Ֆրիդրիխ Սարրե
Ֆրիդրիխ Սարրե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 22, 1865[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Մահացել է | մայիսի 31, 1945[1][2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Neubabelsberg, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Գերեզման | Կլյայն Գլյայնիկե[5] |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրթություն | Evangelisches Gymnasium zum Grauen Kloster?, Leibniz-Gymnasium? (1865), Հայդելբերգի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան և Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան (1890) |
Մասնագիտություն | արվեստագետ, մարդաբան, հնագետ, արևելագետ և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Maria Sarre? |
Ծնողներ | հայր՝ Theodor Sarre?, մայր՝ Mathilde Sarre? |
Զբաղեցրած պաշտոններ | թանգարանի տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SeSiSo Club? և Doorner Arbeits-Gemeinschaft? |
Երեխաներ | Friedrich-Carl Sarre?[4], Marie-Louise Sarre? և Hans Sarre? |
Friedrich Sarre Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Սարրե (գերմ.՝ Friedrich Paul Theodor Sarre, հունիսի 22, 1865[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - մայիսի 31, 1945[1][2], Neubabelsberg, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն[4]), գերմանացի պատմաբան, հնագետ, իսլամական արվեստի կոլեկցիոներ և նրա հանրահռչակող, հետազոտող, բազմաթիվ գիտական աշխատանքների և Արևելքի երկրներ կատարած ուղևորությունների մասին գրառումների հեղինակ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Սարրեն ծնվել է ծագումով հուգենոտական ընտանիքում, նրա հայրը եղել է հաջողակ գործարար։ Այդ կապակցությամբ Ֆրիդրիխը հետագայում իր գիտական գործունեության մեջ միջոցների կարիք երբեք չի ունեցել։ Ավարտել է Բեռլինի «Ցում Գրաուեն Քլոսթեր» ավետարանական վարժարանը։ Ապա Բեռլինի և Լայպցիգի արվեստի համալսարաններում ուսումնասիրում է պատմություն։ Առաջին գիտական աստիճանը ստացել է 1890 թվականին Լայպցիգում՝ Մեքլենբուրգի Վերածննդի դարաշրջանի մասին իր աշխատանքի համար։ 1890-1893 թվականներին աշխատում է որպես գիտաշխատող Բեռլինի կիրառական արվեստի թանգարաններում և քաղաքային պատկերասրահում։ Այդ ընթացքում գիտնականը սկսում է հետաքրքրվել Արևելքի հնագիտությամբ։ 1895 և 1896 թվականներին նա երկու ճանապարհորդություն է կատարում Փոքր Ասիայի կենտրոնական շրջաններ, որտեղ ուսումնասիրում է միջնադարյան թուրքական ճարտարապետությունը և բազմաթիվ լուսանկարներ է անում, որոնք այսօր էլ կարևոր գիտական նշանակություն ունեն։ 1897-1898 թվականներին հետևում է նրա ուղևորությունը դեպի Պարսկաստան, և 1898-1900 թվականներին Թուրքմենստան։
1904 թվականից մինչև 1931 թվականը (թոշակի անցնելու տարի) Ֆրիդրիխ Սարրեն ղեկավարում է Բեռլինի Ֆրիդրիխ կայսեր իսլամական արվեստի թանգարանը։ 1928 թվականին նա դառնում է Դրեզդենի տեխնիկական համալսարանին կից գիտությունների պատվավոր դոկտոր։ Իսլամական արվեստի թանգարանի հիմքն է դարձել Ֆ. Սարրեի անձնական հավաքածուն, որն ավելի քան 600 նմուշ ունի, որոնք առաջին անգամ ցուցադրվել են այնտեղ։ Բացի այդ, թանգարանի տնօրենի պաշտոնում նա մի շարք ձեռքբերումներ է ունեցել Արևելքում, այնպես էլ Եվրոպայում։
Որպես արևելագետ գիտնական՝ Ֆ. Սարեն համագործակցել է մի շարք այլ հայտնի մասնագետների՝ Բերնգարդ Մորիցի, Մաքս Վան Բերհեմի, Օյգեն Միտվոխի հետ։ Այսպես, այդ համագործակցության արդյունքում լույս են տեսնում Սելջուկյանների միջնադարյան գորգագործության, Ռեզա Աբբասիի փորագրության արվեստի և այլ գիտական աշխատանքներ։ 1907-1908 թվականների ձմռանը Ֆ. Սարրեն իր ընկերոջ՝ հնագետ Էռնեստ Հերցֆելդի հետ մեկնում է Միջագետք՝ մուսուլմանական դարաշրջանի սկզբի քաղաքներում և բնակավայրերում պեղումներ իրականացնելու համար։ Մասնավորապես, 1911-1913 թվականներին այդ աշխատանքներն իրականացվել են խալիֆայության նախկին մայրաքաղաք Աբբասիդներում՝ Սամարայում։
Նա հավաքածուի մեծ մասը նվիրաբերել է Բեռլինի Kaiser Friedrich թանգարանին, որտեղ 1921-1931 թվականները եղել է «իսլամական բաժնի» տնօրեն[6]։
Գիտնականն իր հավաքածուները համալրել է մշտապես Թուրքիա, Պարսկաստան և Միջագետք ուղևորությունների ժամանակ։ Այնտեղ կենտրոնական տեղ էին զբաղեցնում արևելյան գորգերի և ձեռագրերի հավաքածուները։ 1899 թվականին նա առաջին անգամ ցուցադրության է դնում իր հավաքածուն Բեռլինի կիրառական արվեստի թանգարանում։ 1903 թվականին նրա հավաքածուն ցուցադրվում է Փարիզում իսլամական ցուցահանդեսի դեկորատիվ արվեստի թանգարանում (Marsan Pavilion): 1910 թվականին նման ցուցահանդես տեղի է ունենում Մյունխենում, 1932 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի քաղաքային արվեստի ինստիտուտում։
Ֆ. Սարեի հավաքածուի զգալի մասը, լուսանկարները և գրադարանը, նրա օրագրերը և այլ ժառանգություն ոչնչացվեցին նրա մահից անմիջապես հետո, երբ գիտնականի առանձնատունը պատրաստվում էր ընդունել 1945 թվականի Պոտսդամի խորհրդաժողովի հյուրերին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Berliner Goldschmiede-Zunft von ihrem Entstehen bis zum Jahre 1800. Ein Beitrag zur Kunst- und Gewerbe-Geschichte Berlins. Stargardt, Berlin 1895.
- Reise in Kleinasien. Sommer 1895. Forschungen zur seldjukischen Kunst und Geographie des Landes. Reimer, Berlin 1896.
- Transkaukasien — Persien — Mesopotamien — Transkaspien. Land und Leute. Reimer, Berlin 1899.
- Denkmäler persischer Baukunst. Geschichtliche Untersuchung und Aufnahme muhammedanischer Backsteinbauten in Vorderasien und Persien. 2 Bände. Wasmuth, Berlin 1901—1910.
- mit Ernst Herzfeld: Archäologische Reise im Euphrat- und Tigris-Gebiet (= Forschungen zur islamischen Kunst. Bd. 1, 1-4). 4 Bände. Reimer, Berlin 1911—1920.
- Konia. Seldschukische Baudenkmäler (= Denkmäler persischer Baukunst. Bd. 1). Unter Mitwirkung von Georg Krecker und Max Deri. Wasmuth, Berlin 1921 (Zuerst in Denkmäler persischer Baukunst 1910).
- Die Kunst des alten Persien (= Kunst des Ostens. Bd. 5, ). Bruno Cassirer Verlag, Berlin 1922.
- französisch L’art de la Perse ancienne. Éditions G. Crès & Cie, Paris 1921.
- Die Ergebnisse der Ausgrabungen von Samarra im Kaiser-Friedrich-Museum. G. Grote, Berlin 1922.
- Islamische Bucheinbände (= Buchkunst des Orients. Bd. 1). Scarabaeus-Verlag, Berlin 1923.
- mit Ernst Herzfeld: Die Keramik von Samarra. (= Forschungen zur islamischen Kunst. Bd. 2). Reimer, Berlin 1925.
- Keramik und andere Kleinfunde der islamischen Zeit von Baalbek. W. de Gruyter, Berlin u. a. 1925 (Sonderabdruck aus Baalbeck. Ergebnisse der Ausgrabungen und Untersuchungen in den Jahren 1898 bis 1905. Bd. 3).
- mit Hermann von Trenkwald: Altorientalische Teppiche. 2 Bände. Herausgegeben vom Österreichischen Museum für Kunst und Industrie. A. Schroll & Co., Wien 1926—1928.
- Der Kiosk von Konia. Verlag für Kunstwissenschaft, Berlin 1936.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Vernoit S. J. Sarre, Friedrich // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T076061
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Deutsche Nationalbibliothek Record #118867091 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.friedhof-in-potsdam.de/historie/friedhof-klein-glienicke/
- ↑ "Statement based on translated text from an equivalent article at the German Wikipedia".
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. Heinrich Schmidt: Friedrich Sarre, Schriften. Zum 22. Juni 1935 zusammengestellt (= Forschungen zur islamischen Kunst. Bd. 6). Reimer, Berlin 1935.
- Ernst Herzfeld: Friedrich Sarre. In: Ars Islamica. Bd. 11/12, 1946, S. 210—212.
- Ernst Kühnel: Friedrich Sarre †. In: Der Islam. Bd. 29, 1950, S. 291—295.
- Richard Ettinghausen: Friedrich Sarre. In: Pantheon 23, 1965, S. 319.
- Volkmar Enderlein: Sarre, Friedrich. In: Eric M. Meyers (изд.): The Oxford Encyclopedia of Archaeology in the Near East. Bd. 4:
- Semavi Eyice: Sarre, Friedrich Արխիվացված 2016-05-11 Wayback Machine. в: Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi. Bd. 36, Istanbul 2009, ISBN 978-975-389-566-8, S. 165—166.
- Julia Gonnella, Jens Kröger (изд.): Wie die islamische Kunst nach Berlin kam. Der Sammler und Museumsdirektor Friedrich Sarre (1865—1945). Staatliche Museen zu Berlin, Museum für Islamische Kunst und Dietrich Reimer Verlag, Berlin 2015, ISBN 978-3-496-01544-4; ISBN 978-3-88609-769-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Սարրե» հոդվածին։ |
|
- Հունիսի 22 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Մայիսի 31 մահեր
- 1945 մահեր
- Պոտսդամ քաղաքում մահացածներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Արևելագետներ
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի հնագետներ
- Գերմանացի մարդաբաններ
- Գերմանացի պատմաբաններ