Քրիս Ուիլյամս (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիս Ուիլյամս
Chris Williams 2018.jpg
Ծնվել էապրիլի 23, 1968(1968-04-23)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՎաթեռլոոյի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, հնչյունավորող, կինոպրոդյուսեր և մուլտիպլիկատոր
ԱշխատավայրWalt Disney Animation Studios
Պարգևներ և
մրցանակներ
«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
Chris Williams (director) Վիքիպահեստում

Քրիս Ուիլյամս (անգլ.՝ Chris Williams, ապրիլի 23, 1968(1968-04-23)[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[2]), կանադա-ամերիկացի նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ և հնչյունավորող։ «Գլագոյի հյուրը» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորն է, «Բոլտ» մուլտֆիլմի համառեժիսորը։ Վերջինս 2009 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում, իսկ «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը 2015 թվականին արժանացել է «Օսկարի»։ Նրա ստեղծած «Մոանա» մուլտֆիլմը 2016 թվականին «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում առաջադրվել է «Օսկարի»։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսը ծնվել է Միսսուրիում և իր կյանքի առաջին 25 տարին անցկացրել է Կանադայի Օնտարիո նահանգի Վաթեռլոո քաղաքում, որտեղ նրա հայրը Վաթեռլոոյի համալսարանի խորհրդատվական ծառայության տնօրենն էր[3]։ Ուիլյամսը ավարտել է Վաթեռլոոյի համալսարանի կերպարվեստի բաժինը[4], այնուհետև անդամագրվել է Օնտարիոյի Օկվիլլ քաղաքի Շերիդան քոլեջի անիմացիոն ծրագրին։ Շերիդանն ավարտելուց հետո նա ընդունվել է Դիսնեյ և տեղափոխվել Լոս Անջելես[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամսը աշխատել է «Մուլան» (1998), «Կայսրի նոր արկածները» (2000), «Սառցե սիրտը» (2013) մուլտֆիլմերի պատմությունների բաժնում, վերջինիս մեջ հնչյունավորել է Օքեն կերպարին։ 2007 թվականի փետրվարին հայտարարվել է, որ նա պետք է լինի «Ամերիկյան շուն» մուլտֆիլմը[5], որը հետագայում վերանվանվել է «Բոլտ» (2008)։ Ավելի ուշ նրանց միացել է Բայրոն Հովարդը, երկուսն էլ փոխարինել են Քրիս Սանդերսին, որն սկզբնական ռեժիսորն էր[6]։

2010 թվականի հուլիսին տարբեր աղբյուրներից հաղորդվել է, որ Ուիլյամսը լինելու է Ֆիլիպ Կինդրեդ Դիքի պատմվածքի հիման վրա ստեղծված «Էլֆերի թագավորը» մուլտֆիլմի ռեժիսորը[7][8][9]։ Սակայն 2012 թվականին պարզ է դարձել, որ Ուիլյամսը միացել է Ուոլթ Դիսնեյի անիմացիոն մեկ այլ ֆիլմի՝ «Հերոսների քաղաքը» ստեղծմանը՝ որպես համահեղինակ՝ ոգեշնչվելով Մարվելից (Marvel Comics)[10]։

2018 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Ուիլյամսը հեռանում է Դիսնեյից և լինելու է Նեթֆլիքսի «Ջեյքոբը և ծովային հրեշը» ֆիլմի ռեժիսորը[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Նշում
1998 Մուլան
2000 Կայսրի նոր արկածները
2002 Լիլո և Սթիչ
2003 Եղբայր արջ
2005 Փոքրիկ ճուտիկը
2007 Հյուր Ռոբինսոնների մոտ
2008
Գլագոյի հյուրը
Բոլտ Բայրոն Հովարդի հետ
2009 Ջի ուժ
2010 Ռապունցել։ Խճճված պատմություն
2013 Սառցե սիրտը
2014 Հերոսների քաղաքը 6 Դոն Հոլլի հետ
2015 Սառը տոնակատարություն
2016 Կենդանապոլիս
Մոանա Դոն Հոլլի հետ[12][13]
ԼԵԳՕ սառցե սիրտը
2017 Օլաֆը և սառցե արկածները
2018 Ռալֆն ընդդեմ ինտերնետի Ջենիֆեր Լիի և Ջոն Լասեթերի հետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. 3,0 3,1 Knelman Martin (February 25, 2009)։ «Bolt from blue took Canadian to Oscars»։ The Star։ Վերցված է December 24, 2013 
  4. «University of Waterloo alumnus wins Oscar for Big Hero 6»։ Waterloo Stories։ University of Waterloo 
  5. Fritz Ben (February 8, 2007)։ 'Toy Story' sequel set։ Variety։ Վերցված է December 9, 2014 
  6. Sciretta Peter (June 20, 2008)։ «Bolt Teaser Poster; A Look Back at American Dog»։ /Film։ Վերցված է December 9, 2014 
  7. «King of the Elves being reworked; Disney plans far ahead»։ Filmonic։ August 6, 2010։ Վերցված է December 24, 2011 
  8. Graser Marc, Sneider Jeff (June 29, 2011)։ Disney revives 'King of the Elves' toon։ Variety։ Վերցված է June 30, 2011 
  9. Chitwood Adam (June 29, 2011)։ «Disney Sets HORRIBLE BOSSES Scribe to Pen KING OF THE ELVES»։ Collider։ Վերցված է December 9, 2014 
  10. Giardina Carolyn (December 31, 2013)։ «Chris Williams To Co-Direct Disney Animation's 'Big Hero 6' With Don Hall»։ The Hollywood Reporter։ Վերցված է December 31, 2013 
  11. Lang Brent (November 5, 2018)։ Netflix Backs ‘Jacob and the Sea Beast’ From ‘Big Hero 6’ Director Chris Williams (EXCLUSIVE)։ Variety։ Վերցված է April 10, 2019 
  12. Sciretta Peter (June 29, 2016)։ «Disney Animation's Big Announcement Coming Tomorrow, Here's What It Could Be»։ /Film։ Վերցված է August 21, 2016 
  13. «Moana (Trailer H)»։ British Board of Film Classification։ Վերցված է September 27, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]