Back Chat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Back Chat»
Քուինի սինգլը
«Hot Space» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 9, 1982
Ֆորմատ7”
12”
Ձայնագրված1981/1982
Ժանրֆանկ ռոք
սոուլ
հարդ ռոք
ԵրգահանՋոն Դիքոն
Տևողություն4:31 (ալբոմային տարբերակ)
4:10 (սինգլ)
6:58 (12 դյույմանոց ձայնապնակ)
ԼեյբլEMI Records
Elektra Records
ՊրոդյուսերՔուին
Մակ Ռեյնոլդս
Քուինի սինգլների ժամանակագրություն
«Calling All Girls»
(1982)
«Back Chat»
(1982)
«Staying Power»
(1982)
YouTube full-color icon (2017).svg «Back Chat»

«Back Chat», բրիտանական Քուին ռոք խմբի երգը «Hot Space» ալբոմից: Խոսքերի հեղինակը Ջոն Դիքոնն է: Երգը թողարկվել է որպես սինգլ «Staying Power» երգի հետ միասին «Բ» կողմում: Այն UK Singles Chart չարթում հասել է 40-րդ հորիզոնական, Հարավային Աֆրիկայի չարթերում 18-րդ[1], իսկ Իռլանիդայի չարթերում 19-րդ:

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած ալբոմի այլ երգերին, այս երգում զգացվում է աֆրոամերիկյան երաժշտության ազդեցությունը: Ի սկզբանե երգը հենց այդպես էլ մտածված էր, սակայն խումբը որոշեց, որ երգում պետք է կիթառային սոլո լինի: Երգի համերգային տարբերակը ավելի էր հեռվանում կոմպոզիցիայի պարային ավանդույթներից: Համերգների ժամանակ երգը կատարվում էր ավելի արագ տեմպով և երկար կիթառային պարտիայով:

Ստուդիական ձայնագրության ժամանակ Դիքոնը նվագում է սինթեզատոր, էլեկտրակիթառ և բաս կիթառ, Բրայան Մեյը կիթառային սոլոն, Ռոջեր Թեյլորը հարվածային գործիքները, իսկ Ֆրեդի Մերկուրին երգում էր վոկալային մասը:

Երգը ունի երեք տարբերակ՝ առաջինը՝ ալբոմային, երկրորդը՝ սինգլ՝ կարճատև նախերգանքով և կոդայով, երրորդ՝ երկարատև, ձայնագրված որպես 12 դյույմանոց սինգլ:

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Բրայան Գրանտը: Նկարահանումները տեղի են ունեցել 1982 թվականի հուլիսին: Տեսահոլովակի համար օգտագործվել է սինգլային տարբերակը:

Տեսահոլովակը նկարահանվել է երգի սովորական կատարման տեսքով: Տեսահոլովակի դեկորացիան արվել է «տեխնո» ոճով: Տեսահոլովակի սկզբում Մերկուրին հայտնվում է վերելակում և, ամբողջ տեսահոլովակի ընթացքում, նա միայն երգում, շարժվում և պարում է երգի ներքո: Մեյը նվագում է ոչ թե իր՝ Red Special կիթառով, այլ Fender Telecaster-ով:

Այս տեսահոլովակի կադրերը օգտագործվել են «Radio Ga Ga»  և «The Show Must Go On» երգերի տեսահոլովակներում:

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «South African Rock Lists Website - SA Charts 1965 - 1989 Acts (Q)»։ www.rock.co.za։ Վերցված է 2019-12-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]