Ֆաթմա Սամուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաթմա Սամուրա
ֆր.՝ Fatma Samoura
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1962(1962-09-09) (61 տարեկան)
ԾննդավայրՍենեգալ
Քաղաքացիություն Սենեգալ
ԿրթությունԼիոնի համալսարան և Institut d’enseignement commercial supérieur?[1]
Մասնագիտությունդիվանագետ և executive officer
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն և ՖԻՖԱ
Զբաղեցրած պաշտոններSecretary General of FIFA?
Պարգևներ և
մրցանակներ
 Fatma Samoura Վիքիպահեստում

Ֆաթման Սամբա Դիուֆ Սամուրա (անգլ.՝ Fatma Samba Diouf Samoura, սեպտեմբերի 9, 1962(1962-09-09), Սենեգալ), սենեգալցի նախկին դիվանագետ, ավագ պաշտոնյա։ 2016 թվականի մայիսի 13-ին Ջիաննի Ինֆանտինոյի կողմից նշանակվել է ՖԻՖԱ-ի առաջին կին գլխավոր քարտուղար[3] և պաշտոնը ստանձնել է 2016 թվականի հունիսի 20-ին[4]։ Միավորված ազգերի կազմակերպությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2018 թվականին Ֆորբսի Միջազգային սպորտի ամենահզոր կանանց ցուցակում զբաղեցրել է 1-ին տեղը[5], իսկ BBC-ին նրան ներառել է 100 կանանց շարքում[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրում եղել է տարածաշրջանային տնօրեն Ջիբութիում և Կամերունում[7], ինչպես նաև Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում աշխատել է Հռոմի կենտրոնակայանում։ Ներգրավել է բազմաթիվ բարդ արտակարգ իրավիճակներում Կոսովոյում, Լիբերիայում, Նիկարագուայում, Սիերա Լեոնեում և Արևելյան Թիմոր։

2007 թվականի նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Քի Մունը, խորհրդակցելով Հումանիտար հարցերով գլխավոր փոխքարտուղար Ջոն Հոլմսի հետ, Ֆաթմային նշանակել է Արևելյան Չադի հումանիտար համակարգողի տեղակալ։ Նա հաստատվել է Աբեշե քաղաքում։ Չադում կան ավելի քան 280000 փախստականներ և ավելի քան 170000 ներքին տեղահանված անձինք, որոնց մեծ մասը գտնվում է արևելյան տարածաշրջանում[8] և Ֆաթմային հանձնարարվել է աշխատել նրանց վերադարձի հարցերով[9]։ Պաշտոնական գործառույթները լիազորության շրջանակներում է ՄԱԿ-ի յոթ գործակալությունների և Արևելյան Չադի տարածքում գործող ավելի քան 40 միջազգային հասարակական կազմակերպությունների թիմերին աջակցելը[8]։

ՖԻՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին Ֆաթման ստանձնել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի դերը և պատասխանատու է կազմակերպության առևտրային և գործառնական կողմերը վերահսկելու համար։ Նա փոխարինել է Մարկուս Կատներին, ով ներգրավված էր կոռուպցիայի մեջ[10]։

Աշխատանքային գործունեության ընթացքում Միացյալ Թագավորությունում հակասություններ առաջացան այն կանոնների շուրջ, որոնք արգելում էին խաղացողներին հիշատակի խորհրդանիշներ կրել։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին Ֆաթման հայտարարեց, որ Անգլիան, Շոտլանդիան և Ուելսը կպատժվեն, եթե հիշատակի օրը կարմիր կակաչ կրեն, քանի որ ՖԻՖԱ-ն այն դասում է քաղաքական խորհրդանիշերի շարքին։ «Բրիտանիան միակ երկիրը չէ, որ տուժում է պատերազմից», նա ասաց, «Սիրիան օրինակ է, իմ աֆրիկյան մայրցամաքը տարիներ շարունակ պատերազմից մասնատվել է։ Միակ հարցն այն է, ինչո՞ւ ենք մենք բացառություններ անում միայն մեկ երկրի համար, և ոչ աշխարհի մնացած մասի համար»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դատապարտեց ՖԻՖԱ-ին և խորհրդարանին հայտնեց, որ Սամուրայի որոշումը «չափազանց վիրավորական է»[11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://fr.fifa.com/who-we-are/general-secretary/
  2. https://www.bbc.com/news/world-46225037
  3. «FIFA appoints first female general secretary to succeed Jerome Valcke». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Governance Report 2016» (PDF). FIFA.com. էջ 47. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  5. Settimi, Christina. «No. 1: Fatma Samba Diouf Samoura - pg.2». Forbes. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  6. «BBC 100 Women 2018: Who is on the list?». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. «WFP assures food aid to Cameroon».
  8. 8,0 8,1 «United Nations: New DHC deployed to eastern Chad».
  9. «Ambitious plans to get 90,000 displaced to return home».
  10. https://www.nytimes.com/2016/05/14/sports/soccer/fifa-appoints-a-woman-fatma-samoura-as-secretary-general.html?_r=0
  11. «Fifa poppy ban 'utterly outrageous' says Theresa May». The Daily Telegraph. 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  12. Owen Gibson. «England and Scotland players to defy Fifa and wear poppies in Armistice Day match». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.