Վահագն Տատրյան
Վահագն Տատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1926[1] Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | օգոստոսի 2, 2019[2][1] (93 տարեկանում) ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկահայ |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի պրոֆեսոր և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Բեռլինի ազատ համալսարան և State University of New York at Geneseo? |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան, Վիեննայի համալսարան, Ցյուրիխի համալսարան և Բեռլինի ազատ համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] և հայերեն[3] |
Պարգևներ | Մովսես Խորենացու մեդալ |
Ստորագրություն![]() |
Վահագն Տատրյան (անգլ.՝ Vahakn Dadrian, մայիսի 26, 1926[1], Ստամբուլ, Թուրքիա - օգոստոսի 2, 2019[2][1], ԱՄՆ), ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս: Սոցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998): Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում[4]։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահագն Տատրյանը ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-1991 թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ՝ Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող։ 1990-ական թթ. եղել է Հ. Ֆ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն։ 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրեն։ Տատրյանը համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից է։ Հատկապես արժեքավոր են «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989) գործը[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ Մովսես Խորենացու մեդալ, 1998 թ.
- Վերիտաս ոսկե մեդալ, Հարվարդի համալսարան, 2001 թ.
- Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալ, 2002 թ.
- ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալ, 2003 թ.
- Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուամեդալ, 2003 թ.
- Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիա, 2005 թ.
- Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալ, 2005 թ.
- ՀՀ նախագահի կողմից ոսկե մեդալ, 2009 թ.
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Autopsie du Génocide Arménien. Trans. Marc & Mikaël Nichanian. Brussels։ Éditions Complexe, 1995, 266p.
- Հայկական Ցեղասպանութիւնը խորհրդարանային և պատմագիտական քննարկումներով. Watertown, MA։ Baikar, 1995, 147 էջ։
- Jenosid Ulusal ve Uluslararasi Hukuk Sorunu Olarak։ 1915 Ermeni Olay ve Hukuki Sonuçlar [Genocide as a problem of national and international law։ The World War I Armenian case and its contemporary legal ramifications]. Trans. Yavuz Alogan. Istanbul։ Belge Uluslararas Yaynclk, 1995, 221p.
- The History of the Armenian Genocide։ Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus. Providence, RI & Oxford։ Berghahn Books, 1995, 452p.
- Historia del Genocidio Armenio: Conflictos Étnicos de los Balcanes a Anatolia y al Cáucaso, Translated by Eduardo A. Karsaclian, Buenos Aires: Imago Mundi, 2008, 448 p.
- German Responsibility in the Armenian Genocide։ A Review of the Historical Evidence of German Complicity. Watertown, MA։ Blue Crane Books, 1996, 304p.
- Histoire du génocide arménien։ Conflits nationaux des Balkans au Caucase. Traduit de l'anglais par Marc Nichanian. Paris։ Stock, 1996, 694p.
- The Key Elements in the Turkish Denial of the Armenian Genocide։ A Case Study of Distortion and Falsification. Cambridge, MA and Toronto։ Zoryan Institute, 1999, 84p.
- Warrant for Genocide։ Key Elements of Turko-Armenian Conflict. New Brunswick and London։ Transaction Publishers, 1999, 214p.
- Los elementos claves en el negacionismo turco del Genocidio Armenia։ un estudio de distorsión y falsificación. Translated by Eduardo A. Karsaclian. Buenos Aires։ Fundación Armenia, 2002, 79p.
- Historia Tis Armenikan Genoktonias [History of the Armenian Genocide]. Athens։ Stokhastis, 2002, 685p.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիսի 26 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 2 մահեր
- 2019 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պատմաբաններ
- Հայ իրավագետներ
- Հայ մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայ սոցիոլոգներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկահայեր
- Ստամբուլում ծնված անձինք
- Թուրքահայեր
- Ստամբուլում ծնված գրողներ
- Հայկական ծագմամբ թուրքեր
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ