Քոնոր Մեյնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քոնոր Մեյնարդ
Conor Maynard @ Club Blu 2017 01 (cropped).jpg
Ծնվել էնոյեմբերի 21, 1992(1992-11-21) (26 տարեկան)
Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, բանաստեղծ, գրող և յություբեր
Գործիքներվոկալ
ԼեյբլParlophone
Կայքconor-maynard.com

Քոնոր Փոլ Մեյնարդ (անգլ.՝ Conor Paul Maynard, նոյեմբերի 21, 1992(1992-11-21), Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2013 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնոր Մեյնարդը հայտնի դարձավ իբրև քավրների կատարող, որն իր ՅուԹյուբյան էջում տեղադրում էր դրանք։ «Beautiful Monster» երգի քավրի շնորհիվ նա գրավեց այդ երգի հեղինակ-կատարողի՝ Նի Յոյի ուշադրությունը, որը շուտով դարձավ նրա գործընկերը[2]։ Նրա շնորհիվ Քոնորին հաջողվեց պայմանագիր կնքել «Parlophone» երաժշտական լեյբլի հետ և սկսեց աշխատել իր դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, որն այնուհետև ստացավ «Contrast» անվանումը։

2011 թվականի նոյեմբերին Քոնորը Մայքլ Կիվանուկայի և Լանա Դել Ռեյի հետ միասին առաջադրվեց «MTV» հեռուստաալիքի «Brand New for 2012» մրցանակի համար, որտեղ 2012 թվականի հունվարի վերջին նրան հաջողվեց հաղթել հեռուստադիտողի ձայների 48%-ով[3]։ Նույն թվականի մարտին թողարկվեց Քոնորի առաջին տեսահոլովակը՝ «Can't Say No» դեբյուտային սինգլի հիման վրա[4]։ Երաժշտական քննադատները ստեղծագործությունը դրական գնահատեցին՝ անվանելով այն «խաղային և զվարճալի, որն ուղղորդում է դեպի այլ ուղղություն»[5]։ Շատերը նույնիսկ սկսեցին Քոնորին համեմատել իր երիտասարդ կոլեգայի՝ Ջասթին Բիբերի հետ, սակայն ինչպես ավելի ուշ հայտնեց ինքը՝ Քոնորը, կարիք չկա իրեն համեմատել Բիբերի հետ, նույնիսկ եթե իրենք երկուսն էլ հայտնի են դարձել յություբի շնորհիվ[6]։

Պաշտոնական թողարկումից հետո՝ առաջին շաբաթվա ընթացքում, «Can't Say No» սինգլը վաճառվեց մոտ 75 հազար օրինակով, ինչը օգնեց թրեքին բրիտանական սինգլների պաշտոնական հիթ-շքերթում մեկնարկել երկրորդ հորիզոնականից[7]։ Սինգլը նաև հաջողություն ունեցավ Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Այսպիսի հաջողություն գրանցելուց հետո երգչին սկսեցին հրավիրել տարբեր միջոցառումների և համերգների։ Նա առաջին անգամ հանդես եկավ բրիտանական հայտնի «Capital FM» ռադիոկայանի ամենամյա ամառային պարահանդեսում՝ 80 հազար հանդիսատեսի առջև[8]։

2012 թվականի հուլիսին՝ դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումից մեկ շաբաթ առաջ, ի աջակցություն դրա՝ թողարկվեց երկրորդ սինգլը՝ «Vegas Girl»-ը, որը նույնպես հաջողություն ունեցավ։ Այն ընդգրկվեց բրիտանական սինգլների հիթ-շքերթի առաջին տասնյակի մեջ՝ հասնելով չորրորդ հորիզոնականին։ Նույն տարվա հուլիսի 30-ին կայացավ երգչի երկար սպասված «Contrast» դեբյուտային ստուդիական ալբոմի թողարկումը։ Այն ներառում էր նախկինում թողարկված «Can't Say No» և «Vegas Girl» սինգլները, ինչպես նաև զուգերգեր Ռիտա Օրայի, Նի Յոյի և Ֆարել Վիլյամսի հետ։ Ձայնասկավառակը մեծ պահանջարկ ուներ Մեծ Բրիտանիայում, որտեղ գլխավորում էր բրիտանական ալբոմների պաշտոնական հիթ-շքերթը և նույնիսկ ստացավ «արծաթե» հավաստագիր[9][10]։

Սեպտեմբերին ներկայացվեց «Turn Around» երգի տեսահոլովակը ամերիկացի երգիչ Նի Յոյի մասնակցությամբ։ Հոկտեմբերին երգը թողարկվեց որպես «Contrast» ալբոմի երրորդ սինգլ։ Ավելի ուշ թողարկվեց նաև չորրորդ սինգլը՝ «Animal»-ը՝ ի աջակցություն ձայնասկավառակի: Սինգլային տարբերակի համար ստեղծագործությունը վերաձայնագրվեց ռեփեր Ուայլիի հետ զուգերգով։ «Contrast» ալբոմի առաջխաղացումից հետո Քոնորը հրատարակեց իր առաջին գիրքը՝ «Take Off» վերնագրով։ Գրքում երգիչը նկարագրել է իր փառքի ճանապարհը, վերելքներն ու վայրէջքները։ Գիրքը վաճառքի է հանվել 2013 թվականի հոկտեմբերին ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային կրիչներով[11]։

2014-առ այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս երգիչը թողարկման է պատրաստում իր երկրորդ ստուդիական ալբոմը։ Ինչպես նա խոստանում է, ալբոմը տարբերվելու է դեբյուտայինից և ունենալու է նոր հնչողություն։ Այդ ալբոմի աջակցության համար արդեն իսկ թողարկվել է «R U Crazy» խորագրային սինգլը, որը գրվել է բրիտանացի երաժիշտ Լաբրինթի հետ համահեղինակությամբ։ Սինգլը կարողացել է ընդգրկվել բրիտանական սինգլների հիթ-շքերթի լավագույն հնգյակում՝ հասնելով չորրորդ հորիզոնականին։ 2015 թվականի մարտի սկզբին Քոնորը ներկայացրեց երկրորդ սինգլը՝ «Talking About»-ը՝ ի աջակցություն ապագա ալբոմի, ինչպես նաև դրա տեսահոլովակը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

  • «Contrast» (2012)

Սինգլներ

  • «Can't Say No» (2012)
  • «Vegas Girl» (2012)
  • «Turn Around» (Նի Յոյի հետ, 2012)
  • «Animal» (Ուայլիի հետ, 2013)
  • «R U Crazy» (2013)
  • «Talking About» (2015)

Տեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Առաջադրված

աշխատանք

Կատեգորիա Արդյունք
2012 BBC Radio 1 Teen Awards «Contrast» «Մեծ Բրիտանիայի լավագույն ալբոմ» Առաջադրված
MOBO Awards Քոնոր Մեյնարդ «Լավագույն դեբյուտ» Առաջադրված
MTV Europe Music Awards Քոնոր Մեյնարդ «Մեծ Բրիտանիայի լավագույն արտիստ» Առաջադրված
2013 Popdust Awards Քոնոր Մեյնարդ «Տարվա փոփ-աստղ» Առաջադրված
Nickelodeon UK Kids' Choice Awards Քոնոր Մեյնարդ «Բրիտանական լավագույն կատարող» Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]