Օտտո Կուուսինեն
Օտտո Կուուսինեն ֆիններեն՝ Otto Wille Kuusinen և ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1881[1][2] |
Ծննդավայր | Laukaa, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա |
Մահացել է | մայիսի 17, 1964[3][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն, ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ֆիններեն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան և Ալեքսանդրյան կայսերական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, բանաստեղծ, գրական քննադատ և դիվանագետ |
Ամուսին | Aino Kuusinen? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԽՄԿԿ, Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցություն և Socialist Workers' Party of Finland? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Երեխաներ | Հերտտա Կուուսինեն |
![]() |
Օտտո Վիլհելմովիչ Կուուսինեն (ռուս.՝ Отто Вильгельмович Куусинен, հոկտեմբերի 4, 1881[1][2], Laukaa, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա - մայիսի 17, 1964[3][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), Ֆին կոմունիստ, հետագայում՝ խորհրդային քաղաքական գործիչ, գրական պատմաբան և բանաստեղծ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Կոմունիստական կուսակցության անդամ (1904)։
1904 թվականից ղեկավարել է ֆիննական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևը։ 1906-1908 թվականներին եղել է ՖՍԴԿ տեսական օրգան «Սոսիալիստինեն այկակաուսլեհտի», 1907-1916 թվականներին՝ կենտրոնական օրգան «Տյույոմիես»-ի խմբագիր, 1909-1910 թվականներին՝ ՖՍԴԿ ԳԿ անդամ, 1911-1917 թվականներին՝ նախագահ, 1908-1917 թվականներին՝ Ֆինլանդիայի սեյմի դեպուտատ։
1918 թվականի օգոստոսին մասնակցել է Ֆինլանդիայի կոմկուսի ստեղծմանը, եղել է Կոմինտերնի I, III-VII կոնգրեսների պատգամավոր, III կոնգրեսում, 1921 թվականին, ընտրվել է ԿԻԳԿ անդամ, 1921-1939 թվականներին՝ քարտուղար։ 1940-1958 թվականներին՝ Կարելա-Ֆիննական ԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ Եղել է կուսակցության XII-XVII, XIX-XXII համագումարների պատգամավոր, 1941 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատում («Ձմեռային պատերազմ») կարմիրբանակայինների ջախջախումից հետո փախչել է Խորհրդային Միություն և մինչև կյանքի վերջն ապրել այնտեղ։
1952-1953 թվականներին և 1957 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ ԽՍՀՄ I-VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1956-1962 թվականներն՝ ԽՍՀՄ պառլամենտական խմբի, ԽՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Куусинен Отто Вильгельмович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Helsingin Sanomat (фин.) / K. Niemi — Helsinki: Sanoma Media Finland, 1961. — P. 8. — ISSN 0355-2047; 1239-257X; 1798-1557
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 37)։ ![]() |
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ֆինլանդիայում ծնվածներ
- Մայիսի 17 մահեր
- 1964 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- Հելսինկիի համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային պատմաբաններ
- Ֆինն պատմաբաններ
- Ֆինն դիվանագետներ
- Ֆինն լրագրողներ
- Ֆինն գրողներ
- Ֆինլանդիայի քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ