Միկո Լինդստրյոմ
Միկո Լինդսրյոմ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mikko Lindström |
Ի ծնե անուն | Mikko «Linde» Lindström |
Նաև հայտնի է որպես | Դենիել Լանոայ, Լինդստրյոմ, Լինդե, Միկո, Լիլի Լազեր |
Ծնվել է | օգոստոսի 12, 1976 թվական Հելսինկի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, ծանր ռոք, հեվի մետալ, բլեք մետալ |
Մասնագիտություն | երաժիշտ, կիթառիստ |
Գործիքներ | կիթառ |
Անդամակցություն | HIM, Daniel Lioneye?, WhoCares և Flat Earth? |
![]() |
Միկո «Լինդե» Լինդսրյոմ (անգլ.՝ Mikko «Linde» Lindström, ամբողջական անունը Միկո Վիլյամ Լինդստրյոմ, (անգլ.՝ Mikko Viljami Lindström)), հայտնի է նաև ինչպես Դենիել Լայնոայ (անգլ.՝ Daniel Lioneye) և Լիլի Լազեր (անգլ.՝ Lily Lazer), ֆին երաժիշտ, HIM ռոք խմբի կիթառիստ, իր հիմնած Daniel Lioneye բլեք մետալ խմբի լիդեր (ծանր ռոք), Whocares սուպերխմբի անդամ։ Ամուսնացած է եղել Մարիամ Յանտիի հետ, ունի մեկ աղջիկ՝ Օլիվիա։
Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկոն ծնվել է Հելսինկի քաղաքում ինժեներ Օլլի Լինդստրյոմի ընտանիքում, նրա մայրը ստյուարդեսա Ռիտի Լինդստրյոմն է։ Նա ունի մեկ եղբայր Յուդե անունով, ով նրանից փոքր է 4 տարի։ Փոքր տարիքում Լինդեն անկաշկանդ երեխա, կարճ մազերով և ակնոցներով, բայց այն ժամանակ, երբ սկսվեց հետաքրքրվել Էլվիս Փրիսլիի, Իգի Պոպի և Black Sabbath-ի ստեղծագործություններով[1]։ Սուրբ ծննդյան օրերին 10 տարեկան հասակում ծնողները Միկոյին նվիրեցին կիթառ Landola-ի պիտակով, իսկ 13 տարեկանում նա դպրոցում հանդիպեց Վիլե Վալոյին, ով այդ ժամանակ բաս կիթառիստ էր։ Հետո սկսեց Վիլե Վալոյի հետ ելույթներ ունենալ տեղի խմբերում։
HIM и Daniel Lioneye[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականին Վիլե Վալոն, Միկո Լինդստրյոմը և Միկո Պանանենը ստեղծեցին HIM խումբը, որտեղ Վիլեն զբաղեցրեց վոկալիստի պաշտոնը, Միգեն իր ձեռքը վերցրեց բասի դերը, իսկ Միկոն մնաց հավատարիմ իր կիթառին։ Խումբն իր առաջին ալբոմը թողարկեց խմբի բացումից 6 տարի անց՝ փոխել այդ ընթացքում մի քանի անդամների։ Վերջին արդյունքում խմբում մնացին Միկա Կարպինենը և Յանա Պուրտինենը։ HIM-ի հետ Լինդստրյոմը որոշ ժամանակ հանդես էր գալիս նաև Լիլի Լազեր անունով։ 2001 թվականին այդ նույն HIM խմբի եռյակը ստեղծեց Daniel Lioneye խումբը։ Այս խմբի կազմում Լինդստրյոմը զբաղեցրեց վոկալիստի և կիթառահարի դերը, Վալոն սկսեց նվագել հարվածային գործիքների վրա, իսկ Միգը գործիքը չփոխեց։ Խումբը թսղարկեց ալբոմ The King of Rock 'n Roll վերնագրով։ Այս ալբոմը հեղինակը գրեց, որպես Էլվիսի վատ փոխարինող։ Ֆինը կատակով ասել է, թե բոլոր անդամները եկան ստուդիա առանց որևէ երգի, բայց նրանք գրեցին ալբոմ ընդամենը 5 օրում։ Երկրորդ ալբոմը Vol. II թողարկվեց 9 տարի անց, 2010 թվականին։ Այստեղ մասնակցեցին նաև HIM խմբի ստեղնաշարային գործիքների նվագող Յաննա Պուրտինեն և հին ընկեր Միկկոն։ Բոլոր մնացած գործիքները կիթառիստը վերցրեց իր վրա[2]։ Հնարավոր է, որ սա կլիներ նրանց վերջին ալբոմը, քանի որ Լինդին այլևս չէր կարողանում հաղթահարել խմբի անդամ՝ Դենիել Լայնոաեմի ալկոհոլիզմը։
Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարերիայի սկզբում Լինդան նվագում էր Jackson Soloist և Gibson Flying V գործիքների վրա։ Ստուդիայում առաջին հերթին նա օգտագործում էր Gibson SG և հազվադեպ Fender Telecaster, ինչպես նաև Electric Sound Products և Danelectro գործիքները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |