Ֆերդինանդ Ուոլդո Դեմարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ Ուոլդո Դեմարա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1921(1921-12-21)[1] կամ դեկտեմբերի 21, 1922(1922-12-21)[2]
ԾննդավայրԼորենս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էհունիսի 7, 1982(1982-06-07)[1]
Մահվան վայրWest Anaheim, Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMultnomah University?
Մասնագիտությունimpostor

Ֆերդինանդ Ուոլդո Դեմարա (անգլ.՝ Ferdinand Waldo Demara, դեկտեմբերի 21, 1921(1921-12-21)[1] կամ դեկտեմբերի 21, 1922(1922-12-21)[2], Լորենս, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 7, 1982(1982-06-07)[1], West Anaheim, Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի արկածախնդիր և ինքնակոչիկ։ Կյանքի ընթացքում նա բազմիցս փոխել է ինքնությունը, անունն ու մասնագիտությունը՝ ներկայանալով որպես տարբեր մարդիկ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 կամ 1922 թվականի դեկտեմբերի 21-ին (տեղեկությունները աղբյուրներում տարբեր են) Լոուրենսում (Մասաչուսեթս)։ Ֆերդինանդի հայրն աշխատել է կինոթատրոնում որպես կինոմեխանիկ և ակտիվորեն մասնակցել է արհմիության աշխատանքներին, ընտանիքն ապրել է բարեկեցության և բարգավաճման մեջ[4], բայց Մեծ ճգնաժամի պատճառով այն ամեն ինչ կորցրել է, ինչի պատճառով նրանք ստիպված են եղել տեղափոխվել ավելի աղքատ թաղամաս[5]։

Համարվում է, որ Դեմարան ունեցել է լուսանկարչական հիշողություն և շատ բարձր IQ[6]։

16 տարեկանում Դեմարան փախել է տնից և մի քանի տարի անցկացրել ցիստերցիացի վանականների մոտ, իսկ 1941 թվականին զորակոչվել է բանակ, այնուհետև՝ նավատորմ։ Նա փորձել է իրեն ներկայացնել որպես սպա, իսկ երբ դա չի հաջողվել, բեմականացրել է ինքնասպանություն և վերածվել կրոնական հակում ունեցող հոգեբան Ռոբերտ Լինթոն Ֆրենչի։ Նա հոգեբանություն է դասավանդել Փենսիլվանիայի և Վաշինգտոնի քոլեջներում[5]։

Հետագայում նրան հայտնաբերել են ՀԴԲ-ի գործակալները, և Դեմարան դասալքության համար ազատազրկվել է 18 ամսով։ Ազատ արձակվելուց հետո նա կեղծ փաստաթղթեր է գնել և իրավաբանություն ուսումնասիրել Հյուսիսարևելյան համալսարանում, իսկ հետո կրկին դարձել է վանական։ Հիմնել է քոլեջ, որը գոյություն ունի մինչ օրս։ Եկեղեցում նա ծանոթացել է երիտասարդ բժիշկ Ջոզեֆ Սիրայի հետ, օգտագործել նրա անունը և սկսել ներկայանալ որպես վիրաբույժ։ Կորեական պատերազմի ժամանակ նա ստացել է լեյտենանտի կոչում, նավի բժշկի պաշտոն կանադական «Կայուգա» էսկադրային ականակրի վրա և ուղարկվել Կորեա։ Այնտեղ նա հիվանդներին բուժել է պենիցիլինով[5]։

Մի անգամ «Կայուգա» են բերվել 16 ծանր վիրավոր զինվորներ, որոնք վիրահատության կարիք ունեին։ Դեմարան նավի միակ վիրաբույժն էր։ Նա անձնակազմին հրամայել է պատրաստել վիրավորներին և տեղափոխել վիրահատարան, իսկ ինքը նստել է իր նավախցիկում և սկսել կարդալ վիրաբուժության վերաբերյալ դասագիրքը։ Դեմարան ինքնուրույն կատարել է բոլոր վիրահատությունները, այդ թվում՝ մի քանի բարդ, և ոչ մի զինվոր չի մահացել։ Նրա մասին խանդավառությամբ գրել են թերթերը։ Այդ մասին պատահաբար կարդացել է իրական Ջոզեֆ Սիրայի մայրը, և խաբեությունը բացահայտվել է։ Նավապետը երկար ժամանակ հրաժարվել է հավատալ, որ իր վիրաբույժը կապ չունի բժշկության հետ։ Կանադայի ռազմածովային ուժերում որոշել են մեղադրանք չառաջադրել Դեմարային, և նա վերադարձել է Միացյալ Նահանգներ[5]։

Հետագայում նա աշխատել է Տեխասի բանտում որպես պետի տեղակալ (նրան աշխատանքի էին ընդունել հոգեբանի դիպլոմի շնորհիվ)։ Այնտեղ Դեմարան սկսել է հանցագործների հոգեբանական վերադաստիարակման լուրջ ծրագիր և հաջողել է։ Նա աշխատել է որպես խորհրդատու Լոս Անջելեսի անօթևանների ամենամեծ ապաստարանում, կյանքի վերջին տարիներին եղել է բապտիստական քահանա և օգնել աղքատներին։ Ծխականները հիշում էին նրան որպես չափազանց ըմբռնող և կարեկցող անձնավորության[5]։

Ընդհանուր առմամբ նա 37 տարի ապրել է ուրիշ մարդկանց անուններով, իր իսկական անունով դիպլոմ է ստացել 46 տարեկանում՝ ավարտելով Պորտլենդի Աստվածաշնչյան քոլեջը[4]։

Դեմարան մահացել է 1982 թվականին՝ սրտային անբավարարությունից[3]։

Գրականություն և կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմարայի կենսագրության հիման վրա Ռոբերտ Քրայթոնը 1959 թվականին հրատարակել է «Մեծ ինքնակոչիկը» գիրքը[7]։

1961 թվականին այդ գրքի հիման վրա նկարահանվել է «Մեծ ինքնակոչիկը» ֆիլմը, որտեղ Ֆերդինանդին մարմնավորել է Թոնի Քերթիսը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Ap (1982 թ․ հունիսի 9). «Ferdinand Waldo Demara, 60, an Impostor in Varied Fields». The New York Times (անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  4. 4,0 4,1 «Великий и незаурядный самозванец Фердинанд Демара | BBF.RU». bbf.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Researched and Written by: Captain (N) (Ret’d) M. Braham, CD. Julia Beingessner (ed.). «Ferdinand Waldo (Fred) Demara The Great Impostor» (PDF). Fact Sheet # 41. The Friends of the Canadian War Museum.
  6. «Фердинанд Демара и его талант перевоплощения». Яндекс Дзен | Платформа для авторов, издателей и брендов (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  7. Crichton, Robert The Great Impostor. — Random House, 1959. — ISBN 0-394-42714-9
  8. «The Great Impostor». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]