Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս
Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Brooklyn Heights, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մարտի 22, 1937[2][4][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Գեներալ-մայոր Ջորջ Բ․ ՄքՔլելան և Նեյթան Հեյլ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
ստորագրություն![]() | |
![]() |
Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս (անգլ.՝ Frederick William MacMonnies; սեպտեմբերի 28, 1863[1][2][3][…], Brooklyn Heights, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 22, 1937[2][4][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարիչ և քանդակագործ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակմոնիսը նկարչության դասեր է ստացել իր մորից՝ նկարիչ Բենջամին Ուեսթի աշակերտուհուց։ 1880 թվականին նա դարձել է Օգաստես Սենթ-Գոդենսի աշկերտը, իսկ հետո՝ ասիստենտը։ Նյու Յորքում մասնակցել է նաև Դիզայնի ազգային ակադեմիայի և Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայի երեկոյան կուրսերին։
1884 թվականին նկարիչը մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսումնասիրել է քանդակագործություն Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում։ Դպրոցում սովորելու ժամանակ Մակմոնիսի աշխատանքները երկու անգամ արժանացել են Prix Atelier մրցանակին՝ օտարերկրացի ուսանողների բարձրագույն մրցանակին։ Դպրոցն ավարտելուց հետո նկարիչը վերադարձել է ԱՄՆ և մի որոշ ժամանակ կրկին աշխատել Սենթ-Գոդենսի արհեստանոցում։ Մեկ տարի անց վերադարձել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Ջեյմս Ուիսթլերի հետ որոշ ժամանակ դասավանդել է Փարիզի Կարմեն ակադեմիայում։
Մահացել է 1937 թվականին թոքաբորբից։
Մրցանակներ և պատիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1896 թվական՝ Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։
- 1900 թվական՝ Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մեդալ։
- 1900 թվական՝ դարձել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
- 1932 թվական՝ Արծաթե մեդալ ամառային Օլիմպիական խաղերում գեղարվեստի մրցումների ժամանակ Լոս Անջելեսում (նոմինացիա «Բարձրաքանդակներ և մեդալներ»)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Tatman S. L. MacMonnies, Frederick William // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T052933
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/1937/03/23/archives/f-w-macmonnies-sculptor-is-dead-american-artists-works-are-in.html
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. Smart und E. Gordon: A Flight with Fame: The life and Art of Frederick MacMonnies, (1996).
- Sara Kimbrough: Drawn from Life, (1976).
- Metropolitan Museum of Art: American Sculpture, (1965).
- Glenn Opitz: Dictionary of American Sculptors.
- Donald M. Reynolds: Masters of American Sculpture.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 28 ծնունդներ
- 1863 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 1937 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի քանդակագործներ
- Թոքաբորբից մահացածներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ