Ֆրանսիական արվեստի սալոններ ու ակադեմիաներ
19-րդ դարից սկսած մինչև 20-րդ դարի սկիզբը Ֆրանսիայում արվեստի գործերը վերահսկում էին արվեստի ակադեմիաների կողմից, որոնք կազմակերպում էին սալոն կոչվող պաշտոնական ցուցահանդեսներ։ Ֆրանսիայում ակադեմիաները հաստատություններ են, որոնք հետազոտում, քննադատում ու պաշտպանում էին ֆրանսիական մշակութային արտադրանքը։ Ակադեմիաներն առավել ինստիտուցիոնալ էին և առավել կենտրոնացած էին վերլուծության ու քննադատության վրա, քան դրանց գրական համարժեքները, որոնք այսօր սալոն են կոչվում և որոնք առավել կենտրոնացած էին հաճելի զրույցների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակադեմիաներն առաջին անգամ Ֆրանսիայում ի հայտ են եկել Վերածննդի ժամանակաշրջանում։ 1570 թվականին Ժան Անտուան դե Բաիֆը, ներշնչված իտալական նմանատիպ մոդելով, ստեղծել է Պոեզիայի և երաժշտության ակադեմիա, որը նվիրված էր պոեզիային ու երաժշտությանը։
17-րդ դարի առաջին կեսին աճում էր մասնավոր ակադեմիաների թիվը, որոնք կազմակերպվում էին մի քանի անհատների պարբերական հանդիպումներով[1]։ 17-րդ դարի կեսին անհատական ակադեմիաների թիվն սկսում պակասել, քանի որ ակադեմիաներն աստիճանաբար անցնում են պետական վերահսկողության, հովանավորության ու խնամակալության տակ։ Առաջին մասնավոր ակադեմիան, որ «պետական» է դարձել և մինչև այսօր էլ շարունակում է մնալ ամենահայտնի կառավարական ակադեմիաներից մեկը, Ֆրանսիական ակադեմիան է, որը հիմնադրվել է 1634 թվականին կարդինալ Ռիշելյեի կողմից։ Այն մեծ ուշադրություն է դարձնում ֆրանսերեն լեզվին։ Գեղեցիկ արվեստների ոլորտում ստեղծված առաջին ակադեմիան եղել է «Նկարչության ու քանդակագործության ակադեմիան», որը հիմնադրվել է Ջուլիո Մազարինիի կողմից 1648 թվականին։ Դրան շուտով հաջորդել են մի շարք այլ պետական աջակցություն ունեցող ակադեմիաներ. «Պարի արքայական ակադեմիան» (1661), «Արձանագրությունների և մեդալների ակադեմիան» (1663), «Գիտությունների ակադեմիան» (1666), «Օպերայի ակադեմիան» (1669) և «Ճարտարապետության ակադեմիան» (1671)[1][2]։ 1793 թվականին, Ֆրանսիական հեղափոխության ժամանակ բոլոր ակադեմիաները ճնշվում էին, բայց 1795 թվականին հիմնադրվել է Գիտության և արվեստի ազգային ակադեմիան (այժմ` Ֆրանսիական ինստիտուտ), որտեղ երեք դասընթաց կար. «ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների», «բարոյափիլիսոփակայան գիտությունների» և «Գրականության ու գեղեցիկ արվեստների» դասընթացներ։ 1803 թվականին Նապոլեոն Բոնապարտի տիրապետության ժամանակ այն վերանվանել է` կոչվելով Ֆրանսիական ազգային ինստիտուտ, և այնտեղ դասավանդվել է չորս դասընթաց. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, Ֆրանսերեն և ֆրանսիական գրականություն, Պատմություն և անտիկ գրականություն, Գեղեցիկ արվեստներ։ 1806 թվականին ինստիտուտը կոչվել է Ֆրանսիական ինստիտուտ, իսկ 1811 թվականին՝ Ֆրանսիական կայսերական ինստիտուտ[3]։ 1814 թվականին Բուրբոնների վերակառուցումների ժամանակ Ինստիտուտը կոչվել է Ֆրանսիական արքայական ինստիտուտ, իսկ 1816 թվականին վերականգնվել է «ակադեմիա» հին կոչումը։
Ֆրանսիական ակադեմիա Հռոմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչության ու քանդակագործության ակադեմիան պատասխանատու է 1666 թվականի Հռոմում, Վիլլա Մեդիչիիում ստեղծված Հռոմի ֆրանսիական ակադեմիայի համար, ինչը թույլ է տալիս խոստումնալից արվեստագետներին ուսանել Հռոմում։
Սալոնները որպես ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]17-20-րդ դարերում Նկարչության ու քանդակագործության ակադեմիան կազմակերպել է արվեստի ցոցւադրություններ, որոնք կոչվում էին սալոններ։ Սալոնում ցուցադրվելու համար երիտասարդ արվեստագետը պետք է նախ ընդունվել Ակադեմիա` ներկայացնելով իր աշխատանքը ժյուրիին։ Միայն Ակադեմիայի անդամ արվեստագետները կարող էին ցուցադրվել սալոնում։ Սալոնները սկսել են գործել Լուի Արև արքայի հովանավորությամբ և շարունակվել է 1667-1704 թվականներին։ Որոշ բացթողումից հետո, 1725 թվականներին սալոնները վերսկսվել են։ Լուի 15-րդի տիրապետության ժամանակ տեղի է ունեցել Փարիզի ամենահայտնի սալոնը` Փարիզյան սալոնը, Լուվրում։ Սալոններ են կազմակերպվել նաև Բորդո, Լիլ և Թուլուզ քաղաքներում։ 1881 թվականին կառավարությունը հրաժարվում է ամենամյա Սալոնի հովանավորությունից, և մի խումբ արվեստագետներ կազմակերպում են Ֆրանսիացի արվեստագետների համայնք` ցուցադրման տարածք ունենալու համար։ Սալոնային համակարգի խիստ ավանդական կարգերն ի վերջո դրդում են մոդեռնիզմի արվեստի ներկայացուցիչներին փնտրել «ոչ պաշտոնական», այլընտրանքային ցուցահանդեսներ։ Եվ սա հատկապես հրատապ էր իմպրեսիոնիստների և ֆովիսների համար։
Այլ կարևոր ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիան տարբեր ժամանակներում հյուրընկալել է մի շարք կարևոր միջազգային տոնավաճառներ ու ցուցահանդեսներ։
- Համաշխարհային ցուցահանդես (1889), անց է կացվել Փարիզում, 1889 թվականին։ Այս ցոցւահանդեսի համար է կառուցվել Էյֆելյան աշտարակը (1887–1889):
- Մեծ պալատը և Փոքր պալատը կառուցվել են որպես 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ցուցասրահներ։
Փարիզը նաև հյուրընկալել է դեկորատիվ արվեստի երկու համաշխարհային ցուցահանդես.
- 1925 թվականի համաշխարհային ցուցահանդեսը կազմակերպվել է «մոդեռն» կոչվող ոճով։
- Հետագա ցուցադրությանը, որ կազմակերպվել է 1937 թվականին, կառուցվել է Տոկոյի պալատը։
Այսօր Ֆրանսիան հյուրընկալում է Եվրոպայի ամենահայտնի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներից FIAC-ը ("Foire internationale d'art contemporain") և Paris Photo-ն (լուսանկարչական միջազգային ցուցահանդես)։ Այլ ցուցահանդեսներից են ArtParis-ը[4] և SAGA-ն ("Salon des Arts Graphiques Actuels"). վերջինս մասնագիտացված է պատկերազարդումների և վիմագրության ուղղությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալոն - «սալոն» արտահայտությունն օգտագործվում է նաև գրական հավաքույթների ժամանալ
- Ակադեմիզմ
- Փարիզյան սալոն
- Մերժվածների սալոն - հիմնադրվել է 1863 թվականին
- Անկախների սալոն - հիմնադրվել է 1884 թվականին
- Աշնանային սալոն - հիմնադրվել է 1903 թվականին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lane, Harlan (1984). When the Mind Hears: A History of the Deaf. New York: Random House. 978-0-679-72023-2.
- South Kensington Museum (1891). Catalog of the Science Library in the South Kensington Museum. London: Eyre and Spottiswoode. View at Google Books.
- Sadie, Stanley, editor (1992). The New Grove Dictionary of Opera (4 volumes). London: Macmillan. 978-1-56159-228-9.
- Sadie, Stanley, editor; John Tyrell; executive editor (2001). The New Grove Dictionary of Music and Musicians, 2nd edition. London: Macmillan. 978-1-56159-239-5 (hardcover). (eBook).
- Viala, Alain (1985). Naissance de l'écrivain. Paris: Minuit. 978-2-7073-1025-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Société des Artistes Français ("Le Salon des Artistes Français"-ի պաշտոնական կայքը)
- Database of Salon Artists, 1827-1850 (salonartists.org).
- Timeline of the Paris salons Արխիվացված 2021-04-21 Wayback Machine
- Informations about Fiac 2009 Արխիվացված 2016-03-27 Wayback Machine ֆր.՝