Քութլուղ Աթաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քութլուղ Աթաման
թուրքերեն՝ Kutluğ Ataman
Դիմանկար
Ծնվել է1961[1][2][3][…]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա[4][5]
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, լուսանկարիչ, video artist և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Kutluğ Ataman Վիքիպահեստում

Քութլուղ Աթաման (թուրքերեն՝ Kutluğ Ataman, 1961[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա), թուրք ժամանակակից նկարիչ և կինոռեժիսոր։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քութլուղ Աթամանը ծնվել է 1961 թվականին Ստամբուլում։ Սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի դրամայի և կինոյի բաժնում, որը 1988 թվականին ավարտել է գեղարվեստական գիտությունների մագիստրոսի կոչումով։ Ուսումն ավարտելուց հետո՝ աշխատել է ռեժիսոր և նկարիչ։

Նրա կարճամետրաժ «Լա Ֆուգա» ֆիլմը ցուցադրվել է միջազգային մի շարք կինոփառատոններում և արժանացել «CINE Golden Eagle Award» մրցանակի, իսկ արդեն 1988 թվականին դարձել Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի դափնեկիր։ 1989 թվականին Չիկագոյի կինոփառատոնի ժամանակ արժանացել է պատվավոր շքանշանի։

Նրա առաջին «Սև ջրեր» գեղարվեստական ֆիլմը (1993) եղել է փորձարարակն ստեղծագործություն, որտեղ իրար են բախվել սոցիալական կյանքի մի քանի երևույթներ։ Ֆիլմը ներկայացնում էր ժամանակակից թուրքական մշակույթի ճգնաժամը։

Քութլուղ Աթամանը, որպես նկարիչ, լայն հանրությանն առավել հայտնի է դարձել 1997 թվականին, երբ մասնակցում էր Ստամբուլի 5-րդ բիեննալեին, որտեղ ներկայացրել է 8 ժամանոց «Kutlug Ataman’s Semiha B. Unplugged» փաստագրական ֆիլմը, որը պատմում էր օպերային դիվա Սեմիհա Բերքսոյի մասին։ Վերջինս հալածվել է թուրք հանրահայտ կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթի հետ ունեցած սիրային հարաբերությունների համար։ Այնուհետ Աթամանը հրավիրվել է մասնակցելու Վենետիկի 48-րդ բիեննալեին, որտեղ ներկայացրել է «Կեղծամներ կրող կանայք» ֆիլմը։

Նրա «Lola und Bilidikid» (1998) ֆիլմը, որը նվիրված էր Բեռլինի թուրքական համայնքում տրանսվեստիտների ենթամշակույթին, դարձել է 1999 թվականի Բեռլինի 49-րդ կինոփառատոնի մրցանակակիր։

Կասելի 11-րդ փառատոնի ժամանակ, նկարիչը ներկայացրել է իր «Վերոնիկա Ռիդի չորս եղանակները» գործը[7], որը 2003 թվականին ներառվել է նաև «Days Like These» ցուցահանդեսում՝ Տրիենալեի բրիտանական ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակներում։

Քութլուղ Աթամանը 2004 թվականին իր «Տասներկու» ֆիլմով ներառվել է Թյորների մրցանակի շորթ լիսթ։ Նույն տարում նա հաղթել է հեղինակավոր Քարնեգի մրցանակն՝ իր «Küba» աշխատանքի համար․ 40-ալիքային ինստալյացիա, որը նկարվել է Ստամբուլի աղքատ արվարձաններից մեկում։

Կանաչների և ձախ ապագայի կուսակցության անդամ։

Ապրում և ստեղծագործում է Ստամբուլում, Լոնդոնում և Բարսելոնայում։

Ստեղծագործական մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քութլուղ Աթամանի աշխատությունները գտնվում են փաստագրականի և մտացածինի սահմանակետում։ Նա օգտագործում է պատմվածքը՝ ուսումնասիրելու մարդու անհատականության ուրվագծերը։ Նրա ֆիլմերի կենտրոնում հաճախ հայտնվում են մարդիկ, որոնք հեռու են սոցիալական սովորական կատեգորիաներից և ստիպված են վերգտնել իրենց։

Քութլուղ Աթամանն առավել հայտնի է դարձել իր «Կեղծամ կրող կանայք» աշխատությամբ (1999), որը նվիրված էր չորս կանանց ռազմավարությանը, որոնք փոխել էին իրենց տեսքն՝ ի պատասխան արտաքին ճնշումների։ Նրա ֆիլմերն արտահայտում են հիշողության և պատկերացումների, ճշմարտության և մտացածինի բարդ համակցությունը, որը կազմում է մեր ամենօրյա կյանքի ընկալումը։

«Տասներկու» ֆիլմը (2004) պատմում է վեց մարդկանց մասին, որոնք ներկայացնում են վերակերպման իրենց փորձի մասին։ Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայի հարավ-արևելքում, արաբական համայնքներից մեկում՝ Սիրիայի սահմանից ոչ շատ հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]