Օրիորդաց դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրիորդաց դպրոցներ, կանանց կրթության և դաստիարակության ուսումնական հաստատություններ։

Առաջին տարրական օրիորդաց դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել են Գերմանիայում 16-րդ դարում, Ֆրանսիայում 19-րդ դարում, Անգլիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում 18-րդ դարում։

Իգական առաջին գիմնազիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել են 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին՝ Ֆրանսիայում, Գերմանիայում։

Իգական բարձրագույն դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի 2-րդ կեսին հիմնվել են իգական առաջին բարձրագույն դպրոցները (Գերմանիա, Շվեյցարիա, 1867 թվական, Անգլիա, 1869 թվական, ԱՄՆ, 1871 թվական, Նորվեգիա, 1884 թվական)։

Իգական տարական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևյան Ռուսիայում իգական առաջին տարրական դպրոցը (Կիևի Անդրեևյան վանքին կից) հիմնվել է 11-րդ դարում։ 1764 թվականին Պետերբուրգում բացվել է ազնվական օրիորդների՝ Սմոչնիի ինստիտուտը։

Վաղ շրջանում հայ իրականության մեջ կանանց կրթությունը և դաստիարակությունն իրագործվել է ընտանեկան միջավայրում (տնային դպրոցներ)։ 8-րդ դարում Սահակդուխտն ունեցել է սանուհիներ, որոնց սովորեցրել է գրագիտություն, երգեր և եղանակներ հորինելու արվեստ։ Օրիորդաց նույնատիպ ուսուցումը շարունակվել է նաև հետագա դարերում։ Տնային դպրոցներում ուսուցանվել են գրել–կարդալ, հաշվել, երգ, նվագ, ջուլհակություն, ասեղնագործություն, դերձակություն, մամլում, ներկարարություն, գրչության արվեստ։

19-րդ դարի 1-ին կեսին սոցիալ–տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի փոփոխման հետ ընդլայնվել է օրիորդաց դպրոցների ցանցը։ Ազնվականների, պաշտոնյաների աղջիկների համար հիմնվել են մասնավոր պանսիոններ, ինչպես նաև պետական դպրոցներ։ Գործել են Թիֆլիսի օրիորդաց պանսիոնը (1830 թվական), Անդրկովկասի օրիորդտց ինստիտուտը (1841 թվական)։ Կովկասի Մ․ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերությունը Թիֆլիսում, Քութայիսում և Շխմախիում հիմնադրել է պանսիոն–ուսումնարաններ, իսկ Երևանում՝ Հռի փսիմյան իգական գիմնազիան (1850 թվական)։ Կոստանդնուպոլսում հիմնադրվել են Նունյան–Վարդուհյան (1821 թվական), Ագապյան պղջկանց (1844 թվական), Զմյուռնիայում՝ Հռիփսիմյէան (1838 թվական) վարժարանները։

Արևելյան հատվածների և հայ գաղթավայրերի օրիորդաց դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1860–1870-ական թվականներին հասարակական–քաղաքական, ազգային–ազատագրական շարժումների, տնտեսական վերելքի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ ունեցած մշակութային կապերի զարգացման պայմաններում արևելահայ հատվածներում և հայ գաղթավայրերում հասարակության և առանձին բարերարների ու ընկերությունների ջանքերով բացվել են օրիորդաց դպրոցներ՝ Շուշիի Մարիամ–Դուկասյան օրիորդաց դպրոցը (1864 թվական), Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցը (1866 թվական), Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1866 թվական), Նոր Բայազետի Հոիփսիմյան օրիորդաց դպրոցը (1867 թվական), Ախլցխայի Եղիսաբեթյան իգական դպրոցը (1870 թվական), Վանի Սանդուխայան–Մայրամյան վարժարանը (1870 թվական), Ալեքսանդրապոլի Արղության հայ օրիորդաց դպրոցը (1871 թվական), Վաղարշապատի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը (1872 թվական), Այնթապի Հայկանուշյան վարժարանը (1878 թվական), Կոստանդնուպոլսի դպրոցասեր տիկնանց վարժարանը (1879 թվական) և այլն։

Ժամանակի պահանջներին համապատասխան փոփոխվել են օրիորդաց դպրոցի ուսումնական պլաններն ու ծրագրերը։ 19-րդ դար վերջին և 20-րդ դարի սկզբին այդ դպրոցների մեծ մասն ունեցել է միջնակարգի, արականից մի փոքր սեղմված ծրագիր։ Հանրակրթական առարկաներից բացի ուսուցանվել են ձեռագործ, կարուձև, գորգագործություն, տնարարություն, մանկական խաղեր, երաժշտություն, պար, բարձր դասարաններում՝ մանկավարժություն, հոգեբանություն, տրամաբանություն։ Մեծ տեղ է հատկացվել մանկավարժական պրակտիկային։ Հայ կանայք բարձրագույն կրթություն են ստացել հիմնականում Մոսկվայի, Պետերբուրգի և Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում, ինչպես նաև Եվրոպայի համայսարաններում և ինստիտուտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։