Ֆեռնանդո Սոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեռնանդո Սոր
Fernando Sor.jpg
Բնօրինակ անունիսպ.՝ Fernando Sor
Ծնվել էփետրվարի 13, 1778(1778-02-13)[1][2][3]
Բարսելոնա, Իսպանիա[3]
ԵրկիրFlag of Spain (1785–1873, 1875–1931).svg Իսպանիա
Մահացել էհուլիսի 10, 1839(1839-07-10)[1][2][3] (61 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[3]
Ժանրերօպերա[4], գործիքային երաժշտություն[4], classical guitar repertoire?, Էտյուդ, երաժիշտ մանկավարժ, Classical period? և ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, դասական կիթառահար և performing artist
ԳործիքներLol?, ջութակ, դասական կիթառ և դաշնամուր
ԱմուսինFélicité Hullin Sor?
Fernando Sor Վիքիպահեստում

Ֆեռնանդո Սոր (իսպ.՝ Fernando Sor, իսկական անունը Խոսե Ֆեռան Սոր-ի-Մունտադես կատ.՝ Josep Ferran Sors i Muntades, փետրվարի 13, 1778(1778-02-13)[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա[3] - հուլիսի 10, 1839(1839-07-10)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[3]), իսպանացի դասական վիրտուոզ կիթառահար և կոմպոզիտոր, 19-րդ դարի հայտնի դասական կիթառահարներից մեկը[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդո Սորը վաղ տարիքից սովորել է կիթառ, ջութակ և թավջութակ նվագել[6]: Նա երաժշտական ​​կրթություն է ստացել Մոնսերրատի վանքի երգչախմբի դպրոցում, ապա սովորել Բարսելոնայի զինվորական ակադեմիայում: Սորի երաժշտական ունակությունները ի հայտ են եկել դեռևս վաղ տարիքից. 13 տարեկանում ստեղծագործել է Հանդիսավոր պատարագ մենակատարների, երգչախմբի և երգեհոնի համար, իսկ 1796 թվականին գրել Է Տելեմաքս օպերան[7], որը բեմադրվել է Սանտա Կրուզ թատրոնում: 1799 թվականին տեղափոխվել է Մադրիդ և տարբեր վարչական պաշտոններ զբաղեցրել Բարսելոնայում և Մալագայում: Այդ ժամանակի ստեղծագործությունները պատկանում են սիմֆոնիային, լարային քառյակներին, տարբեր ստեղծագործություններ կիթառի և դաշնամուրի համար, ինչպես նաև կիթառի սոլո ստեղծագործություններ[8][9]:

1808 թնականին Ֆրանսիական զորքերի Իսպանիա ներխուծմամբ և անկախության պատերազմի սկզբում Սորը հայրենասիրական դիրքորոշում է ունեցել և գրել է մի շարք հեղափոխական երգեր, որոնցից առավել հայտնի էին Ապրիր շղթաներով (իսպ.՝ Vivir en cadenas) և Եկեք հաղթողներ (իսպ.՝ Venid, vencedores) ստեղծագործությունները: 1810 թվականին կոմպոզիտորը, ինչպես նաև այդ ժամանակի իսպանացի մտավորականության մեծ մասը, ստիպված էին զիջել և վարչական պաշտոն ստանձնել ֆրանսիացիների հովանու ներքո[10]:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1813 թվականին ֆրանսիական զորքերը վտարվել են Իսպանիայից, և Սորը մեկնել է Փարիզ, որտեղ էլ սկսել է ակտիվ համերգային և մանկավարժական գործունեություն[11]: Կոմպոզիտորը երկու տարի անց տեղափոխվել է Լոնդոն, որտեղ լույս են տեսել նրա իտալական արիետ տասնմեկ հավաքածուները ձայնի և դաշնամուրի համար, ինչպես նաև դաշնամուրի և կիթառի համար ստեղծագործությունները:

Սորի չորս բալետները բեմադրվել են 1821-1824 թվականներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որոնցից մեծ հաջողության է հասել Մոխրոտը: Այդ ստեղծագործությունը բեմադրվել է նաև Փարիզում [Ն 1]: 1823 թվականին Սորի կինը՝ հայտնի բալերինա Ֆելիցատա Գյուլեն-Սորը, հրավեր էր ստացել մոսկովյան թատրոնի ռեժիսոր Կոկոշկինից [Ն 2]: Նա կայսերական թատրոնների մոսկովյան թատերախմբի առաջին ռեժիսորն էր (1823-1831): Կոմպոզիտորը Կնոջ պնդմամբ նրա հետ տեղափոխվել է Մոսկվա: Հաջորդ տարի՝ 1824 թվականին, Մոխրոտը բեմադրվել է մոսկովյան Մոխովի թատրոնի բեմում: Ֆրանսուա Ալբերայի [Ն 3]) խորեոգրաֆիայի հիման վրա նկարահանված բեմադրությունը բեմադրել են Գյուլեն-Սորը, ով նաև պարում էր գլխավոր դերը և մոսկովյան բալետի պարող Իվան Լոբանովը[12]: Մոխրոտ ստեղծագործությունը ներկայացվել է նաև 1825 թվականի հունվարի 6-ին` հրդեհից հետո վերակառուցված Մոսկվայի Մեծ թատրոնի բացմանը:

Սորը երեք տարի հետո բաժանվել է կնոջից և վերադարձել Փարիզ, որտեղ էլ հրապարակել է իր նոր ստեղծագործությունների շարքը՝ այդ թվում նաև Ռուսաստանի հուշեր, որում նա օգտագործել է ռուսական ժողովրդական մեղեդիներ: Ֆրանսիայում շարունակելով իր կատարողական և մանկավարժական գործունեությունը՝ Սորը հանդիպել է իր հայտնի հայրենակից Դիոնիսիո Ագուադոյին, որի հետ հետագայում նա հաճախ հանդես է եկել զուգերգերով: Սորը կյանքի վերջին տարիները տառապել է դստեր մահվան պատժառով[Ն 4]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորի ստեղծագործությունները հսկայական դեր են կատարել կիթառի արվեստի զարգացման գործում: Բազմաթիվ համերգներով հանդես գալով Եվրոպայում՝ նա ժամանակակից հայտնի կիթառահարների հանրաճանաչ վիրտուոզի համբավ է ձեռք բերել Մաուրո Ջուլիանիի, Մատեո Կարկասիի, Ֆերդինանդո Կարուլի հետ միասին: Որպես կոմպոզիտոր, Սորը առավել հայտնի էր կիթառի համար իր ավելի քան 60 ստեղծագործություններով, որոնք ընդգրկված էին աշխարհի առաջատար կատարողների երգացանկերում, խաղացանկերում, ինչպես նաև երգեր և սիրավեպեր, որոնք նշանավորվում էին պայծառ մելոդիզմով:

Կոմպոզիտորը կիթառին վերաբերվել է որպես լուրջ երաժշտական ​​գործիքի, որը հարուստ էր պոլիֆոնիկ հնարավորություններով: Սորի ոճի վրա ազդել են վիեննական կլասիցիզմի կոմպոզիտորները, հատկապես Հայդն ու Մոցարտը: Սորը մեծ նշանակություն է ունեցել նաև որպես մանկավարժ՝ իր Կիթառի դպրոցով (անգլ.՝ Méthode pour la Guitare): Այն հրատարակվել է 1830 թվականին և մեծ սեր վայելել: Սորի ուսանողների թվում են եղել հետագայում հայտնի մի շարք կիթառահարներ, որոնցից էին Նապոլեոն Կոստը: Նա կոմպոզիտորի մահից հետո խմբագրել և հրատարակել է Սորի մի շարք ստեղծագործությունները:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորը մահացել է 1839 թվականին քաղցկեղից: Թաղվել Է Մոնմարտր անանուն գերեզմանատանը, որը հայտնաբերվել է ընդամենը հարյուր տարի անց[13]:

Գլխավոր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1796 թվական Տելեմաքս
  • Դոն Տրաստուլլո[14] չավարտված, կորած
  • Բալետներ (նշված է առաջին բեմադրության վայրը)
  • 1821 թվական, Սմիրնսկի տոնավաճառ Լոնդոն, անհետացած
  • 1821 թվական, Առատաձեռն տերը Լոնդոն, անհետացած
  • 1822 թվական, Մոխրոտ[15] Լոնդոն
  • 1823 թվական, Սիրահարված նկարիչը Լոնդոն, մոսկովյան տարբերակով՝ Ալֆոնս և Լեոնորա կամ Սիրահարված նկարիչը, 1824 թվական, Փոքր թատրոն, ջութակի սոլո՝ գրված հատուկ Ամատովի համար
  • 1826 թվական, Հերկուլեսը և Օմֆալան Մոսկվա
  • 1827 թվական հունիսի 11, Սիցիլիացի կամ սիրո նկարիչ, պարուսույց Անատոլի, Փարիզի օպերա
  • 1828 թվական, Հասանը և խալիֆան Լոնդոն անհետացած

Ստեղծագործություններ կիթառի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեսուն շեղումներ
  • Տատանումների տասը ցիկլ, այդ թվում Մոցարտի թեմայի վերաբերյալ վարիացիաներ
  • Տասնմեկ ֆանտազիա
  • Երեսունութ կարճ պիես
  • Քսանչորս էտյուդ
  • Տասներկու մենուետ
  • Մեծ սոլո
  • Սերենադ
  • Երեք սոնատ
  • Քսանչորս վալս
  • Վեց բագատել
  • Արիների դասավորություն Մոցարտի Կախարդական սրինգից

Վոկալային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոլերո և Սեգիդիլա ձայնի՝ կիթառի կամ դաշնամուրի համար
  • Իտալական արիետա ձայնի և դաշնամուրի համար
  • Իսպաներեն, իտալերեն և անգլերեն երգեր և զուգերգեր ձայնի և դաշնամուրի համար

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալսեր, քվադրիլ և այլ ստեղծագործություններ դաշնամուրի համար` երկրորդ և չորրրորդ ձեռք
  • Երեք պիեսներ տավիղի համար
  • Սիմֆոնիա ֆա մաժոռ (1804)
  • Երկու սիմֆոնիա, անհետացած
  • Երեք լարային քառյակ, անհետացած
  • Քառյակ կիթառի և լարային տրիոյի համար, անհետացած

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոխրոտը ստեղծագործությունը բեմադրվել է նաև Փարիզում:
  2. Ֆյոդոր Ֆյոդորովիչ Կոկոշկինը Ռուսաստանի թատերական գործիչ, դրամատուրգ, պիեսների թարգմանիչ է եղել:
  3. Ֆրանսուա Ալբերա ֆրանսիական բալետի պարող և պար ստեղծող, ով հանդես է եկել Ալբեր կեղծանվամբ։
  4. Սորը իր վերջին նվագախմբային Պատարագ ստեղծագործությունը նվիրել է դստեր հիշատակին։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվական Փարիզ, Ֆեռնանդո Սոր Կիթառ ռոմանտիզմի եզրին ֆր.՝ Piris B. Fernando Sor: une guitare à l’orée du Romantisme:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Archivio Storico Ricordi — 1808.
  4. 4,0 4,1 https://www.enciclopedia.cat/ec-gec-0063750.xml
  5. «enciclopèdia.cat - Josep Ferran Sorts i Muntades»։ web.archive.org։ 2011-07-16։ Վերցված է 2020-12-06 
  6. Pan Jishen, Xuan Zhuoli, Dyba Marcin, Zhang Yongwei, Fu Ying, Roy Rabindra, Weiner Louis M., Chung Fung-Lung (2014-09-30)։ «Abstract 5362: Deficiencies in mismatch repair proteins induce elevated levels of acrolein-derived 1,N2-propanodeoxyguanosine and apoptosis in human colon cancer cells treated with acrolein»։ American Association for Cancer Research։ doi:10.1158/1538-7445.am2014-5362։ Վերցված է 2020-12-06 
  7. «SOR Fernando / СОР Фернандо – Telemaco nell'isola di Calipso / Телемах на острове Калипсо - 11 Июня 2012 - Интермеццо. Интернет-библиотека классической музыки»։ www.aveclassics.net։ Վերցված է 2020-12-02 
  8. «Política y práctica musicales en el mundo de Felipe II : estudios sobre la música en España, sus instituciones y sus territorios en la segunda mitad del siglo XVI»։ Instituto Complutense de Ciencias Musicales։ [2004?]։ Վերցված է 2020-12-06 
  9. Morell i Montadi, Carme. (1995)։ «El teatre de Serafí Pitarra»։ Curial Edicions Catalanes։ Վերցված է 2020-12-06 
  10. Saldoni Baltasar (1856)։ «Reseña histórica de la Escolanía ó Colegio de Música de la Vírgen de Montserrat, en Cataluña: desde 1456 hasta hoy día ; con un catálogo de algunos de los maestros que ha habido, y de varios alumnos...» (իսպաներեն)։ Imp. Repullés։ Վերցված է 2020-12-06 
  11. «Allgemeine musikalische Zeitung» (գերմաներեն)։ Breitkopf & Härtel.։ 1832։ Վերցված է 2020-12-06 
  12. «File:Sor Mozart.png» (անգլերեն)։ Վերցված է 2020-12-06 
  13. «Fernando Sor (1778-1839) - Find A Grave Memorial»։ www.findagrave.com (անգլերեն)։ Վերցված է 2020-12-05 
  14. «СОР Фернандо (SOR Fernando) - Биография»։ Моя гитара։ Վերցված է 2020-12-05 
  15. https://wiki2.org/ru/%D0%97%D0%BE%D0%BB%D1%83%D1%88%D0%BA%D0%B0_(%D1%81%D0%BF%D0%B8%D1%81%D0%BE%D0%BA_%D0%B1%D0%B0%D0%BB%D0%B5%D1%82%D0%BE%D0%B2)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]