GSG 9
GSG 9 | |
---|---|
Ստորաբաժանման տարբերանշան | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | police tactical unit? |
Երկիր | Գերմանիա |
Ենթարկոում | Գերմանիայի ներքին գործերի նախարարություն |
Մտնում է | Գերմանիայի Դաշնային ոստիկանություն |
Թվակազմ | 350 ± 100 մարդ |
. | |
Տեղաբաշխում | Սանկտ Ավգուստին |
Շրաբ | Sankt Augustin, Ռեյն Զիգ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Ստեղծվեց | սեպտեմբերի 26, 1972 |
Ճակատամարտեր | Hijacking of Lufthansa Flight 181? |
Կայք | bundespolizei.de/Web/DE/05Die-Bundespolizei/04Einsatzkraefte/GSG9-neu/gsg9_node.html |
GSG 9 (գերմ.՝ Grenzschutzgruppe 9, 9 սահմանների պահպանման խումբ), Գերմանիայի Դաշնային ոստիկանության հատուկ նշանականության ստորաբաժանում։ GSG 9 ստորաբաժանումը կազմավորվել է 1973 թվականի սեպտեմբերին՝ Մյունխենի Օլիմպիական խաղերի ժամանակ մարմնամարզիկների ողբերգական մահվանից ուղիղ մեկ տարի անց՝ հետագայում Գերմանիայի տարածքում ահաբեկչական գործողությունների կանխման նպատակով։
Հատուկ խումբը գտնվում է Գերմանիայի ներքին գործերի նախարարի ուղղակի և միակ ենթակայության տակ։ Հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարը շուրջօրյա պատրաստ է գործողությունների սկզբին։ Խումբը պատրաստ է պետության ներքին գործերի նախարարի հրամանով ուղևորվել երկրագնդի ցանկացած կետ, որտեղ միջադեպ է տեղի ունեցել (Գերմանիայի ներքին գործերի նախարարի խմբից հետո)։ Ղեկավարման այդպիսի կազմակերպումը թույլ է տալիս խուսափել GSG 9-ի անտեղի մասնակցությունը աննշան գործողություններում, որոնց կարող են արձագանքել ավելի ցածր մարտունակության կարգի և այլ նպատակային ուղղությունների ստորաբաժանումները։
Ընտրություն և պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]GSG 9 ստորաբաժանումը համալրվում է Գերմանիայի Դաշնային ոստիկանության կամավորներից։ Ամեն տարի հավաքագրվում է մոտ 150 թեկնածու։ Բոլոր փորձությունները հաջողությամբ անցած թեկնածուներն իրավունք են ստանում մասնակցելու պարապմունքներին, որոնք տևում են 22 շաբաթ։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]GSG 9 ստորաբաժանումն իր շարքերում հաշվվում է 300 աշխատակցից, որոնք բաժանված են 3 օպերատիվ ջոկատների՝
- GSG 9/1 – մասնագիտացված է ստանդարտ պայմաններում հակաահաբեկչական գործողությունների անցկացման մեջ, անձնակազմը բաղկացած է 100 հոգուց։
- GSG 9/2 – հակաահաբեկչական գործողություններ նավերի և այլ ծովային օբյեկտների վրա, անձնակազմը բաղկացած է 100 հոգուց։
- GSG 9/3 – դեսանտավոր-պարաշյուտիստների խումբ, անձնակազմը բաղկացած է 50 հոգուց։
Յուրաքանչյուր ջոկատ բաժանվում է օպերատիվ խմբերի, որոնք բաղկացած են հինգ հոգուց։ Այդ խմբերն անփոփոխ չեն՝ կախված պայմաններից կարող են կազմավորվել մարտիկների մասնագիտացված խմբեր, որոնք բաղկացած կլինեն տվյալ իրավիճակում անհրաժեշտ հմտություններով և ունակություններով մարտիկներից։ Բացի օպերատիվ խմբերից, GSG 9-ի կազմում առկա է շտաբային խումբ, ուղղաթիռային օղակ, ուսումնական ջոկատ, կապի և տեղեկատվության ջոկատ, տեխնիկների խումբ և ապահովման ստորաբաժանում։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ատրճանակ-գնդացիր HK MP7 (Heckler & Koch)
- Ատրճանակ-գնդացիր HK MP5 (Heckler & Koch)
- Ավտոմատ HK 416 (Heckler & Koch)
- Ավտոմատ HK G36 (Heckler & Koch)
- Գնդացիր HK21 (Heckler & Koch)
- Դիպուկահար հրացան HK PSG1 (Heckler & Koch)
- Դիպուկահար հրացան DSR-1 (AMP Technical Services)
- Ավտոմատ SIG 550 (Schweizerische Industrie Gesellschaft)
- Ավտոմատ SIG Modell 551 — SWAT (SIG) (Kaliber 5,56 x 45 mm)
- Ավտոմատ AUG A3 (Steyr-Mannlicher AG & Co KG)
- Ատրճանակ Walther P99 (Walther)
- Ատրճանակ Glock 17
- Ատրճանակ HK P7M13 (Heckler & Koch)
- Ատրճանակ Smith & Wesson Bodyguard (Kaliber.38 Spezial)
- Ատրճանակ HK USP (Heckler & Koch)
- Ձեռքի նռնականետ HK-69 (Heckler & Koch)
- Նռնականետ Armbrust (Messerschmitt-Bolkow-Blohm)
- Հրացան HK 502 12
- Հրացան Remington 870 12/76
- Հրացան Benelli M3 Super 90
- Մարտական դանակ Glock 78
Ռազմագործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 թ. - Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1974 (Գերմանիա)
- 1976 թ. - Ձմեռային Օլիմպիական խաղեր 1976 (Ավստրիա)
- 1977 թ. հոկտեմբեր – Մոգադիշոյում ահաբեկիչների կողմից գրավված №LH181 Բոինգ-737 ինքնաթիռի գրոհը («Մոգական կրակ» ռազմագործողություն)
- 1982 թ. - «Կարմիր Բանակի Խմբակցություն»-ից երկու ահաբեկիչների ձերբակալումը։
- 1993 թ. հունիսի 23 - «Weinprobe» ռազմագործողություն, որի ընթացքում սպանվել է ստորաբաժանման մեկ ծառայող, ևս մեկը՝ վիրավորվել[1]
- 1993 թ. – գերիների ազատ արձակում KLM ընկերության ինքնաթիռից, Դյուսելդորֆ[2]
- 1994 թ. – գերիների ազատ արձակումը Կասելում[2]
- 1999 թ. – Մարտին Կապրանի ձերբակալումը Քյոլնում[2]
- 1999 թ. - «Կարմիր բրիգադների» երկու անդամների ձերբակալում Բեռլինում[2]
- 1999 թ. – Աախենում Կենտրոնական հողային բանկի գերիների ազատ արձակում[2]
- 2000 թ. – ֆիլիպինյան հատուկ ծառայությունների խորհրդատվությունը գերիների ազատ արձակման ժամանակ[2]
- 2001 թ. – Հայդելբերգում երկու լրտեսների ձերբակալում[2]
- 2001 թ. – եգիպտական հատուկ ծառայությունների խորհրդատվություն գերմանացի չորս զբոսաշրջիկների գերությունից ազատ արձակման ռազմագործողության ժամանակ[2]
- 2001 թ. – մի քանի ահաբեկիչների ձերբակալում, որոնք կապված էին ԱՄՆ-ի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ[2]
- 2003 թ. – Տեխնիկական ռելիեֆի դաշնային գործակալության աշխատակիցների պաշտպանություն (Բաղդադ, Իրաք)
- 2004 թ. – Բաղդադում ԳԴՀ-ի դեսպանատան պաշտպանություն (սպանվել է GSG-9 ստորաբաժանման երկու սպա[3])
- 2006 թ. - Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 (Գերմանիա)
- 2016 թ. – սիրիական հանցավոր խմբի ջախջախում, որը զբաղվում էր փախստականների դեպի Եվրոպա ապօրինի տեղափոխմամբ։
- 2016 թ. – հակաահաբեկչական գործողություն Մյունխենում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Александр Кунстманн, Сергей Козлов. Специальные операции: «Дегустация» в Бад-Кляйнене Արխիվացված 2015-04-02 Wayback Machine // журнал «Братишка», июнь 2003
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Александр Кунстманн, Сергей Козлов. Спецназ зарубежья: GSG-9 — первое в мире подразделение антитеррора // журнал «Братишка», январь 2003
- ↑ Germany mourns two police killed in Iraq // «Bahrain News Agency» от 29 июня 2006