Burn (երգ, Էլլի Գոլդինգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Burn»
«Burn» սինգլի շապիկը (Էլլի Գոլդինգ, )
Էլլի Գոլդինգի սինգլը
«Halcyon Days» ալբոմից
«Բ» կողմ«Hearts Without Chains»
ԹողարկվածՀուլիսի 5, 2013
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2013
ԺանրՍինտփոփ
Տևողություն3:51
ԼեյբլPolydor Records
ՊրոդյուսերԳրեգ Կերստին
Բեյ Մեյջորի սինգլների ժամանակագրություն
«I Need Your Love»
(2013)
«Burn»
(2013)
«How Long Will I Love You»
(2013)

«Burn» (հայ․՝ Այրել), բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգի երգն է իր «Halcyon Days» (2013) ալբոմից։ Երգի խոսքերը գրվել են Ռայան Թեդերի, Էլլի Գոլդինգի, Գրեգ Կերստինի, Նոել Զենկանելայի և Բրենտ Կատզլի կողմից։ Երգի պրոդյուսերն է Գրեգ Կերստինը, իսկ վոկալի պրոդյուսերական աշխատանքները կատարվել են Ռայան Թեդերի կողմից։ Երգը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 5-ին Polydor Records լեյբլի կողմից, որպես ալբոմի գլխավոր սինգլ։ Երգը ի սկզբանե ձայնագրվել էր բրիտանացի երգչուհի Լեոնա Լյուիսի կողմից իր «Glassheart» (2012) ալբոմի համար, սակայն այնուհետև ալբոմի երգացանկից դուրս էր բերվել[1][2]։

Երգը արժանացել է տարբեր կարծիքների երաժշտական քննադատների կողմից, ովքեր երգը անվանել են «գրավիչ»։ Իր թողարկման առաջին շաբաթում երգը վաճառվել է 116,857 օրինակով և գլխավորել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթը[3]։ Միջազգային հիթ շքերթներում այն նույնպես ունեցել է հաջողություններ, ընդգրկվելով Ավստրալիայի, Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նոր Զելանդիայի և Շվեդիայի թոփ 10-ում, ինչպես նաև զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[4]։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Շարփը, ներկայացվել է 2013 թվականի հուլիսի 7-ին[5][6]։ Տեսահոլովակում Էլլի Գոլդինգը մի դատարկ դաշտում է որտեղ երգում և պարում է ընկերների հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peterson Jacques (հուլիսի 6, 2013)։ «Ellie Goulding Vs. Leona Lewis: Who Sang "Burn" Better?»։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 23 
  2. Wass Mike (հուլիսի 8, 2013)։ «Leona Lewis Recorded Ellie Goulding's "Burn" First: Listen To Her Version»։ Idolator. Spin Media։ Վերցված է 2013 թ․ հուլիսի 23 
  3. Jones Alan (օգոստոսի 19, 2013)։ «Official Charts Analysis: Richard & Adam need just 19k sales to hold on at No.1»։ Music Week։ Intent Media։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19 
  4. «The Hot 100 : Dec 28, 2013»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2014 թ․ հունվարի 10 
  5. «Ellie Goulding's 'Burn' Video Gets An Instagram Touch»։ 92.3 Now. CBS Radio։ հուլիսի 8, 2013։ Վերցված է 2014 թ․ մարտի 3 
  6. Lipshutz Jason (հուլիսի 8, 2013)։ «Ellie Goulding Lets It 'Burn' In New Video: Watch»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2014 թ․ մարտի 3 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]