Ֆրենկ Աբիգնեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Աբիգնեյլ
անգլ.՝ Frank William Abagnale, Jr.
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1948(1948-04-27)[1] (75 տարեկան)
ԾննդավայրԲրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ֆրանսիա[2]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունIona Grammar School? (1962) և Iona Preparatory School?
Մասնագիտությունձեռնարկատեր, security consultant, կինոդերասան և գործարար
 Frank Abagnale Վիքիպահեստում

Ֆրենկ Ուիլյամ Աբիգնեյլ կրտսեր (անգլ.՝ Frank William Abagnale, Jr, ապրիլի 27, 1948(1948-04-27)[1], Բրոնքսվիլլ, Իսթչեսթեր, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), փաստաթղթային անվտանգության ոլորտի ամերիկացի փորձագետ, որն ավելի հայտնի է իր հանդուգն հանցագործություններով, որոնք կատարվել են 1960-ական թվականներին։ Ունենալով հատուկ տաղանդ և խարդախության հակում, նա 16 տարեկանում սկսել է կեղծել չեկերը և կանխիկացնել դրանք ամբողջ երկրում և նրա սահմաններից դուրս։ Հանցավոր գործունեության հինգ տարվա ընթացքում նրա 2,5 մլն դոլար ընդհանուր գումարի կեղծ չեկերը հայտնվել են աշխարհի 26 երկրների շրջանառության մեջ։ Թաքնվելով քրեական հետապնդումից՝ Աբիգնեյլը վերամարմնավորման զարմանալի ունակություններ է դրսևորել՝ ներկայանալով որպես ավիաուղիների օդաչու, սոցիոլոգիայի պրոֆեսոր, բժիշկ, փաստաբան և այլն։ Միայն 1969 թվականին Ֆրանսիայում կարողացել են բռնել խաբեբային։

ԱՄՆ արտահանձնումից հետո նա դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, բայց նստել է ժամկետի մեկ երրորդը։ Հետաքննությունների դաշնային բյուրոն նրան համագործակցության է հրավիրել շրջանառության մեջ եղած կեղծիքների, ինչպես նաև դրանց արտադրողների հայտնաբերման ուղղությամբ։ Աիգնեյլը հիմա էլ կարդում է դասախոսություններ ՀԴԲ-ի ակադեմիայում, ինչպես նաև խորհրդատվություն է տալիս տարբեր պետությունների խոշորագույն կորպորացիաներին և պաշտոնական հաստատություններին։ Նրա ոչ սովորական կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել «Բռնիր ինձ, եթե կարող ես» (անգլ.՝ Catch Me If You Can) ինքնակենսագրություն համար, որի շնորհիվ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն ֆիլմ, որտեղ Ֆրենկի դերը խաղացել է Լեոնարդո Դի Կապրիոն։ Աբիգնեյլը ֆիլմում հայտնվել է ֆրանսիական ոստիկանության հանձնակատարի փոքրիկ դերում, որը ձերբակալում է Ֆրենկ Աբիգինին։

Իր մեքենայությունների մեծ մասը Աբիգնեյլը ստացել է օգտագործելով պարզունակ սարքավորումներ՝ գրիչ, մկրատ, ռետին և սոսինձ[3]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկի ծնողները եղել են գործարար Ֆրենկ Աբիգնեյլ ավագն ու Պոլետ Աբիգնեյլը՝ ազգությամբ ֆրանսուհի։ Նրանք չորս երեխա են ունեցել, Ֆրենկ կրտսերը երրորդ երեխան է եղել ընտանիքում։ Շատ որակներ և հմտություններ նա ժառանգել է իր հորից, ով շատ է հետաքրքրվել քաղաքականությամբ, ինչպես նաև աշխատանքի բերումով կապված է եղել տարբեր սոցիալական կարգավիճակի մարդկանց հետ։ Երբ Ֆրենկը դարջել է 16 տարեկան, նրա ծնողներն ամուսնալուծվել են։ Դատարանի որոշմամբ դեռահասին թողել են հոր խնամատարության տակ։ Այնուամենայնիվ, Ֆրենկի խոսքերով, նրա հայրն այնքան էլ չի սպասել դրան։ Ծնողների ամուսնալուծությունը խիստ վնասել է անչափահաս Ֆրենկին, և նա ընդհուպ մինչև հոր մահը (1974 թվականին) ապարդյուն փորձել է վերականգնել ընտանիքը։

Հայրը դարձել է Ֆրենկի խարդախության առաջին զոհը։ Հակառակ սեռի նկատմամբ հետաքրքրության աճով նա սկսել է ավելի շատ ծախսվել աղջիկների հետ շփվելու համար, ինչի համար գումար է հանել վարկային քարտից, որը նույնպես նվիրել էր հայրը։ Ֆրենկը յուրօրինակ համաձայնություն է ունեցել բենզալցակայանների աշխատակիցների հետ՝ վառելիք և պահեստամասեր վաճառելովով՝ նա խնդրել է քարտի վրա մեծ գումար փոխանցել, իսկ իրական գնի տարբերությունը բաժանել է բենզալցակայանի աշխատողներների հետ։ Քարտի վերջնական հաշիվը կազմել է 3400 դոլար, ինչի մասին Աբիգնեյլ ավագը իմացել է միայն պարտքեր հավաքողի հետ անձնական շփումից հետո։ Պարզվել է, որ Ֆրենկը ոչնչացրել է փոստով եկած ծախսային կտրոնները։

Շուտով Ֆրենկը վերջնականապես անցել է արկածախնդիր կենսակերպի և սկսել է խարդախության ավելի լուրջ գործողություններ կատարել։ Նրա առաջին հանցագործությունը եղել է իր իսկ հաշվին կտրոնների կեղծումը, ընդ որում՝ կտրոնի գումարը գերազանցել է հաշվի գումարը։ Նման խարդախություն նա արել է բազմաթիվ անգամ տարբեր բանկերի նկատմբ։

Ընդհանուր տվյալների բազայում ավելի շատ օգտագործվել է կեղծ ավանդային բլանկների ընդունումը։ Դա նշանակում է, որ բանկի իրական հաճախորդների հաշիվներից գումար է հոսել Ֆրենկի կեղծ հաշվին։ Այսպիսով, նա յուրացրել է ավելի քան 40 հազար դոլար, նախքան բանկերը միջոցների արտահոսք են հայտնաբերել։ Այն պահին, երբ նրան հետախուզել են, Ֆրենկը հասցրել է հաշիվներից գումար հավաքել և փոխել ինքնությունը։

Վերամարմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաուղիների օդաչու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենից հաճախ Ֆրենկ Աբիգնեյլն օգտագործել է օդաչուի կերպարը, որը տրամադրել է մի շարք առավելություններ։ 16-18 տարեկանում «Pan American»-ի խոշորագույն ավիաուղիներից մեկի վրա «աշխատելով»՝ նա ընկերության հաշվին թռել է ավելի քան 1.000.000 մղոն՝ ավելի քան 250 չվերթ դեպի աշխարհի 26 երկրներ։ Որպես ավիաուղիների աշխատակից՝ նա կարող էր անվճար օգտվել հյուրանոցների ծառայություններից, ինչը «Pan American»-ին նույնպես վնաս է եղել։ Ինչ վերաբերում է օդաչուի իրավունքով օդանավի իրական կառավարմանը, ապա նրան հաջողվել է խուսափել այդ պատասխանատվությունից՝ վկայակոչելով արյան մեջ ալկոհոլի առկայության դեպքում ինքնաթիռի օդաչուական արգելքի մասին։

Բժիշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ մեկ տարի Աբիգնեյլին հաջողվել է ներկայանալ որպես Ջորջիա նահանգի հիվանդանոցներից մեկի գլխավոր մանկաբույժ՝ ներկայանալով որպես Ֆրենկ Կոներս (Frank Conners)։ Ջորջիայում նա թաքնվել է ոստիկանության կողմից հետապնդումից։ Երբ նա սկսել է իր շենքի բնակարաններում ձևակերպումնեը, «մասնագիտություն» սյունակում Աբիգնեյլն իրեն գրանցել է որպես բժիշկ՝ վախենալով, որ օդաչուի դեպքում համարի տերը կարող է ստուգել «Pan American»-ի տվյալների ձայնագրությունը։ Դրանից հետո նա ընկերացել է իր հարևաններից մեկի հետ, որն իսկական բժիշկ է եղել և տեղ է ստացել կլինիկայում։

Իրավագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատելով «Pan American»-ում Ռոբերտ Բլեք (Robert Black) կեղծանունով՝ նա բորտուղեկցորդուհիներից մեկին ասել է, որ ունի Հարվարդի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դիպլոմ։ Նա նրան ծանոթացրել է իր իրավաբան ընկերոջ հետ, ով Աբիգինեյլին հրավիրել է հանձնել աստաբանության քննությունը։ Իրավաբան դառնալու համար Աբիգնեյլը ստիպված է եղել կեղծել դիպլոմը և պատրաստվել հանձնմանը։ 8 շաբաթ ինքնուսուցումից և երկու անհաջող փորձերից հետո նրան հաջողվել է տեղ ստանալ Լուիզիանա նահանգի գլխավոր դատախազին կից։ Այստեղ նա աշխատել է ութ ամիս, մինչև ազատվել է աշխատանքից։ Նրա հեռանալու պատճառը եղել է այն մտավախությունը, որ նրան կարող է բացահայտել Հարվարդի իրական շրջանավարտը, ով նույնպես աշխատել է դատախազին կից։

Կալանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկ Աբիգնեյլը ձերբակալվել է Ֆրանսիայում 1969 թվականին։ «Էյր Ֆրանս»-ի աշխատակիցներից մեկը ոստիկանությանը հայտնել է, որ հետախուզվողին ճանաչել է, քանի որ նախկինում տեսել է։ Աբիգինի ձերբակալությունից հետո միանգամից 12 երկրներ պահանջել են նրան հանձնել իրենց տարածքում կատարված հանցագործությունների համար։ Ֆրանսիական դատարանը երկու օրվա ընթացքում դատավճիռ է կայացրել մեկ տարվա ազատազրկման ձևով պատիժ նշանակելու մասին, որն այնուհետև կրճատվել է մինչև 6 ամիս։

Դրանից հետո նրան արտահանձնել են Շվեդիա, որտեղ նա ևս 6 ամիս է անցկացրել։ Շվեդական օրենսդրության պակաս խիստ բնույթի պատճառով այստեղ Աբիգնեյլը կարողացել է իրեն ավելի հարմարավետ զգալ։ Բայց առջևում նրան սպասել է Իտալիայում խարդախության հերթական դատավարությունը։ Նրա բախտի բերմամբ, Շվեդիային և ԱՄՆ-ին հաջողվել է համաձայնության գալ կալանավորին հայրենիք արտաքսելու շուրջ։ Պատճառը Աբիգնեյլի անձնագրի չեղարկումն է եղել, որը շվեդական կողմին օրինական հիմք է տվել նրան արտաքսելու համար։ 1971 թվականի ապրիլին Վիրջինիա նահանգում Աբիգնեյլին դատապարտել են 12 տարվա ազատազրկման։ Ֆրենք Աբիգնեյլը բանտից 4 տարի անց դուրս է եկել՝ շնորհիվ այն բանի, որ համաձայնել է համագործակցել ՀԴԲ-ի հետ։

Օրինական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ արձակվելով բանտից՝ Ֆրենկ Աբիգնեյլը փորձել է իրեն գտնել խոհարարի, նպարավաճառի, կինոմեխանիկի և այլ կերպարներում։ Աշխատանքի ընդունվելիս նա չի նշել իր նախկին դատվածությունը, բայց երբ գործատուներն այդ մասին իմացել են անկետային տվյալների միջոցով, ապա անմիջապես մերժել են թափուր աշխատատեղերը։ Արդյունքում, Աբիգնեյլը որոշել է դիմել ոչ ստանդարտ առաջարկով բանկային գրասենյակ։ Նա պատմել է իր անցյալի մասին և կնքել է հետևյալ գործարքը. նա բանկի աշխատակիցներին պետք ցույց տար խաբեության և փաստաթղթերի փոխանակման եղանակները, փոխարենը ոչինչ չպետք է վերցներ, եթե ելույթն անօգուտ լիներ։ Եթե դա օգտակար լիներ, ապա նա կվճարվեր 500 դոլար և այլ բանկերի նույնպես կառաջարկեր։ Քանի որ նրա ցուցադրած հնարքները պատշաճ տպավորություն են թողել, Աբիգնեյլը շուտով դարձել է անվտանգության հարցերով օրինական խորհրդատու։

Ավելի ուշ, Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում, նա հիմնել է «Abagnale & Associates» գործակալությունը, որը խորհուրդ է տալիս համաշխարհային ճանաչում ունեցող կորպորացիաներին։ Ըստ գործակալության կայքի, աբիգնեյլյան պաշտպանության խարդախության ծրագիրն այժմ կիրառում են ավելի քան 14 000 ընկերություններ։ Բացի այդ, նա շարունակում է համագործակցել ՀԴԲ-ի հետ՝ դասախոսություններ կարդալով ակադեմիայի և բյուրոյի պրոֆիլային բաժիններում։ Այս բիզնեսի շնորհիվ Ֆրենկ Աբիգնեյլն այս պահին պաշտոնական միլիոնատեր է։

Նա ապրում է մի քաղաքում, որտեղ հիմնված է իր բիզնեսը, մի կնոջ հետ, ում հետ ամուսնացել է ազատ արձակվելուց մեկ տարի անց։ Աբիգնեյլն ունի երեք որդի, որոնցից մեկն աշխատում է ՀԴԲ-ում։ Գործակալ Ջո Շեյը, «Բռնիր ինձ, եթե կարող ես» ֆիլմի Կարլ Հենրեթի նախատիպը, Աբիգնեյլի մտերիմ ընկերն է եղել։

Աբիգնեյլը ստեղծել է նաև «Frank W Signature Watermark Safety Paper» թուղթը, որը նախատեսված է չեկերի, անցումների, տոմսերի և այլ հաճախ կեղծված փաստաթղթերի պատրաստման համար։ Պաշտպանության տարրեր են հանդիսանում Աբիգնեյլի ստորագրության տեսքով երկգույն ջրային նիշերը, տոների ամրացման համար նախատեսված նյութը, գունավոր մանրաթելերը և թղթի զգայունությունը քիմիական ազդեցության նկատմամբ, ինչպես նաև դրա բացակայությունն ազատ վաճառքի մեջ։ Արտադրության բացառիկ իրավունքների դիստրիբյուտորը և «Standard Register»-ն սեփականատերը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Art of the Steal
  • Real U Guide To Identity Theft, 2004.
  • Stealing Your Life, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. https://en.wikipedia.org/wiki/Frank_Abagnale
  3. «stoneforest.ru».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Աբիգնեյլ» հոդվածին։