Հանաու
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հանաու | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 76,47 կմ² | ||||
ԲԾՄ | 104 մետր | ||||
Բնակչություն | ▼96 023 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06181 | ||||
Փոստային ինդեքսներ | 63450, 63452, 63454, 63456 և 63457 | ||||
Ավտոմոբիլային կոդ | HU | ||||
Պաշտոնական կայք | hanau.de(գերմ.) | ||||
| |||||
Հանաու ամ Մայն (գերմ.՝ Hanau am Main), քաղաք Գերմանիայում, Հեսսեն երկրամասում։ Պատկանում է Դարմշտադտի վարչական շրջանին։ Գտնվում է Ֆրանկֆուրտից 25 կմ հեռավորության վրա։ Զբաղեցնում է 76,49 կմ² մակերեսով տարածք, բնակչության թվաքանակը` 92 643 մարդ (2015, դեկտեմբերի 31)[2]։ Ունի նավահանգիստ Մայն գետի աջ ափին։ Մինչև 2005 թվականը քաղաքը համարվել է Մայն Կինզիգ Կրեիսի շրջկենտրոն։
Համարվում է Գրիմ եղբայրների և Ֆրանցիսկ Սիլվիուսի, Պաուլ Հինդեմիթի, Ռուդի Ֆյոլերի ծննդավայրը։ 16-րդ դարից սկսած համարվել է թանկարժեք մետաղների արդյունաբերական կենտրոն և ուներ բազմաթիվ ոսկերիչներ։
1963 թվականին քաղաքը հյուրընկալել է Հեսենթագի երրորդ մշակութային փառատոնը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանաուի պատմական կորիզը գտնվում է Կինցիգ գետի կիսաշրջանի ներսում, իսկ Կինցիգը միանում է Մայն գետին։ 1970-ական թվականներին Հանաու քաղաքին են միացել մոտակա մի քանի գյուղերը, արդյունքում քաղաքը բավականին ընդարձակվել և տարածվել է Մայնի նաև հարավային ափին։
Թաղամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենտրոնական
- Լամբոյ
- Կեսելստադ
- Գրոսաուհեյմ
- Քլայն Աուհայմ
- Միտելբյուխեն
- Շտայնհայմ
- Վոլֆգանգ
- Հոխ Տան
- Վիլհելմսբադ
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումը գալիս է «Hagenowe» բառից, որը կազմված է «Haag»(փայտ) և «Aue»(բաց տարածություն գետի կողքին) արմատներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես բնակավայր Հանաուն առաջին անգամ հիշատակվել է 1143 թվականին: Նախկինում դա ամրոց էր, որը որպես պաշտպանություն օգտագործում էր Կինզիգ գետի ջրերը: Ամրոցը պատկանում էր այն ազնվական ընտանիքին, որը 13-րդ դարից ի վեր իրեն անվանել է «Հանաու»: Այս ամրոցից սկսած գյուղը զարգացավ և 1303 թվականին դարձավ քաղաք: Արդյունքում Հանաուի գլխավոր և միակ եկեղեցին մնաց քաղաքային պարիսպներից դուրս՝ Կինզդորֆ գյուղում: Գյուղացիները տեղափոխվեցին քաղաք, և Կինզդորֆը դարձավ լքված գյուղ: 15-րդ դարում, միայն, եկեղեցին համարվեց Հանաուի ծխական եկեղեցի և վերանվանվեց Մերի Մագդալեն եկեղեցի:
14-րդ դարի սկզբին` քաղաքի պարիսպների կառուցումից կարճ ժամանակ անց, քաղաքի սահմաններն ընդարձակվեցին։ Վորշստադ բնակավայրը պատշաճ կերպով ընդգրկվեց Հանաուի մեջ, միայն այն ժամանակ, երբ քաղաքը վերածննդի ոճով պաշտպանական ամրություն ստացավ: Այս նոր ամրությունն ներառում էր երեք պաշտպանական գոտի՝ միջնադարյան ամրոցը, միջնադարյան Հանաու քաղաքը և Վորշստադը:
Նոր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]
16-րդ դարի վերջին, Ֆիլիպպ Լյուդվիգ II-ը Նիդեռլանդների և Ֆրանսիայի բողոքական փախստականներին առաջարկեց Հանաուի հարավում իրենց բնակավայրը ունենալ: Այստեղ նա ուներ բարձր տնտեսական հետաքրքրություններ, քանի որ վալոնները իրենց հետ բերեցին բարձրակարգ առևտուր, ոսկերչական և շքեղ իրերի արտադրանքների գիտելիքներ, նաև` հարկեր: Այս ավանդույթի համաձայն` ոսկերիչները շարունակում են վերապատրաստվել Հանաու քաղաքում: Այս նոր քաղաքացիներին տրվեց արտոնություններ և նրանք ստեղծեցին իրենց համայնքը, եկեղեցին և վարչակազմը: «Նոր Հանաու քաղաքը» (Neustadt Hanau) ամբողջովին առանձնացված էր գոյություն ունեցող համայնքից: Ավելի քան 200 տարի պահանջվեց, որպեսզի այս երկու համայնքները միաձուլվեն: Նոր քաղաքը, որն ավելի մեծ էր, քան հինը, պաշտպանված էր այն ժամանակվա ժամանակակից բարոկկո ոճի ամրոցով, որը մեծ ազդեցություն ունեցավ մի քանի տարի անց տեղի ունեցած երեսնամյա պատերազմում: Քաղաքը, չնչին վնասներ կրելով, դուրս եկավ 1637 թվականին պաշարումից։
1429-1736 թվականներին քաղաքը համարվում էր Հանաուի կոմսության մայրաքաղաք: Սակայն 1736 թվականին Հանաուի վերջին կոմսի՝ Յոհան Ռայնհարդ Գ Հանաու-Լիխտենբերգցու (Johann Reinhard III von Hanau-Lichtenberg) մահից հետո, նրա կոմսության այն մասերը, որոնք պատկանում էին Հանաու-Մյունցենբերգի կոմսությանը (County of Hanau-Münzenberg), որը ներառնում էր Հանաուն, որպես ժառանգություն փոխանցվեցին Հեսսեն Քասսելի լանդկոմսությանը (Landgrafftum der Hesse-Kassel, Landgraviate of Hesse-Kassel): Կոմսական գահատոհմում եղած անհամաձայնությունների արդյունքում Հանաու-Մյունցենբերգի կոմսությունը (Grafftum der Hanau-Münzenberg, County of Hanau-Münzenberg) վերածվեց առանձին պետության՝ անջատվելով Հեսսեն-Կասսելի լանդկոմսությունից (Landgrafftum der Hesse-Kassel, Landgraviate of Hesse-Kassel) և մնալով առանձին պետություն մինչև 1786 թվականը: Հանաու քաղաքը Հեսսեն Կասելում մեծությամբ երկրորդ քաղաքն էր Կասելից հետո։
1813 թվականի հոկտեմբերին նապոլեոնյան պատերազմների նշանավոր զինաբախումներից մեկում` Հանաուի ճակատամարտում, ավստրո-բավարական կորպուսը փորձեց կանգնեցնել Նապոլեոնի նահանջող բանակին, սակայն պարտություն կրեց:
1945 թվականին հին քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց (87%) բրիտանական օդուժի կողմից[3]: Պատերազմից հետո կրկին վերականգնվեց:
2010 թվականին քաղաքը սկսեց ներքին քաղաքի ամբողջովին վերափոխման մեծ շինարարական նախագիծ։ Դա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարված վերականգնողական աշխանաքներից հետո քաղաքի վերականգնման ամենախոշոր ծրագիրն է եղել։ a
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս շատ բնակիչներ աշխատում են տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կամ գնում են Ֆրանկֆուրտ:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը 30 կմ հեռավորության վրա է:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանաուն մեծությամբ Հեսսենի 6-րդ քաղաքն է: Մայն Կինցիգ վարչական շրջկենտրոնի կարգավիճակը կորցնելուց հետո 2005 թվականին առաջարկներ են եղել, որ Հանաուն ստեղծի իր իսկ վարչական շրջանը:
- Բնակիչների ավելի քան 20% -ը օտարերկրյա քաղաքացիներ են, հիմնականում` թուրք աշխատողներ:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — DESTATIS.
- ↑ Bevölkerung der hessischen Gemeinden am 31. Dezember 2010
- ↑ Zeitreise durch den Spessart (German)։ Wartberg Verlag։ 2003։ ISBN 3-8313-1075-0.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official town website (գերմ.)
- HanauOnline Webzine (գերմ.)
- Staatliche Zeichenakademie Hanau (Hanau State Academy) (գերմ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանաու կատեգորիայում։ |
|