Կարլ Ջոնսոն
Կարլ Ջոնսոն անգլ.՝ Carl Johnson | |
---|---|
Դիմանկար | |
Ծննդավայր | Լոս Սանտոս[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | գանգստեր և վարձու մարդասպան |
Ծնողներ | հայր՝ Carl Johnson's father?, մայր՝ Beverly Johnson? |
Անդամություն | Grove Street Families? |
Carl Johnson (Grand Theft Auto) Վիքիպահեստում |
Կարլ «Սի-Ջեյ» Ջոնսոն (անգլ.՝ Carl "CJ" Johnson, , Լոս Սանտոս[1]), Grand Theft Auto: San Andreas-ի գլխավոր հերոսը։
Սի-Ջեյին ձայնավորել է Քրիս Բելարդը, հայտնի է որպես՝ Young Maylay, ով Շաուն Ֆոնտենոյի զարմիկն է՝ Ֆրանկլին Քլինթոնին և Թարնելին ձայնավորողը[2]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարը ստեղծվել է Grand Theft Auto San Andreas խաղի համար 2004 թվականին։ Կարլ Ջոնսոնը աֆրոամերիկացի հանցագործ է։ GTA San Andreas-ը գրանցված է գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաշատ վաճառված Grand Theft Auto խաղ[3]
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Ջոնսոնը ծնվել է Լոս-Սանտոսում 1968 թվականին։ Մայրը՝ Բևերլի Ջոնսոնը, չգիտեր Սի-Ջեյի հորը։ Ունի երկու եղբայր՝ ավագը՝ Շոնը, Սվիթ մականունով, և կրտսերը՝ Բրայանը (խաղի սկզբին արդեն մահացած), նաև ունի քույր Քենդլը։
1987 թվականին Կարլը Grove Street Families հանցախմբի առաջնորդն էր։ Սակայն այդ տարի սպանվել է իր փոքր եղբայր Բրայանը։ Մահվան մանրամասները խաղում չի հաղորդվում, բայց ենթադրվում է, որ Կարլը ներկա է եղել, բայց չի օգնել նրան։ Սվիթը մեղադրեց Կարլին նրա սպանության մեջ։ Դրանից հետո Կարլը լքել է Լոս Սանտոսը և տեղափոխվել Լիբերթի Սիթի, որտեղ հինգ տարի աշխատել է Ջոուի Լեոնեի հետ միասին, զբաղվելով ավտոմեքենաների գողությամբ։
1992 թվականին իմանալով ավագ եղբայր Սվիթից իրենց մոր սպանության մասին, Կարլը վերադառնում է հարազատ քաղաք, և հայտնաբերում է, որ հարազատ թաղամասում գործերը լավ չեն ընթանում։ Կարլը մնաց քաղաքում, որ օգնի իր նախկին հանցախմբին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://gta.fandom.com/wiki/Carl_Johnson
- ↑ Grand Theft Auto:San Andreas Stories
- ↑ Grand Theft Auto:San Andreas
- ↑ «Carl Johnson (Character)». Giant Bomb (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 8-ին.