Քրեփթ և Քոնան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրեփթ և Քոնան
Բնօրինակ անունKrept and Konan
ԵրկիրԼոնդոն, Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփերներ
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլPlay Dirty, Virgin EMI Records, Def Jam Recordings
Անդամներ
Քրեփթ
Քոնան

Քրեփթ և Քոնան (անգլ.՝ Krept and Konan), բրիտանական հիփ հոփ դուետ, որը ստեղծվել է 2009 թվականին[1]։ Դուտի անդամներն են Քրեփթը (իրական անունը՝ Քասիո Ջոնսոն, ծնվ.՝ փետրվարի 4, 1990 թ.) և Քոնանը (իրական անունը՝ Կառլ Վիլսոն, ծնվ.՝ սեպտեմբերի 3, 1989 թ.), ովքեր ընկերներ են 2005 թվականից[2]։

2009 թվականին թողարկվեց նրանց «Redrum» կոչվող առաջին միքսթեյպը[3]։ Նրանք ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցին 2013 թվականին՝ «Young Kingz» միքսթեյպի թողարկումից հետո, որի երգացանկում ընդգրկված էր նաև «Don't Waste My Time» երգը[4]։ 2015 թվականի հուլիսին վաճառքի դուրս եկավ խմբի առաջին՝ «The Long Way Home» անվանումը կրող ալբոմը, որը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը բրիտանական ալբոների հիթ շքերթում[5]։ Այդ ալբոմի «Freak of the Week» (Ջերեմայի մասնակցությամբ) երգը դարձավ հիթ և բրիտանական սինգլների հիթ շքերթում զբաղեցրեց իններորդ հորիզոնականը[6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «The Long Way Home» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Krept & Konan»։ Allmusic։ Վերցված է Մարտի 6, 2016 
  2. «Krept & Konan Discography»։ Discogs։ Վերցված է Մարտի 6, 2016 
  3. «How British MCs found a voice of their own»։ The Guardian։ Մայիսի 31, 2015։ Վերցված է Մարտի 6, 2016 
  4. «Congratulations Pour in As Krept & Konan Mixtape Enters Official UK Album Charts Top 20»։ SBTV։ Վերցված է Մարտի 6, 2016 
  5. «Krept and Konan: UK rap sensations on parties, Zayn Malik and shunning dating apps»։ Mirror։ Հուլիսի 11, 2015։ Վերցված է Մարտի 6, 2016 
  6. «Archive Chart: 2015-07-09»։ UK Singles Chart։ Վերցված է Մարտի 6, 2016