Ֆեդերիկո Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆեդերիկո Ֆերնանդես
Federico Fernández
Federico Fernández.jpg
Ֆերնանդեսը 2012 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1989(1989-02-21)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Tres Algarrobos, Carlos Tejedor Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 190 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Սուոնսի Սիթի
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 Արգենտինա Էստուդիանտես 59 (4)
2011-2014 Իտալիա Նապոլի 44 (0)
2013   Իսպանիա Խետաֆե 14 (1)
2014-ներկա Անգլիա Սուոնսի Սիթի 117 (2)
Ազգային հավաքական
2011-2014 Արգենտինա Արգենտինա 32 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 8, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 3, 2014

Ֆեդերիկո Ֆերնանդես (իսպ.՝ Federico Fernández, փետրվարի 21, 1989, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան: Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթի»-ի կազմում:

Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է արգենտինական «Էստուդիանտես»-ի կազմում, որի կազմում դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր: Այնուհետև տեղափոխվել է Սերիա A-ում հանդես եկող «Նապոլի», որտեղից 2014 թվականին տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»:

Իր միջազգային դեբյուտը Ֆեդերիկոն նշել է 2011 թվականին: Հավաքականի կազմում հանդես է եկել մինչև 2014 թվականը և դարձել է Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էստուդիանտես»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդեսը իր կարիերան սկսել է «Էստուդիանտես»-ի կազմում: Թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Վելես»-ի դեմ խաղում: Նա այդ մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման:

Թիմի կազմում Ֆեդերիկոն իր առաջին գոլը խփել է 2009 թվականի մայիսի 2-ին՝ «Լանուս»-ի դեմ կայացած խաղում: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Խուան Վերոնը:

«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին Ֆեդերիկո Ֆերնանդեսը տեղափոխվել է իտալական «Նապոլի»: Տրանսֆերային արժեքը կազմել է 2.5 միլիոն եվրո[2]:

Իտալական թիմի կազմում Ֆերնանդեսը իր առաջին գոլը խփել է 2011 թվականի նոյեմբերի 2-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բավարիա»-ի դեմ խաղում[3]: Իր առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման:

2013 թվականի հունվարի 31-ին Ֆերնանդեսը վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե», որտեղ մնացել է մինչև մրցաշրջանի ավարտը[4]:

Ֆերնանդեսը մասնակցել է 2014 թվականի Իտալիայի գավաթի եզրափակչին, որտեղ «Նապոլի»-ն 3-1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինա»-ին[5]:

«Սուոնսի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 20-ին Ֆեդերիկո Ֆերնանադեսը միացել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Սուոնսի Սիթի»-ին: Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերն արժեցել է 10 միլիոն եվրո[6]:

Ֆերնանդեսը իր դեբյուտը նշել է 6 օր անց՝ «Ռոտերդամ Յունայթեդ»-ի դեմ կայացած խաղում[7]: «Սուոնսի»-ի կազմում Ֆեդերիկոն իր առաջին գոլը խփել է 2016 թվականի մարտի 19-ին՝ «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում[8]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Ֆեդերիկո Ֆերնանդեսը իր նորամուտը նշել է 2011 թվականի ապրիլին՝ մասնակցելով Էկվադորի հավաքականի դեմ խաղին:

2014 թվականին Ֆեդերիկոն հավաքականի հետ մեկնել է Բրազիլիա՝ ԱԱ 2014-ին մասնակցելու համար[9]: Աշխարհի առաջնությունում նա իր դեբյուտը նշել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ խաղում[10]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիբերտադորեսի գավաթակիր - 2009
  • Արգենտինայի չեմպիոն - 2010
  • Իտալիայի գավաթակիր - 2011-12, 2013-14

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր - 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. «Todo esto es un sueño y un premio para mí»։ Diary Hoy (Spanish)։ 21 December 2010։ Վերցված է 27 December 2010 
  3. «Bayern Munich 3–2 Napoli»։ The Guardian (London)։ 2 November 2011 
  4. Chesters Heath (31 January 2013)։ «Getafe loan Napoli defender Fede Fernández»։ Inside Spanish Football։ Արխիվացված օրիգինալից-ից 31 October 2014-ին։ Վերցված է 30 October 2014 
  5. «Partenopei come out on top in Coppa Italia final»։ Goal.com։ 3 May 2014։ Վերցված է 20 November 2014 
  6. «World Cup runner-up Fernandez completes Swans switch»։ Swansea City A.F.C.։ Վերցված է 20 August 2014 
  7. «Swansea 1–0 Rotherham»։ BBC Sport։ 26 August 2014։ Վերցված է 30 October 2014 
  8. Dafydd Pritchard։ «Swansea 1–0 Aston Villa»։ BBC Sport։ Վերցված է 21 June 2017 
  9. «Demichelis in Argentina squad as trio miss out»։ FIFA։ 2 June 2014։ Վերցված է 21 June 2014 
  10. «Argentina 2–1 Bos-Herce»։ BBC։ 16 June 2014։ Վերցված է 21 June 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]