Օրփեոս թատրոն (Լոս Անջելես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Օրփեոս թատրոն
OrpheumTheatreLosAngeles.jpg
Տեսակկինոթատրոն, թատրոն և երաժշտական հարթակ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Գտնվելու վայրըԼոս Անջելես
ՃարտարապետG. Albert Lansburgh?
Կոորդինատներ: 34°2′33.650000101588″ հս․ լ. 118°15′19.230000112021″ ամ. ե. / 34.04268055558377171° հս․. լ. 118.25534166669778813° ավ. ե. / 34.04268055558377171; 118.25534166669778813
Կայքlaorpheum.com
Orpheum Theatre, Los Angeles Վիքիպահեստում

Օրփեոս թատրոն, գտնվում է Լոս Անջելեսի Բրոդվեյ կենտրոնական փողոցում:

Անվանում և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի անվանումն անմիջականորեն կապված է հունական դիցաբանության մեջ լեգենդար երգիչ և երաժիշտ Օրփեոսի անվան հետ: Օրփեոսը, Ապոլլոնից ստանալով իր ոսկե քնարը, կարողանում էր իր պոեզիայով ու երգերով կախարդել մարդկանց, ժայռեր շարժել, հանգստացնել վայրի գազաններին[1][2]:

1923 թվականին, երբ պլանավորվում էր Օրփեոսի թատրոնի կառուցումը, դժվար էր կանխատեսել նրա հետագա կարևորությունը:

Շենքի ճակատային մասը կառուցվել է 1926 թվականին՝ ճարտարապետ Ալբերտ Լանսբուրգի (անգլ.՝ G. Albert Lansburgh) նախագծով՝ բոզար ճարտարապետական ոճով: Ալբերտ Լանսբուրգը թատրոնի ինտերիերը ստեղծել է ֆրանսիական բարոկկոյի ոճով՝ սրահում մեծաթիվ մարմարներով, բյուրեղապակյա ջահերով և շքեղ կահույքով[3]:

Թատոնը սկզբնապես նախատեսված էր վոդևիլյան ներկայացումների համար: Մեծ ճգնաժամի ընթացքում այն փակվում է, բայց՝ ժամանակավոր[1][4]:

Թատրոնի համար արժեքավոր ձեռքբերում էր 1928 թվականին Wurlitzer ամերիկական ընկերությունից երաժշտական գործիք գնելը: Wurlitzer ընկերությունը ստեղծվել էր 1853 թվականին Ցինցինատիում՝ գերմանացի ներգաղթյալ Ռուդոլֆ Վուրլիտցերի (գերմ.՝ Rudolph Wurlitzer) կողմից[4][5]:

Միայն 90 տարի հետո՝ 2018 թվականին, երաժշական գործիքը ապամոնտաժվում է և ուղարկվում Չիկագո՝ վերանորոգման:[6]

Ներկայացումերի վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման օրվանից (1926 թ.փետրվարի 15) Օրփեոսի թատրոնը առաջատար դիրք է գրավել շոու-բիզնեսում: Այստեղ ելույթ են ունեցել այնպիպի հայտնիներ, ինչպիսիք են հայտնի մերկապարուհի Սալլի Ռանդը, կատակերգուներ Մարկս եղբայրները (անգլ. Marx Brothers), Ուիլլ Ռոջերսը (անգլ. William "Will" Penn Adair Rogers), Ջուդի Գառլենդը (անգլ. Judy Garland), Ջեկ Բեննին, ինչպես նաև ջազ նվագողներ Լինա Հորնը (անգլ.՝ Lena Mary Calhoun Horne), Էլլա Ֆիցջերալդը (անգլ.՝ Ella Jane Fitzgerald) և Դյուկ Էլլինգթոնը (անգլ. Duke Ellington) : Մինչև 1850 թվականը թատրոնում վոդևիլներ էին ցուցադրվում: 1960 թվականին այստեղ տեղի էին ունենում ռոքնռոլի ռահվիրաներ Լիթլ Ռիչարդի, Արետա Ֆրանկլինի և Սթիվի Ուանդերի համերգները:

1989 թվականի վերանորոգումից հետո վերաբացված թատրոնում համերգներ էին տեղի ունենում, ցուցադրվում էին ֆիլմեր, նկարահանվում էին հեռուստահաղորդումներ և ֆիլմեր, կատարվում ֆոտո և վիդեոնկարահանումներ: 1991 թվականին մենակատար Վիլե Վալոյի, կիթառահար Միկո Լինդստրյոմի և բաս կիթառահար Միգե Պանանենի կողմից ստեղծված ֆիննական HIM ռոք խումբը 2007 թվականին այստեղ է ձայնագրում իր առաջին՝ Digital Versatile Doom ալբոմը[7][8][1] :

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «History» (անգլերեն)։ laorpheum.com։ Վերցված է 2018-6-28 
  2. Эсхил. Агамемнон, 1629—1630. Фрагменты ранних греческих философов. Под ред. А. В. Лебедева. М., 1989.; Клавдиан. Похищение Прозерпины II Вступ. 15-28
  3. «Orpheum Theatre: history»։ losangelestheatres.blogspot.com։ Վերցված է 2018-7-1 
  4. 4,0 4,1 «Los Angeles Orpheum Theatre Wurlitzer Style 240 Special» (անգլերեն)։ theatreorgans.com։ Վերցված է 2018-6-28 
  5. [Ludwig] ։ «Rudolph Wurlitzer (1831-1914)» (անգլերեն)։ immigrantentrepreneurship.org։ Վերցված է 2018-7-1 
  6. Tashan Reed։ «Mighty 90-year-old Wurlitzer organ leaves Orpheum Theatre for about 18 months of restoration» (անգլերեն)։ eu.commercialappeal.com։ Վերցված է 2018-6-28 
  7. Lawson, Kristan, & Rufus, Anneli. California Babylon. New York: St. Martins Press (2000), p. 125.
  8. Alleman, Richard. Hollywood: The Movie Lover’s Guide. Random House, Inc. (2005), p. 189.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]