Ինտելեկտի գործակից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է IQից)
IQ-թեստերը հատուկ նախատեսված են արդյունքների նորմալ բաշխման պատկերն ստանալու համար

Ինտելեկտի գործակից (անգլ.՝ IQ — intelligence quotient, կարդացվում է «այ քյու»), անձի ինտելեկտի մակարդակի քանակական գնահատականը (մտավոր զարգացման գործակից), ինտելեկտի մակարդակը միջին վիճակագրական անձի ինտելեկտի մակարդակի համեմատությամբ (նույն կամ միջին տարիքի), ավելի նեղ իմաստով՝ այսպես կոչված մտավոր տարիքի հարաբերակցությունը տվյալ անձի իրական կենսաբանական տարիքին։ Այն որոշվում է հատուկ թեստերի կիրառմամբ։ Ինտելեկտի գործակցի չափումը հնարավորություն է տալիս գնահատել ընդհանուր ինտելեկտի գործակիցը՝ «g գործոնը»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինտելեկտի գործակից» հասկացությունը ներմուծել է գերմանացի գիտնական Վիլյամ Շտեռնը 1912 թվականին։ Նա ուշադրություն է դարձրել Բինեի սանդղակով մտավոր տարիքի լուրջ թերություներին։ IQ-ն առաջին անգամ կիրառվել է Ստենֆորդ-Բինեի ինտելեկտի սանդղակում 1916 թվականին (ի սկզբանե Բինեի կողմից 1903 թվականին)[1]։

Ներկայումս IQ թեստերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, ինչի արդյունքում ի հայտ են եկել նոր թեստեր և սանդղակներ։ Այդ է պատճառը, որ դժվարություն է առաջանում համեմատել տարբեր թեստերի արդյունքները։

Թեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռավենի աճող մատրիցաների նմուշ

IQ թեստերը մշակված են այնպես, որպեսզի արդյունքները նորմալ համարվեն 100-ի հավասար IQ֊ի միջին նշանակության համեմատությամբ, և այնպիսի բաշխվածությամբ, որ մարդկանց 50 %֊ի IQ-ն լինի 90-110-ի միջև, իսկ 25֊ական % -ը՝ 90-ից ցածր և 110-ից բարձր։ 70-ից ցածր IQ-ն հաճախ որակվում է որպես մտավոր հետամնացություն։ Թեստերը բաղկացած են աճող բարդությամբ բազմաթիվ առաջադրանքներից։ Դրանք հիմնականում ներառում են թվաբանական և տրամաբանական խնդիրներ, գործնական իրավիճակներում կողմնորոշումն ստուգող վարժություններ, խնդիրներ, որոնք ստուգում են ոչ ստանդարտ մտածողությունը, օպերատիվ հիշողությունը և այլ որակներ։ Թեստի արդյունքներով որոշվում է IQ-ն, ընդ որում, որքան թեստի շատ տարբերակներ է անցնում հետազոտվողը, այնքան ավելի լավ արդյունքներ է նա դրսևորում։ Առավել հայտնի է Այզենկի թեստը։ Համեմատաբար ճշգրիտ են նաև Վեքսլերի թեստը, Ռավենի թեստը, Կետտելի թեստը։ Այզենկի թեստը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար և սահմանում է IQ-ի 180 միավոր առավելագույն մակարդակ։

Թեստերը բաժանվում են ըստ տարիքային խմբերի և մատնանշում են անձի զարգացումը նրա տարիքին համապատասխան։

IQ-ի վրա ազդող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժառանգականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացի հոգեբան Ալֆրեդ Բինե

IQ֊ի մակարդակի կանխատեսման գործընթացում գենետիկայի և շրջապատող միջավայրի դերը դիտարկվել է Plomin et al֊ում (2001, 2003)[2]։ Մինչև վերջին ժամանակները ժառանգականության դերն ուսումնասիրվել է հիմնականում երեխաների շրջանում։ ԱՄՆ֊ում անցկացված տարբեր հետազոտությունները ցույց են տվել, որ IQ֊ի մակարդակի վրա ժառանգականության ազդեցությունը տատանվում է 0,4֊ից մինչև 0,8[3][4][5]։ Դա նշանակում է, որ հետազոտված երեխաների շրջանում ժառանգականությունից IQ-ի կախվածության տարբերությունը կազմում է 40֊80 %։ Մնացած մասը կախված է երեխայի կենսապայմաններից և չափման սխալներից։ Ժառանգականությունը 0,4-0,8-ի սահմաններում նշանակում է, որ IQ֊ն մեծ մասամբ ժառանգական ցուցանիշ է[6][7][8]։

Առանձին գեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ուղեղի աշխատանքի համար պատասխանատու է ավելի քան 17 000 գեների մեծ մասը[9]։ Թեև որոշ հետազոտություններ ցույց են տալիս առանձին գեների ազդեցությունը IQ-ի վրա, սակայն դրանցից ոչ մեկը նշանակալի ազդեցություն չունի[10]։ Գեների և IQ-ի միջև բացահայտված կապը հիմնականում եղել է սխալ դրական[11]։ Վերջին հետազոտություները թույլ կապ են հայտնաբերել առանձին գեների և ինտելեկտի գործակցի մակարդակի միջև ինչպես մեծահասակների[12], այնպես էլ երեխաների շրջանում[13]։

Հետազոտություններ են կատարվում՝ բացահայտելու բարձր և ցածր IQ ունեցող անձանց գենետիկական տարբերությունները[14][15][16]։

Շրջապատող միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբան Ռայմոնդ Կետտել

Շրջապատող միջավայրը, մասնավորապես ընտանիքը, էական ազդեցություն է գործում երեխայի ինտելեկտի զարգացման վրա։ Կապեր են հայտնաբերվել ինտելեկտի և ընտանիքի հետ կապված տարբեր գործոնների միջև, օրինակ՝ տան չափի և արժողության, ընտանիքի տարեկան եկամտի, ընտանիքի անդամների միջև փոխհարաբերությունների, ընտանեկան դաստիարակության մեթոդների և այլն։ Այդպիսի ազդեցությունը ինտելեկտի գործակցին ապահովում է 0,25-0,35 բաժին։ Սակայն որքան մեծանում է երեխան, այնքան այդ կապն ավելի թույլ է դրսևորվում և գրեթե լիովին չեզոքանում է չափահաս դառնալիս։ Այդ հետազոտություններն անցկացվել են երկու ծնողներով ընտանիքներում[4][17][18][19]։

Ի հաշիվ անձի անհատական ժառանգական առանձնահատկությունների՝ միևնույն ընտանիքի երեխաները կարող են տարբեր կերպ արձագանքել շրջապատող միջավայրի միևնույն գործոններին[4][18]։

Ոչ առողջ, սահմանափակ սնունդը կարող է իջեցնել տեղեկատվությունը վերամշակելու ուղեղի կարողությունը։ 25 446 հետազոտվողի հետ Danish National Birth Cohort֊ի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում ձկնամթերքով հարուստ սնունդ օգտագործելը և նորածնին մոր կաթով կերակրելը բարձրացնում են նրա IQ-ն[20]։

13 հազար երեխայի հետ անցկացված մեկ այլ հետազոտություն ցույց է տվել[21], որ կրծքով կերակրելը կարող է բարձրացնել երեխայի ինտելեկտի մակարդակը 7 միավորով։ Սակայն այդ արդյունքները հրապարակումից հետո ենթարկեցին սուր քննադատության։ Նշվում էր նախորդ հետազոտությունների ոչ լիարժեք վերլուծությունը և ընդունված տեսությունների ժխտումը[22], այն քննադատվեց տարբեր տեսանկյուններից[23], և, ընդհանուր առմամբ, արդյունքների արժանահավատությունը դրվեց կասկածի տակ[24]։

Խմբային տարբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծաթիվ հետազոտությունների տվյալներով ինտելեկտի միջին զարգացվածությունը հիմնականում նույնն է տղամարդկանց և կանանց շրջանում։ Միևնույն ժամանակ տղամարդկանց շրջանում առավել արտահայտված է ինտելեկտի մակարդակի ցրվածությունը․ նրանց մեջ շատ են ինչպես շատ խելացիները, այնպես էլ տգետները։ Այլ կերպ ասած՝ շատ բարձր և շատ ցածր ինտելեկտ ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում տղամարդիկ։ Տղամարդականց և կանանց ինտելեկտի տարբեր կողմերի արտահայտվածության մեջ ևս կան որոշակի տարբերություններ․ մինչև հինգ տարեկանն այդ տարբերությունները չեն նկատվում։ Դրանից հետո տղաներն սկսում են աղջիկներին գերազանցել տարածական ինտելեկտի և մանպուլյացիայի, իսկ աղջիկները՝ տղաներին՝ խոսքային կարողությունների ոլորտում։

Ռասա և ազգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ֊ում անցկացված հետազոտությունները էական կապ են բացահայտել IQ-ի միջին մակարդակի և տարբեր ռասայական խմբերի միջև։ Համաձայն The Bell Curve֊ի (1994)՝ աֆրոամերիկացիների միջին IQ֊ն կազմում է 85, լատինամերիկացիներինը՝ 89, եվրոպացիներինը՝ 103, ասիացիներինը՝ 106, հրեաներինը՝ 113։ Սակայն ըստ որոշ հետազոտությունների՝ այդ տարբերություններն աստիճանաբար փոքրանում են[25]։

Բացի այդ, հին թեստերով չափված միջին IQ֊ի մակարդակը ժամանակի ընթացքում ավելանում է։ Ֆլինի էֆեկտի արդյունքում պարզվել է, որ նեգրոիդների միջին IQ֊ն 1995 թվականին համապատասխանում էր 1945 թվականի եվրոպեոիդների միջին IQ֊ին[26]։ Մի քանի տասնամյակի ընթացքում կատարված այդպիսի էական փոփոխությունները չեն կարող բացատրվել միայն ժառանգական գործոնով։

IQ֊ի վրա սոցիալական գործոնների ազդեցությունը հաստատվում է որբ երեխաների հետ անկացված հետազոտություններով[27]։

Ըստ Ռիչարդ Լինի՝ ուղեղի չափերում ռասայական տարբերությունները բացատրում են ինտելեկտի տարբերությունների մոտ մեկ քառորդը[28]։

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերություններ են բացահայտվել նաև տարբեր երկրների բնակիչների IQ-ի մակարդակների միջև։ Ուսումնասիրվել է հարաբերակցությունը երկրի IQ֊ի միջին մակարդակի և նրա տնտեսական զարգացվածության, ժողովրդավարության, հանցագործությունների թվի, ծնելիության մակարդակի և կրոնական պատկանելիության միջև։

Սոցիալական հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական առաջադիմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան «Ինտելեկտ․ հայտնի և անհայտ» (Intelligence: Knowns and Unknowns, 1995) զեկույցում նշում է, որ IQ թեստերով բարձր միավորներ հավաքած երեխաները սովորաբար ավելի լավ են յուրացնում դպրոցական ծրագիրը, քան ավելի ցածր ցուցանիշներով իրենց հասակակիցները։ IQ֊ի միավորների և գնահատականների միջև կոռելյացիան կազմում է գրեթե 0,5։ IQ թեստերը հնարավորություն են տալիս բացահայտել օժտված երեխաներին և նրանց համար կազմել համապատասխան ուսումնական ծրագրեր։

Հաջողություններ գիտական գործունեության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտությունները ցույց են տվել, որ նպատակասլացությունը և օրիգինալությունը մեծ դեր են խաղում գիտության ոլորտում հաջողությունների հասնելու մեջ։ Այզենկն ուսումնասիրել է նշանավոր գիտնականների IQ-ի մակարդակը․ այն մի մակարդակ ցածր էր Նոբելյան մրցանակի դափնեկիրներից, ում միջին IQ-ն եղել է 166, թեև նրանցից ոմանք հավաքել էին 177՝ թեստի առավելագույն միավորը։ Նրանց միջին տարածական IQ-ն կազմել է 137, թեև կարող էր ավելի բարձր լինել ավելի երիտասարդ տարիքում։ Նրանց միջին մաթեմատիկական IQ-ն եղել է 154 (128-ից մինչև 194)։

Աշխատանքի արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ֆրանկ Շմիդտի և Ջոն Հանտերի՝ առանց աշխատանքային փորձի աշխատակիցներ որոնելիս աշխատանքի հավանական արդյունավետության կարևոր ցուցիչ է համարվում թեկնածուի ինտելեկտուալ մակարդակը։ Աշխատանքի արդյունավետության կանխատեսման ժամանակ IQ֊ն որոշակի ազդեցություն ունի գործունեության բոլոր տեսակների վրա, սակայն այդ հարաբերակցությունը փոփոխվում է՝ կախված աշխատանքի տեսակից։ Թեև IQ֊ն ավելի սերտորեն կապված է մտավոր կարողությունների հետ, սակայն IQ թեստերի միավորները կանխագուշակում են աշխատանքի արդյունավետությունը բոլոր մասնագիտությունների դեպքում։ Ընդհանուր առմամբ, IQ֊ի կանխագուշակող ուժը կապված է աշխատավայրում նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հետ։

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի վերոնշյալ զեկույցում նաև նշվում է, որ քանի որ IQ֊ն բացատրում է աշխատանքի արդյունավետության տարբերությունների միայն 29 %-ը, անձնային մյուս բնութագրերը, ամենայն հավանականությամբ, ունեն նույնքան կարևորություն, սակայն տվյալ պահին դրանց վերաբերյալ արժանահավատ տվյալներ չկան։

Եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Մյուրրեյն իր աշխատության մեջ (The Bell Curve) նշում է, որ IQ֊ն էական ազդեցություն է գործում նաև անձի եկամուտների վրա՝ անկախ նրա ընտանեկան դրությունից և սոցիալական կարգավիճակից։

IQ և հանցավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան վերոնշյալ զեկույցում նաև ցույց է տալիս IQ-ի և հանցավորության հարաբերակցությունը։ Այն կազմում է -0,2 (հակառակ կապ)։ 0,20 կոռելյացիան նշանակում է, որ հանցավորության մեջ մեկնաբանվող տարբերություները կազմում են 4 %-ից քիչ։ Կարևոր է հաշվի առնել, որ IQ թեստերի միավորների և սոցիալական գործոնների միջև պատճառահետևանքային կապերը կարող են լինել անուղղակի։ Դպրոցական ցածր առաջադիմությամբ աշակերտները կարող են իրենց օտարացած զգալ, և, հավանաբար, ավելի մեծ հավանականությամբ կարող են իրականացնել իրավախախտումներ, քան այն երեխաները, ովքեր լավ են սովորում։

Արթուր Ջենսենն իր «g-գործոն» (The g Factor, Arthur Jensen, 1998) գրքում մեջբերում է տվյալներ, որոնց համաձայն՝ 70-90 IQ ունեցող մարդիկ, անկախ ռասայական պատկանելիությունից, ավելի հաճախ են իրավախախտումներ կատարում, քան այն մարդիկ, ովքեր ունեն այդ շեմից բարձր կամ ցածր IQ, ընդ որում, հանցավորության գագաթնակետը գտնվում է 80-90-ի սահմանում[29]։

IQ-ի քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտելեկտի գործակիցը որոշող թեստերը հաճախակի ենթարկվել են քննադատության տարբեր գիտնականների կողմից։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Վիկտոր Վասիլևը հայտնաբերել է, որ ինտելեկտի գործակցի չափման Այզենկի թեստերում առաջադրանքների էական մասը կազմված է ոչ ճիշտ, կամ հեղինակի լուծման ուղիներն են սխալ։ Այդ առթիվ նա գրել է[30]

Ես որոշեցի առանց շտապելու ուսումնասիրել թեստերը և հայտնաբերեցի, որ հեղինակի կողմից առաջադրանքների լուծման մեծ մասը սխալ է, իսկ որոշ դեպքերում էլ հետազոտվողին մնում է միայն գուշակել ճիշտ պատասխանը, քանի որ անիմաստ է հիմնվել տրամաբանության վրա։

IQ թեստերի առաջադրանքներն ստուգում են ոչ միայն տրամաբանական, դեդուկտիվ, այլև ինդուկտիվ մտածողությունը։ Որոշ IQ թեստերի դեպքում կանոնները նախապես տեղեկացվում են, զգուշացվում է, որ որոշ առաջադրանքների պատասխաններն անմիջականորեն չեն բխում հարցից, և հարկավոր է գտնել առավել խելամիտ կամ պարզ պատասխան։ Դա համապատասխանում է շատ կենսական իրավիճակներին, որոնց դեպքում միանշանակ պատասխան գոյություն չունի։

Սվետլանա Կուզինան նշում է․

Եթե հետազոտվողը պատասխանել է այնպես, ինչպես Այզենկը, ապա դրանով նա պարզապես ցուցադրում է իր մտածողության ստանդարտությունը, որևէ բարդ գրգռիչի տրվող արագ և կանխատեսելի պատասխանը։ Ավելի խելամիտ մարդը պատասխանելուց առաջ երկար կմտածի․․․ Յուրաքանչյուր առաջադրանքի համար գոյություն ունեն լուծման բազմաթիվ տարբերակներ։ Որքան դուք խելացի եք, այնքան մեծ է հավանականությունը, որ լուծման ձեր տարբերակը չի համընկնի հեղինակի տարբերակին։ Գործնական իմաստն այստեղ միայն մեկն է․ նա, ով կտա թեստի «ճիշտ» պատասխանը, ավելի հեշտ կդասվի կրթության միջակ համակարգին և ավելի հեշտ կշփվի այն մարդկանց հետ, ովքեր մտածում են իր պես։ Ընդհանուր առմամբ, Այզենկն ուսումնասիրում է իդեալական միջակությունը։

Նպատակ չունենալով քննադատել IQ թեստերը՝ խորհրդային հոգեբան Լև Վիգոտսկին իր աշխատություններում ցույց է տվել, որ երեխայի ընթացիկ IQ֊ն քիչ տեղեկատվություն կարող է տալ նրա հետագա ուսուցման և մտավոր զարգացման մասին[31]։ Դրա հետ կապված՝ նա ներմուծել է «մերձավոր զարգացման գոտի» հասկացությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коэффициент интеллектуальности // Большая Советская энциклопедия (в 30 т.) / А. М. Прохоров (гл. ред.). — 3-е изд. — М: Сов. энциклопедия, 1973. — Т. XIII. — С. 306. — 608 с.
  2. Plomin et al. (2001, 2003)
  3. R. Plomin, N. L. Pedersen, P. Lichtenstein and G. E. McClearn (05 1994). «Variability and stability in cognitive abilities are largely genetic later in life». Behavior Genetics. 24 (3): 207. doi:10.1007/BF01067188. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 4,2 Neisser; և այլք: (August 7, 1995). «Intelligence: Knowns and Unknowns». Board of Scientific Affairs of the American Psychological Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2006-ին. {{cite web}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն); More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |accessmonthday= ignored (օգնություն)
  5. Bouchard TJ, Lykken DT, McGue M, Segal NL, Tellegen A (1990 թ․ հոկտեմբեր). «Sources of human psychological differences: the Minnesota Study of Twins Reared Apart». Science (journal). 250 (4978): 223–8. PMID 2218526.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. World Intelligence Network. IQ и генетика Արխիվացված 2010-11-21 Wayback Machine
  7. Gosso, MF (2006). «The SNAP-25 gene is associated with cognitive ability: evidence from a family-based study in two independent Dutch cohorts». Molecular Psychiatry. 11 (9): 878–886. doi:10.1038/sj.mp.4001868.
  8. Gosso MF, de Geus EJ, van Belzen MJ, Polderman TJ, Heutink P, Boomsma DI, Posthuma D. The SNAP-25 gene is associated with cognitive ability: evidence from a family-based study in two independent Dutch cohorts
  9. Pietropaolo, S.; Crusio, W. E. (2010). «Genes and cognition». Wiley Interdisciplinary Reviews: Cognitive Science. 2 (3): 345–352. doi:10.1002/wcs.135.
  10. Deary, I. J.; Johnson, W.; Houlihan, L. M. (2009). «Genetic foundations of human intelligence». Human Genetics. 126 (1): 215–232. doi:10.1007/s00439-009-0655-4. PMID 19294424.
  11. C. F. Chabris, B. M. Hebert, D. J. Benjamin, J. P. Beauchamp, D. Cesarini, M. J. H. M. van der Loos, M. Johannesson, P. K. E. Magnusson, P. Lichtenstein, C. S. Atwood, J. Freese, T. S. Hauser, R. M. Hauser, N. A. Christakis and D. I. Laibson. (2011). Most reported genetic associations with general intelligence are probably false positives. Psychological Science
  12. Davies, G.; Tenesa, A.; Payton, A.; Yang, J.; Harris, S. E.; Liewald, D.; Ke, X.; Hellard, S. Le; Christoforou, A.; և այլք: (2011). «Genome-wide association studies establish that human intelligence is highly heritable and polygenic». Mol Psychiatry. 16: 996–1005. doi:10.1038/mp.2011.85. PMID 21826061. {{cite journal}}: Explicit use of et al. in: |first9= (օգնություն)
  13. B. Benyamin, B. Pourcain, O. S. Davis, G. Davies, N. K. Hansell, M. J. Brion, R. M. Kirkpatrick, R. A. Cents, S. Franic, M. B. Miller, C. M. Haworth, E. Meaburn, T. S. Price, D. M. Evans, N. Timpson, J. Kemp, S. Ring, W. McArdle, S. E. Medland, J. Yang, S. E. Harris, D. C. Liewald, P. Scheet, X. Xiao, J. J. Hudziak, E. J. de Geus, C. Wellcome Trust Case Control, V. W. Jaddoe, J. M. Starr, F. C. Verhulst, C. Pennell, H. Tiemeier, W. G. Iacono, L. J. Palmer, G. W. Montgomery, N. G. Martin, D. I. Boomsma, D. Posthuma, M. McGue, M. J. Wright, G. Davey Smith, I. J. Deary, R. Plomin and P. M. Visscher. (2013). Childhood intelligence is heritable, highly polygenic and associated with FNBP1L. Mol Psychiatry doi:10.1038/mp.2012.184 PMID 23358156
  14. http://www.genomics.cn/en/index.php
  15. Information Processing: BGI visit
  16. Information Processing: Supercomputers and the mystery of IQ
  17. Bouchard Jr, TJ (1998). «Genetic and environmental influences on adult intelligence and special mental abilities». Human biology; an international record of research. 70 (2): 257–79. PMID 9549239.
  18. 18,0 18,1 Plomin, R; Asbury, K; Dunn, J (2001). «Why are children in the same family so different? Nonshared environment a decade later». Canadian Journal of Psychiatry. 46 (3): 225–33. PMID 11320676.
  19. (Harris 1998)
  20. American Journal of Clinical Nutrition, Vol. 88, No. 3, 789—796, September 2008 Associations of maternal fish intake during pregnancy and breastfeeding duration with attainment of developmental milestones in early childhood: a study from the Danish National Birth Cohort Emily Oken, Marie Louise Østerdal, Matthew W Gillman, Vibeke K Knudsen, Thorhallur I Halldorsson, Marin Strøm, David C Bellinger, Mijna Hadders-Algra, Kim Fleischer Michaelsen and Sjurdur F Olsen
  21. Breastfeeding and child cognitive development: new… // Arch Gen Psychiatry. 2008&#93 — PubMed result
  22. «JAMA Network | JAMA Psychiatry | Breastfeeding, Breast-Milk Feeding, Breast Feeding, and IQ: Unknown and Known Knowns». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  23. «JAMA Network | JAMA Psychiatry | Cognitive Development: Breast-Milk Benefit vs Infant Formula Hazard». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  24. «JAMA Network | JAMA Psychiatry | Results From the PROBIT Breastfeeding Trial May Have Been Overinterpreted». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  25. Dickens, William T; Flynn, James R (2006). «Black Americans Reduce the Racial IQ Gap: Evidence from Standardization Samples» (PDF). Psychological Science. 17 (10): 913–20. doi:10.1111/j.1467-9280.2006.01802.x.
  26. Mackintosh, NJ (1998). IQ and Human Intelligence. Oxford University Press. ISBN 0-19-852367-X. {{cite book}}: Unknown parameter |laydate= ignored (օգնություն)
  27. Tizard B. et al. (June 1972). «Environmental effects on language development: A study of young children in long-stay residential nurseries». Child Development (Blackwell Publishing) 43 (2): 337–58.
  28. Вклад расовых различий размера мозга в различия в интеллекте (из книги Р.Линна «Расы. Народы. Интеллект»)
  29. Jensen, A. R. The g factor: The science of mental ability. — Westport, Connecticut: PRAEGER, 1998. — ISBN 0-275-96103-6 стр 570 «The peak crime rate occurs in the IQ range from 75 to 90, with the highest rate for violent crime in the IQ range from 80 to 90. … low IQ is clearly a statistical risk factor.»
  30. Светлана КУЗИНА. «Тесты на интеллект составлены с ошибками!». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  31. Выготский Л.С. «Динамика умственного развития школьника в связи с обучением». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Binet, Alfred; Simon, Th. (1916). The development of intelligence in children: The Binet-Simon Scale. Publications of the Training School at Vineland New Jersey Department of Research No. 11. E. S. Kite (Trans.). Baltimore: Williams & Wilkins. Retrieved 18 July 2010.
  • Borsboom, Denny (September 2006). "The attack of the psychometricians". Psychometrika. 71 (3): 425–440. doi:10.1007/s11336-006-1447-6. PMC 2779444Freely accessible. PMID 19946599. Retrieved 21 September 2014.
  • Cox, Catherine M. (1926). The Early Mental Traits of 300 Geniuses. Genetic Studies of Genius Volume 2. Stanford (CA): Stanford University Press. Lay summary (2 June 2013).
  • Eysenck, Hans (1995). Genius: The Natural History of Creativity. Problems in the Behavioural Sciences No. 12. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0-5-2148508-1. Lay summary (31 May 2013).
  • Murray, Charles (1998). Income Inequality and IQ. Washington (DC): AEI Press. ISBN 978-0844770949. Retrieved 7 July 2014. Lay summary – New Republic (book review) (7 July 2014).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]