Ֆրից Գլարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրից Գլարներ
Ծնվել էհուլիսի 20, 1899(1899-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրՑյուրիխ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1972(1972-09-18)[1][5][6][…] (73 տարեկան)
Մահվան վայրԼոկարնո[4]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա[7] և Flag of the United States.svg ԱՄՆ[8][7]
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարազարդող
Ոճմինիմալիզմ, geometric abstraction? և hard-edge painting?
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[9] և Allianz?

Ֆրից Գլարներ (անգլ.՝ Fritz Glarner, հուլիսի 20, 1899(1899-07-20)[1][2][3][…], Ցյուրիխ[4] - սեպտեմբերի 18, 1972(1972-09-18)[1][5][6][…], Լոկարնո[4]), շվեյցարացի և ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ (20-րդ դարի կեսերին):

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա աբստրակցիոնիստի մանկությունը, չհաշված կարճ ժամանակ Շարտրում և Փարիզում մնալը, անց է կացել Իտալիայի Նեապոլ քաղաքում: Այստեղ էլ՝ Նեապոլի գեղարվեստի ակադեմիայում (անգլ.՝ Accademia di Belle Arti di Napoli), 1914—1920 թվականներին նա ստացել է նախնական կրթություն: 1923 թվականին նա ապրել է Փարիզում, սովորել է Կոլարոսի ակադեմիայում: Գլարները հանդիպել է գեղարվեստական ավանգարդի բազմաթիվ ներկայացուցիչների, բայց այդ ժամանակ նա ամբողջովին պոստիմպրեսիոնիզմի ազդեցության տակ էր, մասնավորապես՝ Պոլ Սեզանի, ինչն էլ արտացոլվել է նրա՝ այդ շրջանի կտավներում (կտրուկ, սուր ձևեր՝ աստիճաններ, սեղաններ, նկարակալներ):

Ֆրից Գլարների առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1926 թվականին Փարիզում:

1936 թվականին՝ Ցյուրիխում մեկ տարի մնալուց հետո, Գլարները գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Նյու Յորքում:

Իր ապագա գեղարվեստական զարգացման մեջ Գլարները պարտական է Պիտ Մոնդրիանի տեսությանը: Նրանք ծանոթացել էին Նյու Յորքում Մոնդրիանի կյանքի վերջին երկու տարիներին (1942-1944):

1944 թվականից Գլարները հանդիսացել է Ամերիկայի աբստրակտ նկարիչների ասոցիացիայի անդամ (անգլ.՝ American Abstract Artists), մասնակցել է Ժոզեֆ Ալբերսի և Բուրգոն Դիլլերի համատեղ ցուցահանդեսներին:

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Werner Haftmann Painting in the Twentieth Century. — New York: Praeger Publishers, Inc., 1965. — Т. 2. — С. plate 389 (fig. 971); 341. — 443 с. — ISBN 0275887308

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]