Capcom

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Capcom
Capcom logo.svg
CAPCOM本社.jpg
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ և ձեռնարկություն
Հիմնադրված էմայիսի 30, 1979
ՎայրChūō-ku, Օսակա, Ճապոնիա[1]
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ2832 մարդ
Դուստր ընկերություններCapcom Vancouver?, Capcom Production Studio 5? և Capcom Production Studio 3?
Կայքcapcom.com
Capcom Վիքիպահեստում

Capcom Co., Ltd., ճապոնական կազմկերպություն, որը զբաղվում է տեսախաղերի մշակմամբ և հրապարակմամբ։ Աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկ է։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Օսակա քաղաքում։ Կազմակերպությունըը հիմնադրվել է 1979 թվականին Japan Capsule Computers անունով։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը զբաղվել է խաղային մեքենաների համար խաղերի մշակմամբ։ Ներկայիս անունը կրճատվել է Capsule и Computers։ 3-4 սերնդի խաղային համակարգերի համար ընկերությունը մշակել է խաղեր Walt Disney-ի մոտիվներով։ Այս պահին, ընկերությունը հայտնի է իր խաղային ֆրանշիզներով՝ Resident Evil, Devil May Cry, Street Fighter, Mega Man, Lost Planet և Monster Hunter։

Capcom-ը նաև ակտիվ աշխատանք է տանում արևմտյան ապրանքանիշները, արևելքում հրապարակելով։

Թալիսման[խմբագրել | խմբագրել կոդը]

Capcom-ի օրիգինալ թալիսմանը համարվում է Կապիտան Կոմմանդոն, սուպերհերոս, ով կրում է ֆուտուրիստական զրահապաշտպան։ Նրա անունը ընտրված է կազմակերպության անունից՝ Cap(tain)Com(mando)։ Առաջին անգամ նա հայտնվել է Famicom/NES համար նախատեսված խաղում «Section Z» անունով։ Ինչպես նաև նա 1991 թվականին դարձավ «Captain Commando» խաղի գլխավոր հերոսը։ Ավելի ուշ նա դարձավ «Marvel vs. Capcom» մարտիկներից մեկը։

Mega Man դարձավ ընկերության նոր թալիսմանը և փոխարինեց Կապիտան Կոմմանդոին։

Capcom-ի ստուդիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Capcom յուրքանչյուր ստուդիա, մշակում է խաղերը և թողարկում նրանք Capcom բրենդի ներքո։

  • Ճապոնիա Ճապոնիա Consumer Games Development Division 1, Capcom-ի հիմնական ստուդիան է։ Նրան են պատկանում Resident Evil, Devil May Cry և շատ այլ խաղաշարքերը։
  • Ճապոնիա Ճապոնիա Consumer Games Development Division 2, նրան են պատկանում Monster Hunter և Street Fighter խաղերը։
  • Ճապոնիա Ճապոնիա, Mobile Online Development Division, պատասխանատու է առցանց և բջջային խաղերի թողարկման համար։
  • Ճապոնիա Ճապոնիա, K2, ստուդաի, որը համակգործակցում է վիդեոխաղեր մշակող ստուդիաների հետ։ Ձեռք է բերվել 2008 թվականին։
  • Ճապոնիա Ճապոնիա, M-Two, կազմակերպության նոր ստուդիան, որը պատասխանատու էր Resident Evil 3 խաղի մշակման համար։

Դուստր ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Capcom Entertainment, Inc.
  • Capcom U.S.A., Inc. ընկերություն հիմնված Կալիֆոռնիայում, 1985 թվականի օգոստոսին։
  • Capcom Studio 8, Inc., հիմնադրվել է 1995 թվականի հունիսին։ Փակվել է 2006 թվականին։
  • Capcom Asia Co., Ltd հիմնադրվել է 1993 թվականին Հոնկոնգում։
  • Capcom Eurosoft Ltd․, հիմնադրվել է Միացյալ Թագավորություններում, որպես եվրոպական պաշտոնական մասնաճյուղ 1998 թվականին։
  • KOKO Capcom Asia Co., Ltd. պաշտոնական մասնաճյուղը Հարավայիյն Կորեայում 2001 թվականին։
  • Suleputer, նախատեսված է ապրանքների վաճառքի համար։
  • Captron Co., Ltd. հիմնադրվել է անշարժ գույքի գործերով զաղվելու համար։
  • SEEDS Inc.[2]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Capcom-ի բազմաթիվ հերոսների և խաղերի հիման վրա ստեղծվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր։

  • Ընկերության գլխավոր սիմվոլ Mega Man-ը, երկրորդական դեր է զբաղեցրել Nintendo-ի «Captain N: The Game Master» հեռուստաշոուի ժամանակ, ինչպես նաև հայտվում է «Mega Man» սերիալում և երկու անիմեներում՝ «MegaMan NT Warrior» և «Ryusei no Rockman»։
  • 1994 թվականին ստեղծվեց լիամետրաժ «Street Fighter II: The Animated Movie» մուտֆիլմը, որին հաջորդեն «Փողոցային մարտեր» ֆիմը։
  • Street Fighter II-ի հերոսների մարտերը կարելի է տեսնել հանդիպել նաև «Քաղաքային որսորդ» ֆիլմում։
  • 2004 թվականին ստեղծվեց «Viewtiful Joe» մոտիվներով անիմե սերիալը։
  • Հայտարարվել է Devil May Cry[3] և Clock Tower[4] ֆիլմերի նկարահանման մասին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]