Վիլե Վալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլե Վալո
Ville Valo performing.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունVille Valo
Ի ծնե անունVille Hermanni Valo
Ծնվել էնոյեմբեր 22, 1976 թվական
Հելսինկի
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ժանրերռոք
ՄասնագիտությունԵրաժիշտ, կոմպոզիտոր, պոետ
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներԴաշնամուր, հարվածային գործքիներ, կիթառ, բաս կիթառ
ԱնդամակցությունHIM և Daniel Lioneye?
Ville Valo Վիքիպահեստում

Վիլե Հերմանի Վալո (ֆին.՝ Ville Hermanni Valo, նոյեմբեր 22, 1976 թվական, Հելսինկի), ֆին երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, HIM խմբի մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն, ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեն ծնվել է Հելսինկի քաղաքում, Վալիլա շրջանում։ Նրա հայրը՝ Քարի Վալոն, տաքսու վարորդ էր։ Նրա մայրը՝ Անիտան ծագումով հունգարացի էր[1]: Վիլեն ընտանիքի մեծն էր, նրա եղբայրը Յեսեն (Jesse) 8 տարով փոքր էր Վիլեից։ Դեռ փոքր հասակից Վալոն հետաքրքրվել է երաժշտությամբ, վաղ տարիներից ծնողները նրան դաստիարակում են ֆիննական երաժշտությամբ, օրինակ Տապիո Ռաուտավարայի և Ռաուլ Սոմերյոկի կատարումները։ Դեռահաս տարիքում նա դարձավ ծանր ռոքի սիրահար, մասնավորապես Kiss և Black Sabbath խմբերի երկրպագուն։ Վիլեն նաև շատ է սիրել Էդգար Պո-ի գրականությունը։ Որոշ ժամանակ Վալոն սովորել է Հելսինկիի կոնսերվատորիայում։

Երաժշտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլե Վալոն

Երաժշտական կարիերան սկսեց դեռ վաղ տարիքից. 80-ականների վերջին B.L.O.O.D., Eloveena Boys, Kemoterapia և այլ խմբերում նվագել է ստեղնաշարային գործիքի և հարվածային գործիքների վրա։ 1991 թվականին Վալոն ստեղծեց իր սեփական խումբը՝ His Infernal Majesty, սկզբում կատարում էին Black Sabath խմբի երգերը (քավեր տարբերակ)։ Անունն ընտրվել էր լեգենդի համաձայն (հորինված), այն մասին, թե Kiss խումբը հանդես է գալիս ինչպես Knihgts In Satan Service խումբը։ Խմբի վերջնական անվանումը մնաց HIM և սկսեց թողարկել սեփական գործերը։ Զգալով, որ երաժշտությունը կարող է մեծ գումարներ բերել Վալոն հեռացավ իր հիմնական աշխատանքից և դարձավ պրոֆեսիոնալ երաժիշտ։ Վիլե Վալոն մասնակցեց տարբեր ձայնագրությունների, օրինակ՝ The 69 Eyes, Apocalyptica, The Rasmus, Cradle of Filth, Bloodhoud Gang, Agents, ինչպես նաև դուետ Մաննա Մարիամի հետ «Just For Tonight» երգում և Նատալի Ավելոնի հետ «Summer Wine» երգում։ Բացի վոկալից Վալոն տիրապետում է նաև հարվածային գործիքներին։ Նա գրել է հարվածային գործիքների համար երաժշտություն HIM խմբում «This is Only the Beginning» ալբոմի մեջ։ Երաժշտի տարեկան ստացած գումարը 2012 թվականին հասավ 145 հազար եվրոյի[2]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլե Վալոն 2013 թվականին

Վիլեն ամուսնացավ մոդել և հաղորդավար Յոնա Նիգրենի հետ 2006 թվականին։ Երիտասարդներն իրենց մարմինները պատեցին դաջվածքներով, սակայն 2007 թվականին զույգը բաժանվեց։ Յոնան մինչ օրս իր վրա կրում է այդ դաջվածքը «V» տառով (Վիլե), սակայն Վիլեն ջնջեց իր մարմնի «J» տառով դաջվածքը (Յոնա)։ Շշուկներ են տարածված, իբր Վիլեն ինքն է ծխախոտով իր մարմնի վրա դաջվածք արել։ Բաժանման պատճառները անհայտ են մնացել։ Վիլեն ռեժիսոր և շոումեն Բեմ Մարջերի հին ընկերն է, նա շատ է հրավեր ստացել Viva la Bam շոու, որը հեռարձակվում էր MTV հեռուստաալիքով։ Չնայած նրան, որ Վիլեն տառապում էր ասթմա հիվանդությամբ, նա շարունակում էր օգտագործել ծխախոտ (ծխելուց հրաժարվել է 2010 թվականի փետրվարին2012 թվականին նա նորից սկսեց ծխել։

Կյանքի ապրելակերպը և կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալոն հայտնի է իր կերպարով և բավական շատ դաջվածքներով։ Շատ ժամանակներում Վալոյին համեմատել են տարբեր երաժիշտների հետ. առաջին հերթին լեգենդար երգիչ Ջիմ Մորիսի հետ, ով The Doors խմբից էր, այնուհետև նրան սկսեցին անվանել ժամանակակից Զիգի Ստարդաստ[3]: Նրան համեմատում են նաև Placebo խմբից Բրայան Մոլկոյի հետ, իսկ ինքը Վալոն դեմ էր, որ իրենց համեմատում են Մոլկոյի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Heartagram.org. Retrieved 21 November 2007.
  2. Основатель и фронтмен рок-группы Nightwish Туомас Холопайнен – самый богатый рок-музыкант // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. - 1 ноября 2013
  3. Журнал Dark City ноябрь 2000 (пробный номер). Стр. 19

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]