Dschinghis Khan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dschinghis Khan
Dschinghis Khan-4.jpg
Խումբը 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Երկիր Գերմանիա Գերմանիա
Ժանրեր դիսկո
Գործունեություն 1979
Կայք www.dschinghis-khan.de
Անդամներ

Dschinghis Khan (հայ․՝ Չինգիզ խան), գերմանական երաժշտական խումբ, որը ստեղծվել է 1979 թվականին։ Այն ձևավորվել է հատուկ նրա համար, որպեսզի ելույթ ունենա նույն թվականին կազմակերպված Եվրոտեսիլ երգի մրցույթին։ Եվրոտեսիլի ժամանակ, 1979 թվականին, խումբը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, որից հետո դարձավ շատ հայտնի ոչ միայն ԳԴՀ-ում, այլև Արևելյան Եվրոպայում, ԽՍՀՄ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում։

Շատ երգեր նվիրված են Լատինական Ամերիկայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Մերձավոր Արևելքի էկզոտիկային և կարծրատիպերին։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոլֆգանգ Հայհել (ծնված 1950 թվականին, գերմանացի երաժիշ)
  • Հենրիետ Պոլին Շտրոբել (ծնված 1953 թվականին, գերմանուհի, որն ամուսնացած էր Վոլֆգանգի հետ)
  • Էդինա Պոպ (ծնված 1941 թվականին, 1969 թվին ստացավ Հունգարիայի լավագույն վոկալիստի մրցանակը)
  • Ստիվ Բենդեր (ծնված 1942 թվականին, վոկալիստ)
  • Լուիս Հենդրիկ Պոտգիտեր (1951—1993, պարող ՀԱՀ-ից)
  • Լեսլի Մանդոկի (ծնված 1953 թվականին, վոկալիստ Հունգարիայից)

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինգիզ խան խումբը ստեղծվել է Եվրոտեսիլ երգի մրցույթից ընդամենը 6 շաբաթ առաջ (1979 թվական)։ Խումբն հանդես եկեվ համանուն երգով՝ «Dschinghis Khan», որը ստեղծել էր կոմպոզիտոր Ռալֆ Զիգելը։ Արդյունքում հաղթելով գերմանական մրցույթում խումբը հանդես եկավ Եվրոտեսիլին և զբաղեցրեց 4-րդ տեղը։ 1984 թվականին խումբը ցրվեց ֆինանսական խնդիրների պատճառով։

1988 թվականին «Dschinghis Khan» նախկին վոկալիստ Լեսլի Մանդոկին և հունգարական «Neoton Família» փոփ խմբի վոկալիստ Էվա Չեպրեգին համատեղ կատարեցին «Korea» երգը Սեուլի օլիմպիական խաղերի բացման ժամանակ։

1993 թվականին մահացավ խմբի պարող և սոլիստ Լուիս Հենդրիկ Պոտգիտերը։

1999 թվականին «Dschinghis Khan: The History of Dschinghis Khan» սկավառակի 4 երգեր գերմանացի հայտնի պրոդյուսեր Դեվիդ Բրենդեսի կողմից վերախմբագրվեցին և ներկայացվեցին հանրությանը։

2005 թվականին խումբը առաջին անգամ վերակազմավորվեց ՌԴ-ում դեկտեմբերի 17-ին։ Այդ օրը խումբը տվեց մեծ համերգ Մոսկվայի Օլիպիական մարզահամերգային համալիրում։ Այդ ժամանակ Մոսկվայում անցկացվում էր միջազգային երաժշտական փառատոն՝ «РЕТРО FM-ի լեգենդները» խորագրով. հենց այդ համերգին էլ ելույթ ունեցավ խումբը։

2006 թվականին խումբը դուրս ելավ հյուրախաղերի՝ նվիրված Ստիվ Բենդերի հիշատակին, որը մահացել էր քաղցկեղից։ Հյուրախաղերի շրջանակում խումբը ելույթներով հանդես եկավ Ուլան Բատորում և Կիևում։

2007 թվականին Dschinghis Khan-ը թողարկեց «7 Leben» ալբոմը (հայերեն՝ 7 կյանք)։ Դրանում ներառվեցին ինչպես նոր ստեղծագործություններ, այնպես էլ խմբի վերամշակված շատ հիթեր։

2009 թվականին խումբը հանդես եկավ Մոսկվայում Եվրոտեսիլի մրցույթի բացման արարողության ժամանակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 — Dschinghis Khan
  • 1980 — Rom
  • 1981 — Wir Sitzen Alle Im Selben Boot
  • 1982 — Helden, Schurken Und Der Dudelmoser
  • 1983 — Corrida
  • 1984 — Helden, Schurken Und Der Dudelmoser
  • 1993 — Huh Hah Dschinghis Khan
  • 1998 — Die Großen Erfolge [CD 3]
  • 1999 — The History Of Dschinghis Khan
  • 1999 — Forever Gold
  • 2004 — The Jubilee Album
  • 2007 — 7 Leben

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]