Թոմ Քերոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թոմ Քերոլ
անգլ.՝ Tom Carroll
Tom Carroll Swansea 2015.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1992(1992-05-28)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ուոթֆորդ, Watford, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 177 սմ
Քաշ 71 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սուոնսի Սիթի
Համար 14
Պատանեկան կարիերա
2008—2010 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010—2016 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 27 (1)
2011  Անգլիա Լեյտոն Օրիենտ 12 (0)
2012  Անգլիա Դերբի Կաունտի 12 (1)
2013—2014  Անգլիա Կուինզ Պարկ Ռեյնջերս 26 (0)
2014—2015  Անգլիա Սուոնսի Սիթի 13 (0)
2017—մ.հ. Անգլիա Սուոնսի Սիթի 51 (1)
Ազգային հավաքական
2011 Անգլիա Անգլիա (մինչև 19) 1 (0)
2013—2015 Անգլիա Անգլիա (մինչև 21) 17 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թոմաս Ջեյմս Քերոլ (անգլ.՝ Thomas James Carroll, մայիսի 28, 1992(1992-05-28)[1], Ուոթֆորդ, Watford, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Սուոնսի Սիթի» ակումբի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ջեյմս Քերոլը ծնվել է 1992 թվականի մայիսի 28-ին անգլիական Ուոթֆորդ քաղաքում: Ավարտել է Ուոթֆորդից ոչ հեռու գտնվող Պարմիտերի դպրոցը, որի ֆուտբոլի թիմի ավագն էր: Թոմասն ընդունվել է «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի պատանեկան կազմ (մինչև 16 տարեկաններ):

2008 թվականին Թոմասը մասնակցել է Իտալիայում անցկացված հեղինակավոր «Legnago Tournament» մրցաշարին[2]:

2010 թվականի հունիսին Թոմաս Քերոլը, որ մինչ այդ թիմի պատանեկան կազմում 23 խաղերում խփել էր 10 գոլ, կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Տոտտենհեմ Հոտսպուր» ակումբի հետ[3]:

2011 թվականի օգոստոսի 25-ին Թոմասը կատարել է իր նորամուտը «Տոտտենհեմ» ակումբի հիմնական թիմի կազմում՝ վերցնելով 46 համարը: Հետագայում նա մասնակցել է խմբային փուլի չորս հանդիպումների: 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Սթոք Սիթի» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա կատարել է իր նորամուտը Լիգայի գավաթում: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով. Քերոլն իրացրել է իր 11 մետրանոցը, սակայն նրա թիմը պարտվել է 7:6 հաշվով[3][4]:

2011 թվականի հունվարի 27-ին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Լեյտոն Օրիենտ» ակումբ[5], որի կազմում իր առաջին խաղն անցկացրել է փետրվարի 5-ին: Առաջին խաղի մրցակիցը եղել է «Բորնմութ» ակումբը (1:1)[6]: «Լեյտոն Օրիենտո» ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 12 խաղ, ինչպես նաև հնարավորություն է ստացել չափել իր ուժերը Լոնդոնի «Արսենալ» ակումբի հետ Անգլիայի գավաթի շրջանակներում՝ փոխարինման դուրս գալով նրանց դեմ անցկացված առաջին խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի և ընդգրկվելով երկրորդի հիմնական կազմում[7][8]:

2012 թվականի հունվարի 30-ին նա վարձավճարով տեղափոխվել է «Դերբի Կաունտի» ակումբ, մինչև 2011/2012 թվականի մրցաշրջանի ավարտը[9]: «Բարնսլի» ակումբի դեմ խաղի ժամանակ նոր թիմի կազմում նա խփել է իր առաջին գոլը (3:2)[10]:

2012 թվականի նոյեմբերի 3-ին Քերոլը կատարել է իր նորամուտը Պրեմիեր Լիգայում՝ խաղալով «Ուիգան Ատլետիկ» ակումբի դեմ[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Thomas Carroll biography at Tottenhamhotspur.com»։ Tottenham Hotspur F.C.։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-07-08-ին։ Վերցված է 1 February 2011 
  3. 3,0 3,1 «Carroll loan to Orient»։ Tottenham Hotspur F.C.։ 27 January 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-05-ին 
  4. «Stoke 0-0 Tottenham (7-6 pens)» BBC Sport. 20 September 2011. Retrieved 11 January 2012.
  5. «Os take Spurs youngster on loan»։ Leyton Orient F.C.։ 28 January 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-05-ին 
  6. «Bournemouth 1–1 Leyton Orient»։ BBC Sport։ 5 February 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-05-ին 
  7. «Leyton Orient 1-1 Arsenal» BBC Sport. 20 February 2011. Retrieved 11 January 2012.
  8. «Arsenal 5-0 Leyton Orient» BBC Sport. 2 March 2011. Retrieved 11 January 2012.
  9. «Derby County sign Tottenham midfielder Tom Carroll» BBC Sport. 30 January 2012. Retrieved 30 January 2012.
  10. «Barnsley 3-2 Derby» BBC Sport. 31 January 2012. Retrieved 21 January 2012.
  11. «Tottenham 0-1 Wigan» BBC Sport. 3 November 2012. Retrieved 6 November 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]