Hogwarts Legacy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hogwarts Legacy
ՄշակողPortkey Games? և Avalanche Software?
ՀրատարակիչWarner Bros. Interactive Entertainment
ԴիստրիբյուտորPlayStation Store, Microsoft Store, Steam, Էպիկ գեյմզ սթոր, Nintendo eShop և Humble Store
Միջերեսի լեզուանգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, բրազիլիական պորտուգալերեն, Latin American Spanish?, Standard Taiwanese Mandarin?, դասական չինարեն, արաբերեն, կորեերեն, լեհերեն և ռուսերեն
Սերիայի մասHarry Potter?
ՎայրՀոգվարթս
Թողարկման թվականփետրվարի 10, 2023[1][2], մայիսի 5, 2023[3] և նոյեմբերի 14, 2023[4]
ՊլատֆորմներPlayStation 5, PlayStation 4, Windows, Xbox One, Xbox Series X and Series S? և Nintendo Switch
ՇարժիչUnreal Engine 4?[5]
Ժանրհամակարգչային դերային խաղ և էքշն դերային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 12[6]
USKUSK 12
ESRBESRB T և ESRB T
CEROC (15 տարեկան կամ ավելի)
ԿրիչBlu-ray Disc, թվային բաշխում, խաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
Պաշտոնական կայքhogwartslegacy.com
 Hogwarts Legacy Վիքիպահեստում

Hogwarts Legacy, action/RPG ժանրի համակարգչային խաղ, որը մշակվել է Avalanche Software ստուդիայի և Warner Bros. Interactive Entertainment հրատարակչության կողմից Portkey Games լեյբլով։ Խաղի գործողությունները զարգանում են Հարրթի Փոթերի ֆանտաստիկ աշխարհում XIX դարում։ Խաղի թողարկումը Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One և Xbox Series X/S պլատֆորմների համար նախատեսվել էր 2021 թվականին[7][8], սակայն 2021 թվականի հունվարին հայտարարվեց, որ խաղի թողարկումը կհետաձգվի մինչև 2022 թվական։ Դեկտեմբերի 15-ին մշակողները հայտարարեցին, որ խաղը ներկա սերնդի խաղային համակարգերի համար կթողարկվի 2023 թվականի փետրվարի 10-ին։ Նախկին սերնդի խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակը սկսզբնական շրջանում պետք է թողարկվեր 2023 թվականի ապրիլի 4-ին[9], սակայն ավելի ուշ այն հետաձգվեց մինչև մայիսի 5-ը[10]։

Խաղի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Hogwarts Legacy-ին մեկ խաղացողի համար նախատեսված, բաց աշխարհով խաղ է, որում հասանելի են բարդության մի քանի աստիճան և հասանելիություն։ Կախարդների դպրոց Հոգվարթսում հնարավոր կլինի այցելել մի շարք դասընթացների, այդ թվում՝ նզովքների, մթին ուժերից պաշտպանության և այլն։ Խաղում ուսումնասիրության համար հասանելի կլինեն «Հարրի Փոթեր» ֆրանշիզի մի շարք վայրեր՝ Արգելված անտառը, «Գրիգոթթս»-ի Կախարդական բանկը և Հոգսմիդ գյուղը[11][12]։ Խաղի ընթացքում այս տարածքները կենթարկվեն փոփոխության, կախված տարվա եղանակից և ժամանակից։ Աշխարհը կազմված է 16 շրջանից Հոգվարթսը և Հոգսմիդը ներառյալ։ Ընդհանուր տարածությունը կազմում է 7,65 կիլոմետր քառակուսի, որից ուսումնասիրության համար հասանելի է 6,4-ը[13]։

Խաղային կերպարին ստեղծելուց, օգտատերը կարող է ընտրել կերպարի արտաքին տեսքը, սեռը և ֆակուլտետը։ Խաղացողները կարող են կարգավորել իրենց կերպարի ձայնը, շարժուձևը, ինչպես նաև փայտիկը[14]։ Փուլերի հաղթահարումը խաղացողների հասանելիություն է տալիս նոր տաղանդների և հմտությունների[15]։

Կերպարները սովորում են արտահայտել տարբեր մոգական խոսքերը, պատրաստել թուրմեր և սովորել մարտական հնարքներ։ Խաղալու ընթացքում կերպարները կարող են ձևավորել իրենց սեփական մարտական ոճը[16]։ Գնված կամ ստեղված առարկաները, կարող են օգտնել կերպարներին հասցնել վնասներ թշնամիներին կամ ստեղծել արգելքներ նրանց համար, ինչպես նաև օգտագործել իրենց հզորացման համար։ Որպես արարածներ, որոնց հետ կարելի է համագործակցել, խաղում հասանելի կլինեն վիշապներ, էլֆեր և գրփուկներ։ Որոշ արարածների հնարաոր կլինի օգտագործել մարտերում[17]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Hogwarts Legacy-ի խաղի դեպքերը զարգանում են 19-րդ դարի վերջին Հոգվարթսում։ Խաղացողների տրվում է հնարավորություն ընտրել իրենց ֆակուլտետը, այցելել կախարդության դասընթացների, ինչպես նաև ուսումնել բաց աշխարհը, որն իր մեջ ընդգրկում է Արգելված անտառը և Հոգսմիդ գյուղը։ Խաղում կերպարները սովորում են կատարել տարբեր կախարդական գործողություններ, պատրաստել թուրմեր, ընտելացնել կենդանիների և տիրապիտել տարբեր մարտական հնարքների։ Խաղում կարևոր դեր է կատարում նաև կերպարների բարոյականությունը[18]։ Խաղացողները խաղի ընթացքում կարող են կարգավորել իրենց կերպարի ձայնը և արտաքին տեսքը, ինչպես նաև ընտրություն կատարել՝ լինել կախարդ, թե՞ հրաշագործ։

Մշակում և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը մշակվել է Avalanche Software ստուդիայի կողմից, որին Warner Bros. Interactive Entertainment-ը 2017 թվականի հունվարին գնել էր Disney ընկերությունից[19]։ Նույն թվականին Warner Bros.-ը ստեղծեց նոր լեյբլ՝ Portkey Games, որը զբաղվելու էր Wizarding World ֆրանշիզի լիցեզիայով[20]։ Warner Bros․-ի խոսքերով, ֆրանշիզի հեղինակ Ջոան Ռոուլինգը ոչ մի մասնակցություն չի ունեցել խաղի մշակման գործընթացում[21]։

Խաղի համար օգտագործվել է Unreal Engine 4 խաղային շարժիչը[22]։

Hogwarts Legacy-ի խաղը առաջին անգամ ցուցադրվել է PlayStation 5-ի թողարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերին, իսկ թողարկումը պլանավորվել էր 2021 թվականին Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One և Xbox Series X/S պլատֆորմների համար[23]։ Սակայն 2021 թվականի հունվարի 13-ին հայտարարվեց, որ խաղի թողարկումը հետաձգվել է մինչև 2022 թվական[24]։

2022 թվականի մարտի 17-ին PlayStation-ն իր YouTube ալիքում տեղադրեց State of Play տեսահոլովակը, որը նվիրված էր Hogwarts Legacy-ին։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Destructoid7/10[25]
Game Informer9/10[26]
GamesRadarԿաղապար:Рейтинг[27]
Game Revolution6/10[28]
GameStar78/100[29]
IGN9/10[30]
PC Gamer UK83/100[31]
Ռուսական հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
3DNews8,5/10[32]
PlayGround.ru8.5/10[33]
ИгроманияԿաղապար:Рейтинг[34]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Metacritic(PC) 83/100[35]
(PS5) 84/100[36]
(XSXS) 88/100[37]
Критиканство77/100[38]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jarod Hogwarts Legacy : L'Héritage de Poudlard sortira le 10 février 2023 (ֆր.): Et encore plus tard sur Switch // Gamekult — 2022.
  2. https://www.gematsu.com/2022/12/hogwarts-legacy-for-ps4-and-xbox-one-delayed-to-april-4-2023-switch-version-launches-july-25
  3. Макаров В. Hogwarts Legacy для PS4 и Xbox One перенесли на 5 мая (ռուս.) // Игромания — 2023. — ISSN 1560-2583
  4. Макаров В. Hogwarts Legacy для Nintendo Switch перенесли на ноябрь (ռուս.) // Игромания — 2023. — ISSN 1560-2583
  5. Mod DB — 2002.
  6. https://pegi.info/search-pegi?q=Hogwarts+Legacy
  7. Statt, Nick (2020-09-16)։ «Hogwarts Legacy is an open world Harry Potter game coming to PS5, Xbox Series X, and PC» (անգլերեն)։ The Verge։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին։ Վերցված է 2020-09-17 
  8. Степорук, Назар (2020-09-17)։ «Hogwarts Legacy — RPG с открытым миром во вселенной «Гарри Поттера»»։ 3DNews։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է 2020-09-17 
  9. Сэм Спейд (2021-01-13)։ «Hogwarts Legacy отложили на 2022 год» (ռուսերեն)։ DTF։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-13-ին։ Վերցված է 2021-01-13 
  10. «Hogwarts Legacy для PS4 и Xbox One перенесли на месяц – с 4 апреля на 5 мая» (ռուսերեն)։ DTF։ 2023-03-07։ Վերցված է 2023-03-07 
  11. «Hogwarts Legacy - Official Behind the Scenes 4K»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 2022-03-31 
  12. Richard Breslin (2020-11-02)։ «New Harry Potter RPG Will Have a Morality System»։ GameByte (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին։ Վերցված է 2022-02-07 
  13. «Hogwarts Legacy – размер мира оказался не таким уж и большим | RBK Games»։ rbkgames.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-09-ին։ Վերցված է 2023-02-09 
  14. Jason Schreier (2021-03-03)։ «Harry Potter Video Game Will Allow Transgender Characters»։ Bloomberg (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-02-ին։ Վերցված է 2022-02-07 
  15. «Q hat is the Room of Requirement?» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-10-ին։ Վերցված է 2022-03-31 
  16. «Q: Can players customize their character in Hogwarts Legacy?» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-10-ին։ Վերցված է 2022-03-31 
  17. «Hogwarts Legacy - State of Play Official Gameplay Reveal PS5, PS4»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 2022-03-19 
  18. «Harry Potter RPG 'Hogwarts Legacy' Will Feature Some Form Of Morality System»։ www.gamingbible.co.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին։ Վերցված է 2022-02-07 
  19. «The DeanBeat: How Warner Bros. rescued Avalanche Studios after Disney buried it»։ VentureBeat (անգլերեն)։ 2017-01-27։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին։ Վերցված է 2022-02-07 
  20. «Warner Bros. Interactive conjures up Portkey Games to oversee Harry Potter license»։ VentureBeat (անգլերեն)։ 2017-11-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-19-ին։ Վերցված է 2022-02-07 
  21. Bijan Stephen (2020-09-17)։ «Warner Bros. reassures fans that J.K. Rowling isn’t directly involved with new Harry Potter game»։ The Verge (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-08-ին։ Վերցված է 2022-02-07 
  22. «Awesome Unreal Engine-powered games of 2022»։ YouTube (անգլերեն)։ Վերցված է 2022-02-07 
  23. Jonathon Dornbush (2020-09-16)։ «Harry Potter RPG Hogwarts Legacy Announced, Confirmed for PS5»։ IGN (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-22-ին։ Վերցված է 2022-02-07 
  24. «Warner Bros. Delays Harry Potter Video Game Until 2022»։ Bloomberg (անգլերեն)։ 2020-09-20։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-16-ին։ Վերցված է 2022-02-07 
  25. Carter Chris (2023-02-10)։ «Review: Hogwarts Legacy»։ Destructoid (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-10-ին։ Վերցված է 2023-02-11 
  26. Matt Miller (2023-02-10)։ «Hogwarts Legacy Review»։ Game Informer (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-12-ին։ Վերցված է 2023-02-13 
  27. West Josh (2023-02-06)։ «Hogwarts Legacy review: 'Tries to do too much all at once'»։ GamesRadar+ (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-06-ին։ Վերցված է 2023-02-06 
  28. Tamburro Paul (2023-02-10)։ «Hogwarts Legacy Review»։ Game Revolution (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-10-ին։ Վերցված է 2023-02-11 
  29. Natalie Schermann (2023-02-13)։ «Hogwarts Legacy ist das perfekte Harry-Potter-Spiel - nur (noch) nicht auf dem PC»։ GameStar (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-12-ին։ Վերցված է 2023-02-13 
  30. Northup Travis (2023-02-06)։ «Hogwarts Legacy Review»։ IGN (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-06-ին։ Վերցված է 2023-02-06 
  31. Park Morgan (2023-02-11)։ «Hogwarts Legacy Review»։ PC Gamer (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-12-ին։ Վերցված է 2023-02-13 
  32. Лихачев Алексей (2023-02-18)։ «Hogwarts Legacy — давняя мечта стала явью. Рецензия»։ 3DNews (ռուսերեն)։ Վերցված է 2023-02-18 
  33. Flairozi։ «Обзор Hogwarts Legacy - идеальный волшебный мир любимой вселенной»։ PlayGround.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-10-ին։ Վերցված է 2023-02-11 
  34. Макаров Владимир (2023-02-10)։ «Обзор Hogwarts Legacy. Простая история о древней магии»։ Игромания (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-15-ին։ Վերցված է 2023-02-17 
  35. «Hogwarts Legacy for PC Reviews»։ Metacritic (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-06-ին։ Վերցված է 2023-02-18 
  36. «Hogwarts Legacy for PlayStation 5 Reviews»։ Metacritic (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-06-ին։ Վերցված է 2023-02-16 
  37. «Hogwarts Legacy for Xbox Series X Reviews»։ Metacritic (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-06-ին։ Վերցված է 2023-03-08 
  38. «Hogwarts Legacy»։ Критиканство (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-11-ին։ Վերցված է 2023-03-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]