Ֆրիդրիխ Բրոնսարտ ֆոն Շելենդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրիդրիխ Բրոնսարտ ֆոն Շելենդորֆ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1864(1864-06-16)[1]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էհունվարի 23, 1950(1950-01-23)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԿյուլունգսբոռն, Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Paul Bronsart von Schellendorff?
Friedrich Bronsart von Schellendorff Վիքիպահեստում

Ֆրիդրիխ (Ֆրից) Բրոնսարտ ֆոն Շելենդորֆ (գերմ.` Friedrich Bronsart von Schellendorf, հունիսի 16, 1864(1864-06-16)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1] - հունվարի 23, 1950(1950-01-23)[1], Կյուլունգսբոռն, Ռոստոկ, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Գերմանիա[1]), գերմանացի սպա և քաղաքական գործիչ, օսմանյան բանակի շտաբի պետ: Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը պրուսական գեներալ և ռազմական նախարար Պաուլ Բրոնսարտ ֆոն Շելենդորֆի որդին էր: Ինչպես իր բոլոր եղբայրները, նա նույնպես ընտրել էր զինվորական կյանքը: 1882 թվականին ավարտելով ուսումը, կրտսեր լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Պոտսդամում տեղակայված 1-ին գվարդիական հետևակային գնդում: 1890-1893 թվականներին սովորել է զինվորական ակադեմիայում և ստացել օբեր-լեյտենանտի կոչում: 1894 թվականին ծառայել է գերմանական գլխավոր շտաբում և ստացել հետմանի կոչում, իսկ 1895 թվականին տեղափոխվել է բանակի գլխավոր շտաբ:

1904-1905 թվականներին, ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ, որպես ռազմական դիտորդ գործուղվել է ճապոնական բանակ` ուղեկցելով արքայազն Կառլ Անտոն Հոհենցոլերնին: 1906 թվականին այդ իրադարձությունների մասին գրել է «Վեց ամիս ճապոնական բանակի հետ» գիրքը («Sechs Monate Beim Japanischen Feldheer», Berlin, 1906)[2][3]:

1912 թվականին գնդապետի կոչումով գործուղվել է Վյուրտեմբերգ և նշանակվել «Իշխանուհի Օլգա» անվանումը կրող նռնականետների գնդի հրամանատար: 1913 թվականի հոկտեմբերին, երբ նա աշխատում էր Օսմանյան կայսրության գերմանական ռազմական ներկայացուցչության շտաբում, նրան առաջարկել են մեկնել Կոստանդնուպոլիս[4]:

1914 թվականին, ներկայացուցչության ղեկավար Օտտո Լիման ֆոն Սանդերսի և թուրքական նորանշանակ ռազմական նախարար Էնվեր փաշայի միջև անհաղթահարելի լարվածությունից հետո Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը դարձավ ներկայացուցչության երկրորդ դեմքը, թուրքական շտաբում փոխարինեց իր ղեկավարին և նշանակվեց օսմանյան բանակի գլխավոր շտաբի պետ: Այդ պաշտոնում նա թուրքական բանակային կազմակերպության ղեկավարն էր և մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարում էր զորահավաքին վերաբերվող աշխատանքները: Օսմանյան բանակի օպերատիվ բաժնի հրամանատարության ղեկավար Օտտո ֆոն Ֆելդմանի հետ միասին, նա սերտորեն համագործակցում էր Թուրքիայի ռազմական նախարար Էնվեր փաշայի հետ և քննարկում բոլոր ռազմական հարցերը:

1914-1915 թվականներին Կովկասյան ճակատում Օսմանյան կայսրության ծանր պարտության պատճառով (Սարիղամիշի ճակատամարտ), որի ժամանակ վիրավորվել էր նաև Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը, Օտտո Լիման ֆոն Սանդերսը ետ է կանչում նրան, քանի որ ինքը, Օտտո ֆոն Ֆելդմանը և թուրքական կովկասյան բանակի շտաբի գերմանական ղեկավարությունը այդ պարտության պատասխանատվությունը դրել էին նրա վրա: Սակայն այդ և հետագա տարիներին Էնվեր փաշան հավատարիմ մնաց իր շտաբի պետին[5]:

Որպես օսմանյան բանակի գլխավոր շտաբի պետ, Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը թուրքական բանակում ամենակարևոր գերմանացի սպան էր և իր մասնակցությունն է ունեցել Հայոց ցեղասպանության գործում[6]: Որոշ աղբյուրների համաձայն Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը մահացու տեղահանությունների համակարգողն էր և հեղինակավոր ճարտարապետը, այդպիսով հանդիսանալով նաև որպես ցեղասպանության կազմակերպիչներից մեկը[7][8]: Ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը տարբեր արխիվներից հանել է բազմաթիվ փաստաթղթեր ու զեկույցներ, որոնք վկայում են, որ Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը հրամաններ է արձակել հայ բնակչությանը տեղահանելու և զանգվածային սպանությունների մատնելու վերաբերյալ[9]:

1919 թվականի սկզբին, իր նոթերում Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը նշել է.

«Հայերը, ինպես նաև հրեաները, իրենց հայրենիքից դուրս մակաբույծներ են, որոնք կուլ են տալիս այն երկրի առողջությունը, որտեղ որ ապրում են: Այստեղից էլ այն ատելությունը, որը միջին դարերում ուղղված էր նրանց դեմ, որպես անցանկալի մարդկանց և որը ի վերջո հանգեցրել է նրանց սպանությանը»[10]:

Իր զինվորական կարիերայի ավարտից հետո, 1919 թվականին Ֆրից Բրոնսարտ ֆոն Շելենդորֆը Հոհենհեյմի համալսարանում ուսանել է գյուղատնտեսություն և առանձնացել Ռունենբերգում գտնվող իր ագարակում: 1930-ական թվականներին նա Ադոլֆ Հիտլերի ակտիվ կողմնակիցն էր[11]: 1938 թվականից մինչև կյանքի վերջը ապրել է Կյուլունգսբորնում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #133562859 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Бронсар-фон-Шеллендорф, Фридрих // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  3. Бронзарт фон Шеллендорф Ф. Г. Б. Из записок очевидца Мукденских боев. — 1906.
  4. Jürgen Gottschlich: Beihilfe zum Völkermord: Deutschlands Rolle bei der Vernichtung der Armenier. Ch. Links Verlag, Berlin 2015, S. 125.
  5. Wolfdieter Bihl: Die Kaukasuspolitik der Mittelmächte. Teil 1: Ihre Basis in der Orient-Politik und ihre Aktionen 1914—1917. Böhlau, Wien/Köln/Graz 1975, S. 224.
  6. Wolfgang Gust: Der Völkermord an den Armeniern. Die Tragödie des ältesten Christenvolks der Welt. Carl Hanser Verlag, München 1993, ISBN 3-446-17373-0, Kapitel 7.
    Wolfgang Gust: Partner im Schweigen. Das deutsche Kaiserreich und die Vernichtungspolitik der Jungtürken. In: Huberta von Voss (Hrsg.): Porträt einer Hoffnung. Die Armenier. Lebensbilder aus aller Welt. Verlag Hans Schiler, Berlin 2005, ISBN 3-89930-087-4, S. 79-95, hier: S. 90, p. 90, at Google Books.
  7. Vahakn N. Dadrian: The history of the Armenian genocide. Ethnic conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Berghahn, New York 2004, ISBN 1-57181-666-6, S. 255—257 («General Bronsart von Schellendorf’s role», hier: S. 256, p. 256, at Google Books).
  8. Dadrian, Vahakn N., The history of the Armenian genocide: ethnic conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Berghahn Books, New York 2004, 1-57181-666-6, p.256.
  9. Huberta von Voss: Der Ermittler. Der Genozidexperte Vahakn N. Dadrian. In: Huberta von Voss (Hrsg.): Porträt einer Hoffnung. Die Armenier. Lebensbilder aus aller Welt. Verlag Hans Schiler, Berlin 2005, ISBN 3-89930-087-4, S. 96-102, hier: S. 101, p. 101, at Google Books.
  10. Andreas Baum: Das Schweigen der Völker. Über den Umgang mit dem Genozid an den Armeniern. Sendung vom 27. April 2005 im Deutschlandradio Kultur; abgerufen am 8. November 2016.
    Teilzitate auch bei Wolfgang Gust: Partner im Schweigen. S. 90.
    Julius Hans Schoeps: «Du Doppelgaenger, du bleicher Geselle…» deutsch-jüdische Erfahrungen im Spiegel dreier Jahrhunderte, 1700—2000. Philo, Berlin/Wien 2004, ISBN 3-86572-361-6, S. 330.
  11. ERMENİ SOYKIRIMINDA ALMANYA’NIN ROLÜ, 6 November 2015, Merve Erol, Heinrich Boll Stiftung