Grand Theft Auto. San Andreas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Grand Theft Auto: San Andreas
Խաղի կազմը
ՄշակողRockstar North
ՀրատարակիչRockstar Games
Capcom (Ճապոնիա)
ԴիստրիբյուտորTake-Two Interactive
Միջերեսի լեզուանգլերեն
ԿոմպոզիտորMichael Hunterg?
ՊրոդյոսերԼեսլի Բենզիս
Սերիայի մասGrand Theft Auto
ՆախորդGrand Theft Auto: Vice City
ՀաջորդGrand Theft Auto: Liberty City Stories?
ՎայրLos Santos և San Fierro?
Թողարկման թվական2004 թ.
ՊլատֆորմներPlaystation 2[1], Անհատական համակարգիչ, Էփլ Մակինտոշ, Xbox[1], Xbox 360, PlayStation 3, Windows Phone, Անդրոիդ, Վինդոուզ[1], Mac OS և ՕԷս Տաս
ՇարժիչRenderWare
Վերջին տարբերակPatch V1.09 Online (PC retail) (26/11/2017), 2.00 (Android) (2/4/2019), 2.2 (iOS) (12/4/2019) և 1.0.3 (MacOS) (9 Nov 2014)
ԺանրԷքշըն, բաց աշխարհ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 18[2]
ESRB17+[3], 17+[4], 17+[5] և 17+
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
ԿրիչPlayStation 2
Microsoft Windows
Xbox
Xbox 360[6]
Mac OS X
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
Պաշտոնական կայքrockstargames.com/sanandreas/
Grand Theft Auto: San Andreas Վիքիպահեստում

«Grand Theft Auto: San Andreas» (այլ կերպ՝ «GTA: San Andreas»), 2004 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ։ Հանդիսանում է «Grand Theft Auto» խաղաշարի թվով 3-րդ եռաչափ անիմացիոն (3D) խաղը։ Հաջորդում է «Grand Theft Auto: Vice City»-ին և նախորդում «Grand Theft Auto: Liberty City Stories»-ին։

Դեպքերը տեղի են ունենում Սան Անդրեաս կոչվող նահանգում, որի կազմում են մտնում՝ Լոս Սանտոս (Լոս Անջելեսի նախատիպով), Սան Ֆիեռո (Սան Ֆրանցիսկոյի նախատիպով) և Լաս Վենտուրաս (Լաս Վեգասի նախատիպով) մեգապոլիսները։ Խաղի դեպքերը տեղի են ունենում 1992 թ.-ի տարեմուտին։ Գլխավոր հերոս Կարլ Ջոնսոնը (Սի Ջեյ) մոր սպանության գույժը լսելուն պես Լիբերթի սիթիից վերադառնում է հայրենի Լոս Սանտոս։ Ընտանիքի անդամների և վաղեմի ընկերների հետ վերամիավորվելուց հետո Սի Ջեյը փորձում է վերականգնել իր հին հանցախմբի երբեմնի փառքը, ընդհարվում կոռումպացված ոստիկանների հետ, և ի վերջո կարողանում բացահայտել մոր սպանության պատճառը։

Խաղի սյուժեն հիմնված է Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ իրական միջադեպերի վրա, այդ թվում՝ «Քրիփս», «Բլադս» աֆրոամերիկյան հանցախմբերի և լատինաամերիկյան ավազակախմբերի հակամարտությունները, 80-ականների կոկաինյան համաճարակը, հանրության կողմից մերկացված Լոս Անջելեսի ոստիկանության կատարած դաժանությունները և 1992 թվականի Լոս Անջելեսի խռովությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]