Jump to content

Ֆրեդ Մալեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Մալեկ
Ծնվել էդեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[1]
ԾննդավայրԲերվին, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 24, 2019(2019-03-24) (82 տարեկան)
Մահվան վայրՎիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան և ԱՄՆ Ռազմական ակադեմիա
Մասնագիտությունձեռնարկատեր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն

Ֆրեդերիկ Վինսենթ Մալեկ[2] (դեկտեմբերի 22, 1936(1936-12-22)[1], Բերվին, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 24, 2019(2019-03-24), Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, քաղաքական խորհրդատու, բիզնեսում խաբեբա և բարերար։ Նա եղել է Marriott Hotels-ի և Northwest Airlines-ի նախագահը, և Միացյալ Նահանգների նախագահներ Ռիչարդ Նիքսոնի (որի հրեա կառավարության աշխատակիցների մաքրման գործում Մալեկը ակտիվ դեր է կատարել) և Ջորջ Բուշի օգնականը։ Ավելի քան հիսուն տարի ակտիվ քաղաքականության մեջ՝ Մալեքը նաև ծառայել է որպես սենատոր Ջոն Մաքքեյնի 2008 թվականի նախագահական արշավի Ազգային ֆինանսների կոմիտեի նախագահ, ինչպես նաև Հանրապետական նահանգապետերի ասոցիացիայի ֆինանսների նախագահ և տարբեր դերեր է կատարել յուրաքանչյուրի քարոզարշավում, բացառությամբ Դոնալդ Թրամփի, վերջին չորս տասնամյակների ընթացքում[3]։ Մալեկը նաև ծառայել է որպես Վեսթ Փոյնթի Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիայի այցելուների խորհրդի նախագահ և ակտիվորեն մասնակցել է ակադեմիային աջակցելու բարեգործական աշխատանքներին։ 2011 թվականին, ի նշան ազատ ձեռնարկատիրության և համայնքային ծառայության իր նվիրվածության, նա ստացել է Հորացիո Ալգեր մրցանակը[4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեկը ծնվել է Բերուինում, Իլինոյս, Մարթա Դորոթիի (Սմիկլաս) և գարեջրի բեռնատար վարորդի՝ Ֆրեդերիկ Ուիլյամ Մալեքի որդին[2][5][6]։ Նա ծագումով եղել է Չեխիայից և Խորվաթիայից[7][8]։ Նա մեծացել է Չիկագոյում և 1959 թվականին ավարտել է Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիայի գիտությունների բակալավրի աստիճանը[9]։ Նա ծառայել է Վիետնամի պատերազմում որպես օդադեսանտային ռեյնջեր՝ նշանակվելով հատուկ նշանակության ջոկատում[10]։

Մալեկը բիզնեսի կառավարման մագիստրոս է ստացել Հարվարդի բիզնես դպրոցից 1964 թվականին և աշխատել որպես կառավարման խորհրդատու McKinsey & Co-ում։ Նա և իր երկու համադասարանցիները որոշել են հիմնել վիզնես, որի ժամանակ երկուսը կաշխատեին և կաջակցեին երրորդին, մինչ նա հնարավորություններ էր փնտրում։ 1967 թվականին նա լքել է McKinsey-ն և իր գործընկերների հետ գնել է Triangle Corp.-ը, որը դժվար զարգացող բիզնես էր և ձեռքի գործիքների արտադրության ընկերություն, Օրանջբուրգում, Հարավային Կարոլինա[9][11]։

Շան խորովածի միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի օգոստոսին Մալեկը և չորս այլ տղամարդիկ ձերբակալվել են Իլինոյս նահանգի Պեորիայի մոտ գտնվող Վիկարիի այգում այն բանից հետո, երբ սպանել են մի շան, դրել շամփուրի վրա և խորովել։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքները հետագայում մերժվել են բոլոր տղամարդկանց կողմից, բացառությամբ մեկի՝ Էնդրյու Պ. Օ'Մեարայի, որը ցուցմունք է տվել, որ ինքը միայնակ հարվածել և սպանել է շանը, մորթազերծել և փորձել է այն եփել՝ մյուսներին ինչ-որ բան սովորեցնելու համար՝ ցույց տալ թե ինչպես է կյանքը ընթանում իսկական հողի վրա[12][13]։

Պատմության մասին ևս մեկ անգամ խոսվել է, երբ Մալեքը դարձել է Սառա Փեյլինի խորհրդականն ու դրամահավաքի պատասխանատուն 2008 թվականի նախագահական ընտրություններում[14]։ Մեղադրանքներ են հնչել Մալեկի հասցեին, որ սպանել և խորոված է արել շանը[12], Մալեկն իր բլոգում մեջբերել է բանակի պաշտոնաթող գնդապետ Օ'Մեարային՝ ստանձնելով կատարվածի «ամբողջ պատասխանատվությունը»[15]։

2012 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ միջադեպը ևս մեկ անգամ ի հայտ է եկել, երբ Մալեկի կողմից Էն Ռոմնիի ծննդյան խնջույքի կազմակերպումը բարձրաձայնվել է «Շները Ռոմնիի դեմ» երգիծական խմբի կողմից[16]։

Բիզնես կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Marriott Corp.[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Մալեկը միացել է Bethesda-ում գործող Marriott Corporation-ին և արագ հաջողություններ է ունեցել՝ ի վերջո դառնալով Marriott Hotels-ի նախագահը։ 1978 թվականի մարտին ընտրվել է որպես Մարիոթի գործադիր փոխնախագահ[17]։ 1981-1988 թվականներին հյուրանոցների և հանգստավայրերի ստորաբաժանման Մալեկի հսկողության ներքո եկամուտը աճել է գրեթե չորս անգամ կամ տարեկան 18 տոկոսով, մի ժամանակահատվածում, որը ունեցել է անկում, արդյունաբերության գերկառուցում և մրցակիցների շահույթի անկում[18]։

1989 թվականի սկզբին Մալեկը դարձել է Carlyle Group-ի ավագ խորհրդական։ Նա ղեկավարել է մի խումբ ներդրողների, որոնք գնել են Coldwell Banker Commercial Group-ը՝ երկրի խոշորագույն առևտրային անշարժ գույքի ծառայություններ մատուցող ընկերությունը, Sears, Roebuck and Company-ից՝ 300 միլիոն դոլար գնահատված գնով։ Նա դարձել է ընկերության համանախագահ՝ 29 տարի աշխատելով տնօրենների խորհրդում՝ օգնելով ընկերության արժեքը հասցնել ավելի քան 15 միլիարդ դոլարի[19]։

Northwest Airlines[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Մալեկը միացել է Լոս Անջելեսի ներդրող Ալ Չեկչիին և Մարիոթի Գարի Ուիլսոնին՝ 3,65 միլիարդ դոլար արժողությամբ Northwest Airlines-ի բոլոր կանխիկ գնման մեջ։ Ներդրողների խմբին միացել են KLM Royal Dutch Airlines-ը և Elders IXL-ը, որոնք իրենց ներդրումն են ունեցել 480 միլիոն դոլարի սեփական կապիտալում։ Մալեկը և Չեկչին միացել են ավիաընկերության 10 հոգանոց խորհրդին[20] և Մալեկը դարձել է նախագահ[21]։

1989 թվականի հուլիսին Մալեկը և Carlyle-ի մի խումբ ներդրողներ գնել են Marriott-ի առաջատար ավիաընկերությունների սննդի բաժինը 650 միլիոն դոլար գնահատված գնով[22]։ 2002 թվականի հունվարի 1-ից մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը Մալեկը եղել է Fannie Mae-ի տնօրենների խորհրդի անդամ[23]։

Thayer Lodging Group[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Մալեքը հիմնել է Thayer Lodging Group-ը, մասնավոր բաժնետոմսերի ընկերություն, որը կոչվել է Սիլվանուս Թայերի անունով[24]։

Թայերն ունի երկար և հաջող փորձ։ 1991 թվականին իր առաջին մասնավոր բաժնետիրական հիմնադրամի ձևավորումից ի վեր, նա ավարտել է 41 հյուրանոցային ներդրումներ, որոնց ձեռքբերման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2,4 միլիարդ դոլար[25]։ Ներկայումս Թայերի հիմնադրամներին է պատկանում 14 հյուրանոցներից և 3637 հյուրասենյակներից բաղկացած պորտֆելը[25]։ 2013 թվականի հուլիսի 1-ին Թայերը ձեռք է բերել Ritz Carlton-San Francisco-ն՝ ի ուրախություն Մալեկի, որը ասել է․ «մենք հույս ունենք կրկնել մեր Orlando Grand Lakes Ritz Carlton-ի հաջողությունը՝ մեր ամենաբարձր եկամտաբեր ներդրումներից մեկը»[26]։

2014 թվականի մայիսի 21-ին Thayer Lodging Group-ը հայտարարել է Brookfield Asset Management- ի կողմից իր գնման մասին[27]։ Թայերը շարունակել է տիրապետել այն հյուրանոցներին, որոնք ձեռք է բերել Բրուքֆիլդի հետ համագործակցությանը նախորդող տարիներին։ Մալեկը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել որպես Thayer Lodging-ի նախագահ[28]։

Թայերի հիմնական համակործակիցները/Thayer Hidden Creek/HCI Equity Partners[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Մալեկը նաև հիմնել և դարձել է «Thayer Capital Partners»-ի նախագահը։ 2005 թվականին ընկերությունը միավորվել է Hidden Creek Partners-ի հետ և վերանվանվել Thayer Hidden Creek[29]: SEC-ի վարչական գործողություններից և մի շարք այլ անհաջողություններից հետո ընկերությունը վերաբրենդավորվել է որպես HCI Equity Partners[30] անուն, որի ներքո այն գործել է 2016 թվականի դրությամբ[31]։

Խաբեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսի 12-ին SEC-ը քաղաքացիական խարդախության հայց է ներկայացրել[32] Կոնեկտիկուտ նահանգի Սենատի դեմոկրատական մեծամասնության նախկին առաջնորդ Ուիլյամ Դիբելլայի դեմ՝ նահանգային կենսաթոշակային ֆոնդից 75 միլիոն դոլարի խարդախության ծրագրին մասնակցելու համար՝ Malek's Thayer Capital Partners ընկերությունում[12][32]։ 2007 թվականի մայիսի 18-ին Թայերը հայտնաբերվել է 1940 թվականի Ներդրումային խորհրդատուների մասին օրենքի անփութության մեջ և, ի վերջո, ստիպված է եղել վճարել 150,000 դոլարի քաղաքացիական տույժ, մինչդեռ Մալեկն անձամբ վճարել է 100,000 դոլար տուգանք գործի մեջ իր դերի համար[33]։

Ենթադրվում է, որ Մալեկը գործել է հարստանալու, ինչպես նաև սեփական քաղաքական և ֆինանսական շահերն առաջ մղելու նպատակով, նաև հաշվի առնելով, որ այդ խարդախությունը կդարձնի Թայերին իր գործընկերը։ Կոնեկտիկուտ նահանգի նախկին սենատոր և ներկայացուցիչ ԴիԲելլան դաշնային դատարանում երդման տակ ցուցմունք է տվել, որ իր հարաբերությունները Մալեկի հետ դուրս են եկել Թայերի պաշտոնական դիրքորոշման շրջանակից, նա վկայել է, որ իր պայմանագիրը պարտավորեցրել է իրեն անձամբ օգնել Մալեկին «շարունակական ներդրողների հետ հարաբերություններում» և, որ Մալեկն անձամբ է նրան ասել «Ինձ դու պետք ես նոր գանձապահի համար»[34][35]։

Բեյսբոլի գլխավոր լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեկը 1989-1998 թվականներին Ջորջ Բուշի և այլ ներդրողների հետ եղել է Տեխասի Ռեյնջերսի գլխավոր բեյսբոլի լիգայի համասեփականատերը[36]։ Թիմում իր մասնաբաժինը վաճառելուց հետո Մալեկը հինգ անգամ ավել ստացել է նոր գումար[37]։

Սկսած 1999 թվականից, Մալեկը ղեկավարել է Մոնրեալ Էքսպո-ի ֆրանշիզայի հավաքագրումը Վաշինգտոնում[36]։ Աշխատելով քաղաքի ղեկավարների հետ միասին՝ Մալեկը ստեղծել է Վաշինգտոնի բեյսբոլի ակումբը, ի վերջո անհաջող ներդրումային խումբ գործընկերների հետ, որոնց թվում եղել են Ջեֆ Զայենցը, Սթիվ Փորթերը, Փոլ Վոլֆը, Ֆրենկ Ռեյնսը, Ջիմ Քիմսին, Քոլին Փաուելը, Վերնոն Ջորդանը և Դեյվիդ Բրեդլին[38]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիքսոնի վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեկը ծառայել է Նիքսոնի վարչակազմում մի քանի տարբեր պաշտոններում, այդ թվում՝ Առողջապահության, կրթության և բարեկեցության դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալներ Ռոբերտ Ֆինչի և Էլիոթ Ռիչարդսոնի ներքո, ինչպես նաև նախագահի հատուկ օգնականը 1970-1973 թվականներին և փոխտնօրենը[39]։ Մալեկը զբաղեցրել է Նախագահի վերընտրման կոմիտեի ղեկավարի տեղակալը 1972 թվականին[40]։

Որպես Նիքսոնի կառավարման փորձագետ՝ Մալեկը օգնել է վերակազմավորել Սպիտակ տան անձնակազմի գրասենյակը և հավաքագրել կաբինետի և ենթակառավարական պաշտոնյաների[41]։ Իր հուշերում Նիքսոնը Մալեկին նկարագրել է որպես «ուժեղ երիտասարդ գործարար, որի դերը կազմակերպումն ու կառավարումն է»[42]։

Նիքսոնի առաջին վարչակազմում Մալեկը նախագծել և ղեկավարել է «Արձագանքման ծրագիր»-ը, որը պետական ծառայողներին փոխարինելու է Նիքսոնի կողմնակիցներով և ուղղորդելու կառավարության ռեսուրսները՝ Նիքսոնի 1972 թվականին վերընտրվելու համար[43][44][45]։ Ըստ Սենատի Ուոթերգեյթի զեկույցի, Մալեկը գրել է 1972 թվականին Հալդեմանին ուղղված հուշագրում, որ ինչ-որ մեկը պետք է «գլխավոր ստանձնի գերատեսչությունների և գործակալությունների քաղաքականացման ծրագիրը» և «վերահսկի հովանավորչության գործողությունը, ուշադիր հետևի դրամաշնորհային գործունեությանը»[46]։ Պլանը պաշտպանելիս Մալեկը գրել է Գործադիր մասնաճյուղը քաղաքականացնելու «էական ռիսկերի» մասին և մտահոգություն հայտնել, որ ծրագիրը «անկասկած հակառակ արդյունք կունենա», եթե հրապարակվի։ Ուստի նա խորհուրդ է տվել, որ «նախագահի հետ կապերը նվազագույնի հասցնելու համար այս նախագծի վերաբերյալ գրավոր հրահանգներ չպետք է լինեն»[47]։

Որպես նախագահ Նիքսոնի խորհրդական՝ Մալեկը նշանակալի դեր է խաղացել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության սկզբնական շրջանում՝ վաստակելով Վիլյամ Ռաքելշաուսից՝ գործակալության առաջին ադմինիստրատորից և մյուսներից՝ օգնելով ապահովել, որ EPA-ն իր շարքերում ունենա ականավոր բարձրաստիճան մարդիկ[48]։

Մալեկը 1973 թվականի փետրվարի 2-ին երդվել է որպես Կառավարման և բյուջեի գրասենյակի փոխտնօրեն։ Նա ծառայել է մինչև 1975 թվականը, երբ հրաժարական է տվել՝ նորից մասնավոր հատված մտնելու համար[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեկը եղել է ամուսնացած Մարլեն Ա. Մալեքի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա և ապրել են Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում[49]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալեկը եղել է «ֆիթնեսի երկրաագու» և պահպանել է ֆիզիկապես առողջ սովորություններ։ 1980-ականների կեսերին դահուկներով սահելու վթարի պատճառով Մալեկին մնացել է իր արհեստական ազդրի հույսին, դա նրան ստիպել է վազքից անցնել կշիռներ բարձրացնելու, լողի և հեծանիվ վարելու։ Նա նաև երկու անգամ փրկվել է քաղցկեղից[18]։

Մալեկը մահացել է 2019 թվականի մարտի 24-ին՝ ազդրի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից հետո[24][50]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Leubsdorf, Carl P. (1990 թ․ հունիսի 24). «Return to grace Summit chief sheds stigma of Nixon-era incident». The Dallas Morning News. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  3. Schouten, Fredreka (2012 թ․ օգոստոսի 29). «Fundraiser Fred Malek makes the most of time at convention». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Frederic V. Malek Named 2011 Horatio Alger Award Recipient». Horatio Alger Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  5. «FamilySearch.org». FamilySearch.
  6. Who's Who in the Midwest, 1994-1995. Marquis Who's Who. 1994 թ․ ապրիլ. ISBN 9780837907246. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  7. Cannon, Lou (1972 թ․ հոկտեմբերի 17). «The Hard Hats Are At The Throttle». Sarasota Herald-Tribune. էջ 4. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  8. «National Journal». Government Research Corporation. 1971 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին – via Google Books.
  9. 9,0 9,1 Zinsmeister, Karl (Spring 2011). «Spartan Donors». Philanthropy. Philanthropy Roundtable. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  10. 10,0 10,1 Heath, Thomas (2014 թ․ հոկտեմբերի 5). «Fred Malek's pursuit of success includes stops at West Point, White House, Marriott». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  11. Woolley, John T.; Peters, Gerhard. «Nomination of Frederic V. Malek To Be a Governor of the United States Postal Service». The American Presidency Project. University of California. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.
  12. 12,0 12,1 12,2 King, Colbert I. (2006 թ․ մարտի 11). «Fred Malek, a Dog and the SEC». The Washington Post. էջ A19.
  13. Luciano, Phil (2008 թ․ փետրվարի 13). «New political probe pales next to long-ago dog barbecue». The Evening Tribune. Hornell, New York. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  14. Dunn, Geoffrey. «Dog Eat Dog: Palin Patron's Checkered Past». HuffPost. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  15. Malek, Fred (2008 թ․ մարտի 4). «Setting the Record Straight». Fred Malek Blog. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)Կաղապար:Self-published source
  16. Reeve, Elspeth (2012 թ․ ապրիլի 13). «Why Can't People Forgive Fred Malek for a Little Dog-Roasting?». The Atlantic. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  17. Wright, Chapin (1978 թ․ մարտի 13). «Frederic Malek, Former Nixon Aide, Elected Vice President of Marriott». The Washington Post.
  18. 18,0 18,1 "Malek Brings Cargo of Controversy to NWA", Minneapolis-St. Paul CityBusiness, Beth Ewen, October 9, 1989
  19. «P.M. BRIEFING : Employees, Investors Join to Buy Coldwell Banker Commercial Group». Los Angeles Times. 1989 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  20. "Checchi's backers will get about 20% of Northwest", Denise Gellene, Los Angeles Times, June 24, 1989.
  21. "Labor Upbeat About Change in Management at Northwest", AP, September 29, 1989.
  22. "Marriott will sell catering unit to one of NWA's buyers", Gellene, Los Angeles Times, July 12, 1989.
  23. «Fannie Mae News Release, November 10, 2005, "Frederic Malek to Retire From Board"». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  24. 24,0 24,1 Seelye, Katharine Q. (2019 թ․ մարտի 28). «Fred Malek, 82, Republican Fund-Raiser and Presidential Adviser, Dies». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  25. 25,0 25,1 «Hotel Investment Group - Thayer Lodging, Brookfield Hotel Properties - Thayer Corporate Site». www.thayerlodging.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  26. McBride, Ashley (2013 թ․ հուլիսի 1). «Ritz-Carlton's sale shows SF hotel business booming». San Francisco Chronicle. SFChronicle.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  27. «Thayer Lodging Group, Inc., Announces its Acquisition by Brookfield Asset Management. In response to the merger of the two companies, Fred Malek said "this transaction brings together two companies that share similar investment objectives, management approaches and a common outlook on the global real estate market"» (Press release). Thayer Lodging Group. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  28. «Malek Momentum». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  29. «Company Overview of Hidden Creek Partners, LLC». Bloomberg.com. Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  30. Toll, David M. (2011 թ․ մայիսի 11). «A Reborn HCI Equity Puts Pay-To-Play Past To Rest». pehub.com. PE Hub. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  31. «Homepage». hciequity.com. HCI Equity. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  32. 32,0 32,1 «William A. DiBella and North Cove Ventures, LLC : Lit. Rel. No. 18829 / August 12, 2004». www.sec.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  33. «William A. DiBella, et al: Lit. Rel. No. 20498 / March 14, 2008». www.sec.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  34. Mahony, Edmund H. «DiBella A Stingy Witness: Testimony Adds Little In SEC Suit». sip-trunking.tmcnet.com. Hartford Courant. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  35. Mahony, Edmund H. «Silvester To Spend 28 More Months In Jail». courant.com. Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  36. 36,0 36,1 Jaffe, Harry (2005 թ․ ապրիլի 1). «How DC Got Baseball Back». Washingtonian. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  37. Heath, Thomas (2014 թ․ հոկտեմբերի 5). «At 77, GOP insider Malek has beaten back cancer and is on the hunt for his next big challenge». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  38. Malek, Fred (2015 թ․ հուլիսի 28). «10 Years of Baseball in Washington». Fred Malek Blog. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)Կաղապար:Self-published source
  39. «Fred Malek». American Friends of the Czech Republic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
  40. «Frederic V. Malek (White House Special Files: Staff Member and Office Files)». Richard Nixon Presidential Library and Museum. National Archives and Records Administration. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  41. «Nixon Holds Talks on Reorganization». The New York Times. Associated Press. 1972 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
  42. Nixon, Richard M. (1990). RN: The Memoirs of Richard Nixon. New York: Simon & Schuster. էջ 624. ISBN 9780671707415.
  43. Anderson, Jack (1975 թ․ սեպտեմբերի 30). «How To Succeed Without Really Trying». The Sumter Daily Item. United Feature Syndicate – via Google News.
  44. Cromley, Ray (1972 թ․ սեպտեմբերի 6). «Political Profit At Taxpayer Expense». The Florence Times—Tri-Cities Daily. Florence, Alabama – via Google News.
  45. Senate Watergate Report. Carroll & Graf. 2005 թ․ հուլիսի 26. ISBN 9780786717095. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին – via Google Books.
  46. The Senate Watergate Report, Chapter III, 1974, citing Malek memo to Haldeman.
  47. The Senate Watergate Report, 1974, Chapter III, citing December 23, 1971, memo from Malek to Haldeman.
  48. EPA Alumni Association: EPA Administrator William Ruckelshaus and his former assistants recall the role of Fred Malik in helping the new agency personnel staff itself with top people, Video Արխիվացված Հոկտեմբեր 11, 2016 Wayback Machine, Transcript Արխիվացված Հոկտեմբեր 11, 2016 Wayback Machine (see p7).
  49. «Frederic Vincent Malek». The Aspen Times. Swift Communications. 2019 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  50. Morin, Rebecca (2019 թ․ մարտի 25). «Conservative fundraiser Fred Malek dies». Politico. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.