Angry Birds (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Angry Birds
անգլ.՝ The Angry Birds Movie
ռումիներեն՝ Angry Birds (film)
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրկինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ, մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մուլտֆիլմ
Հորինված երկիրAngry Birds universe?
Հիմնված էԲարկացած թռչուններ
ՌեժիսորClay Kaytis?[1] և Fergal Reilly?[1]
ՍցենարիստՋոն Վիտի
ՀնչյունավորումՋեյսոն Սուդեյքիս, Ջոշ Գադ, Դենի ՄաքԲրայդ, Մարտին Շորթ, Նաթան Լեյն, Փիթեր Դինքլեյջ, Քիգան-Մայքլ Քի, Բիլ Հեյդեր և Թոնի Հեյլ
ՊրոդյուսերՋոն Քոեն, Քեթրին Ուինդեր, Դեվիդ Մայսել
ԵրաժշտությունԷյտոր Պերեյրա
ԽմբագիրԱրեկիպա
Երկիր Ֆինլանդիա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունRovio Entertainment և Columbia Pictures[2]
ԴիստրիբյուտորWarner Bros. Pictures, ներքին կապ[3] և Նեթֆլիքս
Տևողություն95 ± 1 րոպե
ՍիկվելThe Angry Birds Movie 2?
Թվականմայիսի 20, 2016, մայիսի 12, 2016[4][5][3] և մայիսի 20, 2016
MPAA վարկանիշPG
Բյուջե73 000 000 $[6]
Շահույթ352 333 929 $[7]
sonypictures.com/movies/theangrybirdsmovie

«Angry Birds» (անգլ.՝ The Angry Birds Movie), մուլտֆիլմ «Rovio» ընկերության հայտնի խաղի` «Angry Birds»-ի մոտիվներով։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվականի մայիսի 20-ին[8], իսկ ԱՊՀ երկրներում` մայիսի 12-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կենտրոնում աշխարհը սիրող թռչունների պատմությունն է, ովքեր ապրում են Թռչունների կղզում։ Թռչունները երկար ժամանակ հավատացած են եղել, թե իրենցից բացի ուրիշ ոչ ոք չկա աշխարհում։

Գլխավոր հերոսը կարմիր, որբ թռչուն Ռեդն է։ Փոքր ժամանակ նա միշտ դիմացել է իրեն ուղղված վիրավորանքներին, ինչի պատճառով էլ արդեն հասուն տարիքում նրա մոտ նկատվում են զայրույթի նոպաներ, ինչից տանջվում էին կղզու բոլոր անդամները։ Պեկինպ անունով բվեճ լիդերը կազմակերպում է Ռեդի դատը։ Որոշվում է, որ Ռեդը հաճախի «Զայրույթը կառավարելու դասընթացների», որ անցկացնում էր Մատիլդան։

Դասընթացի առաջին օրը Ռեդը ծանոթանում է արագաշարժ և էներգիայով լի Չակի, Բոմբի և Տերենսի հետ։

Հաջորդ առավոտյան կղզու վրա հայտնվում է գաղտնի նավ, որի միջից դուրս է գալիս Լեոնար անունով խոզը։ Նա իր ժողովրդին ներկայացնում է թռչուններին և վստահեցնում, որ բարի նկատառումներով են հայտնվել կղզում։ Կարճ ժամանակ անց խոզերը դուր են գալիս բոլոր թռչուններին, բացի Ռեդից։ Եվ Ռեդը որոշում է Չակի ու Բոմբի օգնությամբ բարձրանալ կղզու ամենաբարձր գագաթը և Հսկա Արծվից խորհուրդ հարցնել։ Արծիվը, երբ հանդիպում է այս եռյակին, հրաժարվում է որևէ կերպ խառնվել ներքևում կատարվող դեպքերին։

Ռեդը, Չակը և Բոմբը ուշ երեկոյան ետ են վերադառնում։ Միասին նրանք տեսնում են, որ մինչ թռչունները խոզերի հետ դիսկոտեկի են մասնակցում, մյուս խոզերը ցանկանում են վերցնել թռչունների ձվերը։ Հաջորդ օրը Պեկինպը Ռեդից ներողություն է խնդրում, ինչպես նաև խորհուրդ հարցնում կորցրածը վերադարձնելու վերաբերյալ։ Հետագայում, երբ խոզերը Սվինոգրադ են տանում բոլոր ձվերը, Ռեդը իր ընկերների և օգնության հասած արծվի օգնությամբ կարողանում է փրկել դրանք և ավերում է խոզերի քաղաքը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեդ - գլխավոր հերոս, կարմիր թռչուն` փոքր հասակով և հսկայական հոնքերով։ Նա, իր զայրույթը վերահսկելու, խնդիրներ ունի, որն անընդհատ արտահայտվում է տարբեր ձևերով։ Միշտ ցույց է տալիս, որ անտարբեր է մյուսների նկատմամբ, բայց, ըստ էության, զուրկ չէ գերազանց առաջնորդ լինելուց։ Միշտ ամեն ինչ անում է ինքնուրույն։ Եվ չունի ծնողներ։
  • Չակ - դեղին ծիտիկ լի էներգիայով։ Հիմնականում չի կարողանում հանգիստ նստել իր տեղում և շատ է խոսում։ Հաճախ օգտագործում է արագ շարժվելու իր անհավատալի կարողությունը և երբեմն էլ իրեր է գողանում։
  • Բոմբ - սև թռչուն, հինգ անգամ ավելի մեծ, քան մյուս բոլոր թռչունները։ Հիմարավուն, բայց բարեսիրտ։ Երբ անհանգստանում է կամ վախենում է, հնարավոր է` «պայթի» (պայթել, հօդս ցնդել)։
  • Հզոր Արծիվ - ֆիլմի եզակի թռչունը, որ կարողանում է թռչել։ Կղզու գլխավոր պաշտպանն է, ապրում է սարի գագաթին։ Սկզբում թվում է, թե ինքնասիրահարված էգոիստ է, բայց հետո նրա օգնությունը շատ օգտակար է լինում թռչուններին։
  • Տերենս - մեծ կարմիր թռչուն. Չի խոսում, միայն մռնչում է (վերջում պարզ է դառնում, որ նա անգամ երգում է)։ Մինչև վերջ հասկանալի չի էլ դառնում, թե ինչ է կատարվել նրա հետ, միայն գիտենք` որ դժբախտ պատահար էր։ Եվ հստակ համակրանք է ցույց տալիս Մատիլդայի նկատմամբ։
  • Մատիլդա - սպիտակ թռչուն, զայրույթը կառավարելու դասընթացների ղեակավար։
  • Դատավոր Պեկինպ - մանր չափերի բվեճ։ Անբեկանելի հեղինակություն է վայելում թռչունների մոտ։
  • Լեոնարդ Բորոդաչ թագավոր - կանաչ խոզերի թագավոր։ Մուլտֆիլմի հիմնական հակառակորդն է։ Առաջին հերթին բավականին հեշտ էր թռչուններին համոզել, որ իրենց կղզի բարի նկատառումներով է եկել։ Սակայն հետագայում պարզվում է, որ չար է և զզվելի։ Նա սիրում է ուտել ձվեր և անգամ պատրաստ եփել թռչունների ձվերը։
  • Կանաչ խոզեր - Լեոնարդի օգնականները։ Անշնորհք ու դժբախտ են, բայց գործադիր։
  • Բեժ թռչուն - սիրում է լեզու հանել։
  • Կապույտ երրորդություն - ձվից դուրս են գալիս ֆիլմի վերջում։
  • Ռոսս - պեպեններով խոզ։ Լեոնարդի գլխավոր պաշտպանն է։
  • ՈՒսաչ - խոզ նարնջագույն հոնքերով և դեղին սաղավարտով։ Հասկանում է տեխնիկայից։
  • Օրլ - խոզ, կովբոյ-երաժշիտ, ով իր առանձին խումբն ունի։
  • Խոզ շեֆ-խոհարար - խոհարար խոզ, որը պետք է եփեր թռչունների ձվերը։
  • Կիր - հիվանդ, միշտ թռշտացող թռչուն։ Դատավորը հենց նրա գլխին է կանգնում, մեծ երևալու համար։
  • Միմ - թռչուն, միայն մի ֆրազա է ասում` «իմ ճուտիկներ»։
  • Բիլլի Բինկս - աղավնի, ոստիկան։
  • Շիրլի - տարեց թռչուն։
  • Ծովահեններ - խոզեր։ Կարևոր դեր չեն խաղում։
  • Հել - կանաչ թռչուն։ Ինչպես խաղի մեջ, անպես էլ մուլտֆիլմում օդի մեջ շարժվում է բումերանգի պես։
  • Բաբլզ - նարնջագույն թռչուն։ Ինչպես խաղի մեջ, այնպես էլ իր դերում, կարողանում է անհավատալի չափերի հասնել։
  • Թռչուն - գեր թռչուն, սիրում է գրկախառնություններ։
  • Նրբաբլիթների սիրահար - ոչ մեծ խոզ, սիրում է նրբաբլիթներ
  • Կեգլախաղի սիրահար - խոզ, որը սիրում է կեգլի խաղալ։ Հագնում է սև ու սպիտակ ֆուտբոլկա` ետևից «Ballhogs» գրվածքով։
  • Ստելլա - վարդագույն թռչուն, ընկերասեր է և միշտ պատրաստ է օգնել։
  • Վիլլոու, Պոպպի, Դալիա և Գեյլ - Ստելլայի ընկերուհիները

Դերերը հնչյունավորեցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Ռեդ Ջեյսոն Սուդեյկիս[9]
Չակ Ջոշ Գադ[9]
Բոմբ Դենի Մակբրայդ[9]
Մաթիլդա Մայա Ռուդոլֆ[9]
Լեոնարդ Բիլ Հեյդեր[9]
Հզոր արծիվ Պիտեր Դինկլեյջ[9]
Ստելա Քեյթ Մաքքինոն[9]
Ռոս Թոնի Հեյլ[9]
Դատավոր Կլյուվոլապ Կիգան Մայքլ-Քեյ[9]
Էրլ Բլեյք Շելտոն[9]
Թերենս Շոն Պեն[9]
Բեղավոր Բարոն Ֆերգալ Ռեյլի[9]
Էդվարդ Հաննիբալ Բյորես[9]
Եվա Քեյթ Մաքքինոն[9]
Յոգայի հրահանգիչ Ջիլիան Բել
Բոբի մայրիկ Ջիլիան Բել[9]
Շիրլի Կրիստելա Ալոնսո[9]
Մոնիկա Դենիել Բրուքս[9]
Վաղորդյան թռչնիկ Ռոմեո Սանտոս[9]
Հել Էնտոնի Պադիլա[9]
Բաբլզ Յան Հիկոկս[9]
Բրեդ Ջոշ Ռոբերտ Թոմսոն[9]
Դեին - սաքսոֆոնահար Ջոշ Ռոբերտ Թոմսոն[9]
Թաինի Աիկ Բարինխոլց[9]
Ուիլոու Չարլի ԷքսՍիԷքս[9]
Ֆիլիպ Բիլի Էյչներ[9]
Խոհարար Խոզ Բիլի Էյչներ[9]
Դաստիարակ Ջեֆրի Արենդ[9]
Թիմոթի Եվա Ակրես[9]
Սաֆիա Ալեքս Բորշտեյն[9]
Փեգի Ալեքս Բորշտեյն[9]
Մոնթի Ֆրեդ Տատասկոր[9]
Միմ Թոնի Հեյլ[9]
Քիր Թոնի Հեյլ[9]
Բոբի Մակս Չարլզ[9]
Ֆոտոսվին Տիտուս Բուրգրես[9]
Ճուտիկներ Ջեյջ Պետինջոն, Գրանտ Պալմեր, Բրիաննա Գենտիլեյլա, Սեմյուել Ֆարաչի և այլք
Ռեդ (մանկություն) Էյդան ՄակԳրոու և Կալլան Հոլի
Կապույտ երրորդություն Պիրս Գանյոն, Նոյ Շնեպ և Օուեն Ուիլդեր Վակկարո[9]
Ջոնի Ջոշ Կոխեն[9]
Քլեյթոն - մատուցող Քլեյ Քեյթիս[9]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սկզբին Rovio ընկերությունը սկսեց նկարահանել լիամետրաժ ֆիլմ Angry Birds-ի մոտիվներով։

2014 թվականի սեպտեմբերի 28-ին Rovio ընկերությունը Ֆեյսբուքի իր էջում մի հրապարակում կատարեց, որտեղ ասվում էր, որ այն բանից հետո, երբ այդ հաղորդագրությունը միլիարդից ավելի դիտում կունենա, նրանք անակնկալ կհրապարակեն։ Արդեն երկու օր անց ընկերությունը տեղադրեց պաստառը, որտեղ պատկերված էին ապագա մուլտֆիլմի հերոսները` Ռեդը, Չակը և Բոմբը։

Վաղուց որոշված էր, որ ռեժիսորները պետք է լինեն Քլեյ Քեյտիսն ու Ֆեռգալ Ռեյլին, սցենարիստը` Ջոն Վիտիին, իսկ պաշտոնական դիստրիբյուտոր` Sony Pictures Imageworks ընկերությունը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«The Angry Birds Movie: Original Motion Picture Soundtrack»
The Angry Birds Movie: Original Motion Picture Soundtrack
ի երգը «Original Motion Picture Soundtrack» ալբոմից
Թողարկված2016 թվականի մայիսի 6
Ժանրփոփ, ռոք, հիփ-հոփ, քանթրի, էլեկտրոնիկ
Տևողություն48:43
ԼեյբլAtlantic Records
ՀեղինակVarious-ի արտիստները
ԿոմպոզիտորԷյտոր Պերեյրա

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

The Angry Birds Movie[10]:-ը Angry Birds մուլտֆիլմի սաունդթրեքերի ալբոմն է, որը թողարկվել է 2016 թվականի մայիսի 6-ին[11]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար Անուն Կատարում Տևողություն
1 "Friends"[12] Blake Shelton 3:04
2 "I Will Survive"[13] Demi Lovato 4:05
3 "Wonderful Life (Mi Oh My)"[14] Matoma 3:30
4 "On Top of the World" Imagine Dragons 3:12
5 "Explode"[15] Charli XCX 3:45
6 "Never Gonna Give You Up" Rick Astley 3:34
7 "Rock You Like a Hurricane" Scorpions 4:16
8 "Fight" Steve Aoki 3:52
9 "Wild Thing" Tone Lōc 4:25
10 "Sound of da Police" KRS-One 4:18
11 "Behind Blue Eyes" Limp Bizkit 4:31
12 "The Mighty Eagle Song"[16] Peter Dinklage 2:06
13 "The Mighty Red Song"[17] The Hatchlings 0:47
14 "Medley: Angry Birds Movie Score"[18] Heitor Pereira 3:18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Angry Birds (մուլտֆիլմ)» հոդվածին։