Օնդանսետրոն
Օնդանսետրոն | |
---|---|
![]() | |
![]() | |
Քիմիական բանաձև | C₁₈H₁₉N₃O |
Մոլային զանգված | 4,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 99614-02-5 |
PubChem | 4595 |
EINECS համար | 619-449-4 |
SMILES | CC1=NC=CN1CC2CCC3=C(C2=O)C4=CC=CC=C4N3C |
ЕС | 619-449-4 |
ChEBI | 4434 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Օնդանսետրոն, վաճառքային անվանումը՝ Զոֆրան, դեղամիջոց, որը կիրառվում է սրտխառնոցի և փսխման կանխարգելման համար, որն առաջանում է քաղցկեղային քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության հետևանքով[2]։ Այն օգտագործվում է նաև գաստրոէնտերիտների ժամանակ[3][4]։ Այն ավելի քիչ է ազդում ծովային հիվանդությամբ պայմանավորված սրտխառնոցի վրա[5]։ Այն կարող է կիրառվել բերանացի ճանապարհով, միջմկանային կամ ներերակային ներարկման ձևով[2]։
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են՝ լուծը, փորկապությունը, գլխացավը, քնկոտությունը և քորը[2]։ Ավելի լուրջ կողմնակի երևույթներից են՝ QT երկարումը և ծանր ալերգիկ ռեակցիան[2]։ Այն համարվում է անվտանգ դեղամիջոց հղիության ընթացքում կիրառման համար, բայց այս խմբի մոտ այնքան էլ լավ ուսումնասիրված չէ[2]։ Այն սերոտոնինային 5-HT3 ընկալիչի պաշարիչ է[2]։ Այն չունի ազդեցություն դոֆամինային կամ մուսկարինային ընկալիչների վրա[6]։
Օնդանսետրոնը առաջին անգամ բժշկության մեջ կիրառվել է 1990 թվականին[7]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որոնք համարվում են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[8]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[2]։ Ներարկումային ձևի արժեքը զարգացող երկրներում կազմում է մոտ 0,10-0,76 ԱՄՆ $՝ մեկ դեղաչափի համար[9]։ ԱՄՆ-ում այն արժե 1,37 ԱՄՆ $՝ մեկ դեղահատի համար[2]։
Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած համարվում է արդյունավետ հակափսխումային դեղամիջոց, օնդանսետրոնի բարձր գինը սահմանափակում է վերջինիս օգտագործումը՝ հետվիրահատական և քիմիաթերապիայով պայմանավորված սրտխառնոցի և փսխման կարգավորման հարցում[10]։
Քաղցկեղային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
5-HT3 ընկալիչի պաշարիչները համարվում են առաջնային դեղամիջոցներ՝ քիմիաթերապիայով և ճառագայթային թերապիայով պայմանավորված սրտխառնոցի և փսխման բուժման և կանխարգելման համար։
Հետվիրահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ քանակությամբ դեղամիջոցներ, ներառյալ՝ օնդանսետրոնը, արդյունավետ են համարվում հետվիրահատական սրտխառնոցի և փսխման կարգավորման համար։ Այն ավելի արդյունավետ է քան մետոկլոպրապիդը, և ավելի քիչ հանգստացնող ազդեցություն ունի, քան ցիկլիզինը կամ դրոպերիդոլը։
Հղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը լայնորեն կիրառվում է ծովային հիվանդության և հղիների փսխման բուժման համար։ Այն սկսեց կիրառվել, երբ այլ դեղերի հետազոտությունները չարդարացրեցին դրանց արդյունավետությունը[11]։
Այն համարվում է պտղի վնասման տեսանկյունից ցածր ռիսկային դեղ և կիրառվում է հղիության ընթացքում, սակայն հնարավոր է երեխաների մոտ սրտային խնդիրների հաճախացում[12][13]։
ԱՄՆ-ում օնդանսետրոնը համարվում է հղիության B կատեգորիայի դեղ[14]։ Չկան տեղեկություններ օնդանսետրոնի կրծքի կաթով արտազատման մասին[14]։
Ցիկլային փսխման համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը հակափսխումային տարբեր դեղերից մեկն է, որը կիրառվում է ցիկլային փսխման համախտանիշի փսխումային փուլում[15]։
Գաստրոէնտերիտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհետաձգելի օգնության բաժանմունքում կատարված հետազոտությունները խորհուրդ են տալիս օնդանսետրոնի օգտագործումը՝ գաստրոէնտերիտով և ջրազրկմամբ պայմանավորված փսխումների նվազեցման համար[16]։ Հետընթաց հետազոտությամբ պարզվել է, որ այս նպատակով դեղը լայնորեն կիրառվել է, մասնավորապես՝ դեպքերի մոտ 58 %-ում։ Վերջինիս օգտագործումը նվազեցնում է հիվանդանոցների դիմելիությունը, բայց բերում է կրկնակի դիմելիության հաճախացման։ Այսպիսով՝ մարդիկ, ովքեր առաջին այցի ժամանակ ստացել են օնդանսետրոն, ավելի մեծ է հավանականությունը, որ կրկնակի կդիմեն անհետաձգելի օգնության բաժանմունք, քան նրանք, ովքեր չեն ստացել այդ դեղը։ Այս երևույթը հավանաբար պայմանավորված է նրանով, որ օնդանսետրոնը հիմնականում կիրառվում է ավելի լուրջ հիվանդությունների դեպքում։ Վերջինիս օգտագործումը չի ծածկում ծանր հիվանդությունների նշանները[17]։
Հատուկ պոպուլյացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնի մինչև 4 տարեկան երեխաների մոտ կիրառումը շատ քիչ է հետազոտված։ Այդ պատճառով է, որ դեղաչափերի հետ կապված ուղեցույցերը քիչ են[14]։
Ծերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 75 տարեկանների մոտ դեղաչափի լրացուցիչ ճշգրտման կարիք չկա։ 75 տարեկանից բարձր անձանց մոտ օնդանսետրոնի կիրառումը հետազոտված չէ և հայտնի չէ՝ արդյոք կարիք կա դեղաչափի փոփոխության, թե ոչ[14]։
Լյարդի ֆունկցիայի խանգարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյարդային ֆունկցիայի ծանր խանգարումով հիվանդների մոտ առավելագույն թույլատրելի դեղաչափը կազմում է 8 մգ/օր։ Այս հիվանդների մոտ օնդանսետրոնի արտազատումը օրգանիզմից կազմում է առողջների մոտ արտազատման արագության 1/3-ից մինչև 1/2-ը։ Հյուսվածքներում օնդանսետրոնի կոնցենտրացիայի հարաբերությունը պլազմայում եղած քանակն ավելի բարձր է, քան առողջ մարդկանց մոտ[14]։
Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխացավը ամենահաճախ հանդիպող կողմնակի երևույթն է[18]։ Հետվիրահատական սրտխառնոցի և փսխման համար դեղամիջոց օգտագործող ամեն 36 մարդուց մեկի մոտ դիտվում է գլխացավ, որը կարող է լինել շատ ուժեղ[19]։
Փորկապությունը, լուծը և գլխապտույտը նույնպես հանդիպում են որոշ հիվանդների մոտ[2]։ Այն քայքայվում է լյարդի ցիտոքրոմ P450 համակարգով և ունի մի փոքր ազդեցություն՝ այս համակարգով նյութափոխանակվող այլ դեղերի վրա։ Հայտնի են նաև դեղի շատ արագ ներարկման դեպքում առաջացող օտոտոքսիկության դեպքեր[2]։
QT երկարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը կարող է բերել QT հատվածի երկարման, որն էլ պոտենցիալ մահացու սրտի ռիթմի խանգարման՝ torsades de pointes պատճառ կարող է դառնալ։ Չնայած այս երևույթը կարող է դիտվել դեղի ցանկացած օգտագործման դեպքում, ռիսկը ավելի բարձր է ներարկման ձևով կիրառվող դեղի և բարձր դեղաչափերի դեպքում։ Ռիսկը բարձր է նաև այն հիվանդների մոտ, ովքեր զուգահեռ օգտագործում են QT հատվածը երկարացնող այլ դեղամիջոց, ինչպես նաև նրանց մոտ, ովքեր ունեն բնածին երկար QT համախտանիշ, կանգային սրտային անբավարարություն և/կամ բրադիառիթմիաներ։ Այս դեպքում դեղի մեկ ներարկումային դեղաչափը չպետք է գերազանցի միանվագ 16 մգ-ը (բերանացի կիրառման դեղաչափը նույնն է մնում, և կիրառվում է միանվագ 24 մգ դեղաչափը, եթե ցուցված է)։ Էլեկտրոլիտային դիսբալանսը պետք է շտկվի մինչև դեղի ներարկումը։ Հիվանդները տեղեկացվում են, որպեսզի որոշակի ախտանիշների դեպքում դիմեն բժշկի․ դրանք են՝ անկանոն սրտի աշխատանքը/սրտխփոցը, շնչարգելությունը, գլխապտույտը կամ թուլությունը[20]։
Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չկա օնդանսետրոնի գերդոզավորման դեպքում կիրառվող սպեցիֆիկ դեղամիջոց․ հիվանդները վերցվում են հսկողության տակ։ Օնդանսետրոնի հակաթույն գոյություն չունի[14]։
Ֆարմակոդինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը բարձր սպեցիֆիկության և ընտրողական սերոտոնինային 5-HT3 ընկալիչի պաշարիչ է՝ դոֆամինային ընկալիչների նկատմամբ ցածր աֆինությամբ։ 5-HT3 ընկալիչներն առկա են ինչպես թափառող նյարդի ծայրամասային տերմինալներում, այնպես էլ արեա պոստրեմայի տրիգեր զոնայի կենտրոնական քեմոընկալիչներում։ Սերոտոնինը արտազատվում է բարակ աղիների էնտերոքրոմաֆինային բջիջների կողմից՝ ի պատասխան տարբեր քիմիական նյութերի ազդեցության, և կարող է խթանել վագալ աֆերենտները՝ բերելով փսխման ռեֆլեքսի։ Կարծիք կա, որ օնդանսետրոնի հակափսխումային ազդեցությունը միջնորդվում է հիմնականում վագալ աֆերենտների նկատմամբ ներհակորդ ազդեցությամբ, փոքր քանակությամբ, նաև ազդելով կենտրոնական ընկալիչների վրա[21]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը (վաճառքային անվանումը` Զոֆրան) առաջին անգամ արտադրվել է Լոնդոնում 1980-ական թվականներին ԳլաքսոՍմիթՔլայնի կողմից։ Արտոնագրման համար ԱՄՆ-ում դրամաշնորհի ներկայացվել է 1987 թվականի սեպտեմբերին[22], ստացել այն 1988 թվականի հունիսին[22], իսկ սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից հաստատվել է 1991 թվականի հունվարին։ 1996 թվականի նոյեմբերին այն ստացել է մեկ այլ արտոնագիր[22]։ Եվ վերջապես, ԳլաքսոՍմիթՔլայնի մանկաբուժական օգտագործման հետազոտության շնորհիվ արտոնագրման ժամկետը երկարացվել է մինչև 2006 թվականի դեկտեմբեր[23]։ Վերջին արտոնագրման պահին (2006 թվական), Զոֆրանը համարվում էր ԱՄՆ-ում 20-րդ ամենավաճառված բրենդային դեղամիջոցը՝ ունենալով 1,3 միլիարդ ԱՄՆ $ վաճառք՝ միայն առաջին 9 ամսվա ընթացքում (վաճառքի 80 %-ը կատարվել է ԱՄՆ-ում)[24]։ 2006 թվականի դեկտեմբերին սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից հաստատվեցին առաջին ջեներիկ տարբերակները, որոնց մարքեթինքային դրամաշնորհը ստացվել էր ԱՄՆ-ի Տեվա և ՍԻԿՈՌ Դեղագործական կազմակերպության կողմից[25]։
Կազմակերպություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տպագրման սխալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը 1997 թվականին կատարված Բրիտանական բժշկական ամսագրի դեպք-հետազոտությունների մետա-անալիզի հետազոտման օբյեկտն էր։ Մետա-անալիզի մեջ ընդգրկված էին 84 հետազոտություններ՝ տպագրված 1991 թվականից մինչև 1996 թվականի սեպտեմբեր, և 11,890 մարդ՝ օնդանսետրոն ստացած։ Ներերակային օնդանսետրոնի 4 մգ և պլացեբոյի համեմատությունը հետազոտվել է 16 հոդվածներում և ևս 3 հետազոտությունում, որոնք կրկնվել են ընդհանուր 6 անգամ։ 24 ժամվա ընթացքում փսխման կանխարգելման համար բուժվածների անհրաժեշտ թիվը կազմում է 9.5, վստահելիության 95 %-ով 6.9-15, որը տպագրվել է 16 հոդվածներում։ 3 կրկնօրինակված հետազոտություններում բուժվածների անհրաժեշտ թիվը բավական ցածր էր՝ 3.9 (3.3-4.8)։ Երբ համակցում են բոլոր 25 հետազոտությունները, բուժվածների անհրաժեշտ թիվը բարելավվել էր մինչև 4.9 (4.4-5.6)։ Կրկնօրինակված հետազոտությունների ընդգրկումը բերել է 23 %-ով օնդանսետրոնի հակափսխումային ակտիվության գերագնահատման[26]։ Որպես լրացում՝ հետազոտողները դժվարությամբ են գտնում օնդանսետրոնի մասին կրկնօրինակված հետազոտություններ՝ պայմանավորված հետազոտություններում կրկնվող աղբյուրների անբավարար քանակով, և միայն 8 գրախոսություններում են հայտնաբերվել կրկնօրինակվող հետազոտությունների աղբյուրներ[26]։ Այս թեմայի վերաբերյալ կատարված հետազոտությունը տպագրվել է 1999 թվականին Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում[27]։
Հասանելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օնդանսետրոնը ջեներիկ դեղամիջոց է և հասանելի է տարբեր երկրներում տարբեր վաճառքային անվանումներով[28]։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոգեբուժական հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին կատարվել է կրկնակի կույր, ռանդոմիզացված հետազոտություն՝ նվիրված օնդանսետրոնի կիրառմանը շիզոֆրենիայի ժամանակ՝ հալոպերիդոլի հետ միասին։ Այս համակցումն ուներ ազդեցության զգալի արդյունավետություն շիզոֆրենիայի բացասական ախտանշանների վրա, և այն հիվանդները, ովքեր ստացել էին երկու դեղը միասին, ունեցան ավելի քիչ կողմնակի երևույթներ, որոնք պայմանավորված էին հալոպերիդոլի կիրառմամբ[29]։ Ավելի վաղ կատարված փոքր, բաց հետազոտությամբ հայտնաբերվեց, որ օնդանսետրոնը բավական մեծ ազդեցություն ունի շիզոֆրենիայով հիվանդների մոտ հակափսիխոտիկ դեղերով խթանված տարդիվ դիսկինեզիայի բուժման հարցում, և այս հետազոտության մեջ ներառված հիվանդների մոտ դիտվեց նաև հիմնական հիվանդության ախտանիշների զգալի բարելավում[30][31]։
Կան նաև հետազոտություններ՝ զարգացած Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդների մոտ դիտվող փսիխոզի ժամանակ օնդանսետրոնի կիրառման արդյունավետության մասին[32]։ Չնայած դոֆամինային կամ 5-HT2A ընկալիչների վրա վերջինիս ներհակորդ ազդեցության բացակայությանը՝ հիվանդության դեպքում դեղի զգալի արդյունավետությունը առաջ է քաշում մի շարք հետաքրքիր փաստեր՝ փսիխոզի պատճառագիտության վերաբերյալ։
Հոգեմետ դեղերից կախվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան նախնական փաստեր՝ դեղորայքի կողմից ալկոհոլի կախյալություն առաջացնող հատկությունների նվազման մասին[33]։ Կան նաև չապացուցված փաստեր՝ վերջինիս նույնատիպ ազդեցության մասին հոգեխթանիչներից կախյալության ժամանակ[34]։
Հետնարկոզային դող[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատարվել են երկու փոքր, պլացեբոյով հսկվող հետազոտություններ՝ օնդանսետրոնի հետնարկոզային դողի, հաճախ հանդիպող հետվիրահատական երևույթի վրա ազդեցության արդյունավետության գնահատման համար։ Օնդանսետրոնն ունի նույն արդյունավետությունը, ինչ պետիդինը (մեպերիդին, դեմերոլ), երբ այն կիրառվում է նախքան անզգայացումը՝ ներերակային ներարկման ձևով մեկ դեղաչափով[35]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ondansetron
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 «Ondansetron Hydrochloride»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից May 3, 2016-ին։ Վերցված է February 11, 2017
- ↑ Schnadower D, Finkelstein Y, Freedman SB (January 2015)։ «Ondansetron and probiotics in the management of pediatric acute gastroenteritis in developed countries»։ Current Opinion in Gastroenterology 31 (1): 1–6։ PMID 25333367։ doi:10.1097/mog.0000000000000132
- ↑ Freedman SB, Ali S, Oleszczuk M, Gouin S, Hartling L (July 2013)։ «Treatment of acute gastroenteritis in children: an overview of systematic reviews of interventions commonly used in developed countries»։ Evidence-based Child Health: A Cochrane Review Journal 8 (4): 1123–37։ PMID 23877938։ doi:10.1002/ebch.1932
- ↑ Sutton M, Mounsey AL, Russell RG (հուլիսի 15, 2012)։ «FPIN's Clinical Inquiries. Treatment of motion sickness»։ American Family Physician 86 (2): 192–5։ PMID 22962932
- ↑ Miloro ed. by Michael (2012)։ Peterson's principles of oral and maxillofacial surgery. (3rd ed.)։ Shelton, CT: People's Medical Pub. House-USA։ էջ 86։ ISBN 978-1-60795-111-7։ Արխիվացված օրիգինալից 2016-02-01-ին
- ↑ Sneader Walter (2005)։ Drug discovery: a history (Rev. and updated ed.)։ Chichester: Wiley։ էջ 217։ ISBN 978-0-471-89979-2։ Արխիվացված օրիգինալից 2016-02-01-ին
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Ondansetron»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից մայիսի 10, 2017-ին։ Վերցված է հունվարի 26, 2016
- ↑ Cooke C. E., Mehra I. V. (1994)։ «Oral ondansetron for preventing nausea and vomiting»։ American Journal of Hospital Pharmacy 51 (6): 762–771։ PMID 8010314
- ↑ «Treatment and outcome of nausea and vomiting of pregnancy»։ UpToDate։ Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին
- ↑ Carstairs SD (May 2016)։ «Ondansetron Use in Pregnancy and Birth Defects: A Systematic Review.»։ Obstetrics and gynecology 127 (5): 878–83։ PMID 27054939։ doi:10.1097/AOG.0000000000001388
- ↑ «Acog Practice Bulletin No. 189: Nausea And Vomiting Of Pregnancy»։ Obstetrics & Gynecology (ENGLISH) 131 (1)։ 2018-01-01։ ISSN 0029-7844։ doi:10.1097/AOG.0000000000002456
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 GlaxoSmithKline։ «Zofran»։ Prescribing Information։ U.S. Food and Drug Administration։ Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին
- ↑ «Cyclic vomiting syndrome in adults»։ Neurogastroenterol. Motil. 20 (4): 269–84։ April 2008։ PMID 18371009։ doi:10.1111/j.1365-2982.2008.01113.x
- ↑ «Oral ondansetron for gastroenteritis in a pediatric emergency department»։ N. Engl. J. Med. 354 (16): 1698–705։ April 2006։ PMID 16625009։ doi:10.1056/NEJMoa055119
- ↑ «Ondansetron use in the pediatric emergency department and effects on hospitalization and return rates: are we masking alternative diagnoses?»։ Ann Emerg Med 55 (5): 415–22։ May 2010։ PMID 20031265։ doi:10.1016/j.annemergmed.2009.11.011
- ↑ «DailyMed - ONDANSETRON HYDROCHLORIDE - ondansetron hydrochloride injection, solution»։ dailymed.nlm.nih.gov
- ↑ Efficacy, dose-response, and safety of ondansetron in the prevention of postoperative nausea and vomiting: a quantitative systematic review of randomized placebo-controlled trials. Tramèr MR, Reynolds DJ, Moore RA, McQuay HJ. Anesthesiology. 1997 Dec;87(6):1277-89.
- ↑ US Food and Drug Administration. (2012). FDA Drug Safety Communication: New information regarding QT prolongation with ondansetron (Zofran). Retrieved from «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-14-ին։ Վերցված է 2012-11-29
- ↑ Browning KN (հոկտեմբերի 29, 2015)։ «Role of central vagal 5-HT3 receptors in gastrointestinal physiology and pathophysiology»։ Frontiers in Neuroscience 9: 413։ PMC 4625078։ PMID 26578870։ doi:10.3389/fnins.2015.00413
- ↑ 22,0 22,1 22,2 Bibliographic data: US4695578 (A) ― 1987-09-22
- ↑ «One Year Post-Pediatric Exclusivity Post-marketing Adverse Event Review: Drug Use Data Zofran»։ Memorandum։ U.S. Food and Drug Administration։ 2006-03-07։ Արխիվացված օրիգինալից 2015-09-24-ին
- ↑ IHS. (2006). Generics firms line up to enter Zofran market. Retrieved from «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է 2014-01-20
- ↑ «FDA Approves First Generic Ondansetron Tablets, Orally Disintegrating Tablets and Oral Solution»։ News Release։ U.S. Food and Drug Administration։ 2006-12-17։ Արխիվացված օրիգինալից 2014-06-18-ին
- ↑ 26,0 26,1 «Impact of covert duplicate publication on meta-analysis: a case study»։ BMJ 315 (7109): 635–40։ September 1997։ PMC 2127450։ PMID 9310564։ doi:10.1136/bmj.315.7109.635։ Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին
- ↑ Rennie D (November 1999)։ «Fair conduct and fair reporting of clinical trials»։ JAMA 282 (18): 1766–8։ PMID 10568651։ doi:10.1001/jama.282.18.1766։ Արխիվացված օրիգինալից 2013-12-03-ին
- ↑ Drugs.com. Ondansetron international page from drugs.com Archived 2014-02-21 at the Wayback Machine. Retrieved February 2, 2014
- ↑ «Beneficial effects of ondansetron as an adjunct to haloperidol for chronic, treatment-resistant schizophrenia: a double-blind, randomized, placebo-controlled study»։ Schizophrenia Research 88 (1–3): 102–10։ 2006։ PMID 16959472։ doi:10.1016/j.schres.2006.07.010
- ↑ «Ondansetron for tardive dyskinesia»։ Am J Psychiatry 158 (4): 657–8։ 2001։ PMID 11282718։ doi:10.1176/appi.ajp.158.4.657-a
- ↑ «Use of the selective serotonin 3 receptor antagonist ondansetron in the treatment of neuroleptic-induced tardive dyskinesia»։ Am J Psychiatry 157 (2): 287–9։ February 2000։ PMID 10671405։ doi:10.1176/appi.ajp.157.2.287
- ↑ «Psychosis in advanced Parkinson's disease: treatment with ondansetron, a 5-HT3 receptor antagonist»։ Neurology 45 (7): 1305–8։ 1995։ PMID 7617188։ doi:10.1212/WNL.45.7.1305
- ↑ Miller PM, Book SW, Stewart SH (2011)։ «Medical treatment of alcohol dependence: a systematic review» (Accepted manuscript)։ International Journal of Psychiatry in Medicine 42 (3): 227–66։ PMC 3632430։ PMID 22439295։ doi:10.2190/pm.42.3.b
- ↑ Lee TH, Szabo ST, Fowler JC, Mannelli P, Mangum OB, Beyer WF, Patkar A, Wetsel WC (հուլիսի 1, 2012)։ «Pharmacologically-mediated reactivation and reconsolidation blockade of the psychostimulant-abuse circuit: a novel treatment strategy» (Accepted manuscript)։ Drug and Alcohol Dependence 124 (1–2): 11–8։ PMC 3500569։ PMID 22356892։ doi:10.1016/j.drugalcdep.2012.01.021
- ↑ «Ondansetron: postanesthetic shivering»։ Hospital Pharmacy 44 (8): 670–1։ August 2009։ doi:10.1310/hpj4408-670։ Արխիվացված օրիգինալից 2011-07-10-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|