Jump to content

Hauser & Wirth

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hauser & Wirth
Տեսակարվեստի պատկերասրահ և կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
ՏեղագրությունՇվեյցարիա
ՎայրՇվեյցարիա
Հիմնադրվել է1992
Կայքhauserwirth.com
Քարտեզ
Քարտեզ

«Hauser & Wirth» պատկերասրահ[1] (գերմ.՝ Hauser & Wirth), ժամանակակից արվեստի պատկերասրահ, որը հիմնադրվել է Ցյուրիխում 1992 թվականին[2]։ Այսօր լրացուցիչ ցուցահանդեսային և առևտրային սրահներ ունի Նյու Յորքում, Լոնդոնում, Լոս Անջելեսում[3], Սոմերսեթում, Սանկտ Մորիցում և Գշտադում։ Կոչվում է իր հիմնադիրների` Իվան Վիրտ և Մանուելա Հաուզեր ամուսնական զույգի ազգանունով։ 2019 թվականի դրությամբ այն աշխարհի չորս ամենամեծ պատկերասրահներից մեկն է ինչպես տարածքի, այնպես էլ առևտրաշրջանառության առումով։ Պատկերասրահն ունի իր սեփական հավաքածուն։ Ցյուրիխի պատկերասրահը տեղեկայված է «Löwenbräu» նախկին գարեջրի գործարանի հարևանությամբ գտնվող արդյունաբերական տարածքում` Լիմմատշտրասսե փողոցում։ Լոս Անջելեսում նույնպես պատկերասրահը գտնվում է նախկին արդյունաբերական տարածքում։

Պատմություն և նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրսուլա Հաուզեր-Ֆուստը համարվում էր «Dipl. Ing. Fust AG» ընկերակցության գործընկեր, որը հիմնադրվել է իր եղբոր կողմից, որն ուներ նաև էլեկտրոնային սարքավորումների խանութների ցանց. 1980-ականների սկզբին, երբ երեխաները մեծացան, նա սկսեց ստեղծել իր սեփական արվեստի ստեղծագործությունների հավաքածուն։ Մեծանալով Գոսսաուում և Նիդերուցվիլում (Ուցվիլ)` Հաուզերը ձեռք բերեց Մաքս Բիլլի և Մերետ Օպենհայմի ստեղծագործություններից՝ աստիճանաբար կազմավորելով ժամանակակից արվեստի հավաքածու։

1992 թվականին Ուրսուլա Հաուզերը դստեր՝ Մանուելայի և նրա ապագա ամուսնու՝ Իվան Վիրտի հետ միասին Ցյուրիխում հիմնեցին «Hauser & Wirth» պատկերասրահը, որտեղ ներկայացրեցին անվանի նկարիչների, այդ թվում՝ Գերհարդ Ռիխտերի և Մարսել Բրոտարսի ստեղծագործությունները։ Բացի այդ, պատկերասրահը ներգրավվեց ժամանակակից արվեստի մի շարք նախագծերի ֆինանսավորման բնագավառում։ 1998 թվականին «Hauser & Wirth»-ը դարձավ Ցյուրիխի «Galerie Walcheturm»-ի գործընկերը՝ իր անվանումը փոխելով «Hauser & Wirth & Presenhuber»:

Պատկերասրահի հետագա զարգացումը կապված էր Իվան Վիրտի և գերմանացի ձեռներեց Ֆրիդրիխ Քրիստիան Ֆլիկի համագործակցության հետ, որի «Flick Collection» հավաքածուի համար պատկերասրահը կազմեց հայեցակարգ և սկսեց գործել որպես խորհրդատու։ Համաշխարհային ճանաչում ձեռք բերելով միջազգային արվեստի բնագավառում՝ «Hauser & Wirth»-ը Հանաու քաղաքում բացեց իր սեփական հավաքածուով թանգարան, որն այսօր հայտնի է որպես «Hauser & Wirth Collection»:

Այն բանից հետո, երբ Ուիրտ ընտանիքը 2003 թվականին տեղափոխվեց Լոնդոն, նրանք մասնաճյուղ բացեցին բրիտանական մայրաքաղաքում։ Բոնդ փողոցում գտնվող «Colnaghi»-ի պատկերասրահի դահլիճներում Ցյուրիխի պատկերասրահը ստացավ ցուցահանդեսային դահլիճ, 2006 թվականի հոկտեմբերին լոնդոնյան սրահը ստացավ «Hauser & Wirth at Colanghi» անվանումը։ 2014 թվականի ամռանը պատկերասրահը ցուցահանդեսային սրահ բացեց նաև Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում գտնվող «Hauser & Wirth at Colanghi» ֆերմայում։ Ցյուրիխում պատկերասրահը տեղակայված է նախկին «Löwenbräu» գարեջրի գործարանի հարևանությամբ գտնվող արդյունաբերական տարածքում, Լիմմատշտրասե փողոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Hauser & Wirth — Zürich: Private Gallery». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.