Քիթի Բրաքնել
Քիթի Բրաքնել | |
---|---|
Քիթի Բրաքնելը 2014-ին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kitty Brucknell |
Ի ծնե անուն | Քիմբեռլեյ Դայլե Էդվարդս (Kimberley Dayle Edwards) |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1984 (39 տարեկան) Չելթենհամ, Գլոսթերշիր |
Երկիր | Անգլիա |
Ժանրեր | Փոփ, պարային, քանթրի, տեխնո |
Մասնագիտություն | Երգչուհի, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2011–այժմ |
Լեյբլ | Whiskey Records Absolute |
Կայք | kittybrucknell.com |
Kitty Brucknell Վիքիպահեստում |
Քիմբերլի Դեյլ Էդվարդսը (նոյեմբերի 15, 1984, Չելթնեմ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], ով հայտնի է նաև Քիթի Բրաքնել բեմական անունով, բրիտանացի երգչուհի-երգահան է։ Բրաքնելը հայտնի է դարձել 2011 թվականի Իքս Ֆակտորի VIII եթերաշրջանում ֆինալիստ դառնալով, որտեղ զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրաքնելը սկսել է երգել վաղ հասակից, ինչպես նաև նվագել է ջութակ և դաշնամուր։ Մանկության ընթացքում նա մասնակցել է բարեգործական համերգների և երաժշտական-թատերական ներկայացումների, եղել է «Չելթենհամ» մրցանակային փառատոնի հաղթող մրցանակակիր[2]։ 11 տարեկանում նա զբաղեցրել է իր տեղը Մեծ Բրիտանիայի ազգային մանկական նվագախմբում և մասնակցել է ամենամյա շրջագայություններին նրանց հետ։ Նա պարգևատրվել է երաժշտական կրթաթոշակներով Դին Փակ դպրոցի, Սբ. Էդվարդսի անվան դպրոցի և Բրիստոլի Քլիֆթոն քոլեջի կողմից։ Միջազգային շրջագայությունները սկսել է 16 տարեկան հասակից։
2003 թվականին Բրաքնելը սկսել է զբաղվել «Interference»-ի («Միջամտություն») ռեժիսուրայով, որը գիտաֆանտաստիկ ֆիլմ է[3]։ Ֆիլմը ընդունվել է 2005 թվականի Կաննի կինոփառատոնին մասնակցելու համար[4]։ Դրան հետևել են Լոնդոնի, Նյու-Յորքի կարճամետրաժ ֆիլմերի և Իզրաելի կինոփառատոններում ցուցադրությունները։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2011[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան Իքս Ֆակտորը Բրաքնելը բազմիցս ներկայացել է հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսիք են «To Buy or Not to Buy» (Գնել թե չգնել), «Pineapple Dance Studios» (Pineapple պարային ստուդիան), «Dinner Date» (Ճաշի ամսաթիվը) և Channel 4-ի «Wedding House» (Ամուսնության տուն) շոուն[5]։ 2009-ի հունիսին Քիթին հայտնվում է Բրիթնի Սփիրսի «Saved My Life» փաստագրական ֆիլմում, որը եթեր է արձակվում BBC Three-ով[6]։
2011. Իքս Ֆակտոր[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-ին Բրաքնելը մասնակցում է Իքս Ֆակտորի 8-րդ եթերաշրջանին։ Առաջին ունկնդրմանը նա երգում է «The Edge of Glory» երգը։ Բրաքնելը, ով այդ ժամանակ 26 տարեկան էր, հայտնվում է 25-ից բարձր կատեգորիայում, որի մարզիչն էր Լուիս Վոլշը։ «Beautiful Disaster» երգը ներկայացնելուց հետո, Բրաքնելը ընտրվում է Վոլշի կողմից՝ կենդանի շոուում մասնակցության համար։
Բրաքնելը եզրափակչում հայտնվում է 3-րդ շաբաթում հետ 3 անգամ Սեմի Բրուքեի, 5-րդում՝ Ջոնի Ռոբինսոնի և 6-րդում Միշա B-ի հետ։ Ըստ ընտրության վիճակագրության 4-րդ շաբաթում զբաղեցրել է 4-րդ տեղը 12.9% քվեարկությամբ։ Մնացած բոլոր շաբաթներում եղել է լավագույն եռյակում։ Քիթին դուրս է մնացել Իքս ֆակտորից 6-րդ շաբաթում, ինչին կողմ էին քվեարկել ժյուրիներ Թուլիսան, Քելլի Ռոուլենդը և Բառլոուն, չնայած որ նա ստացել էր ավելի շատ քվեներ հեռուստադիտողի կողմից, քան Միշա B-ն[7]։
2012-այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրաքնելը վերադառնում է Իքս ֆակտոր 2013 թվականին՝ եզրափակչի ժամանակ, Ուեմբլի Արենայում ելույթ ունենալով այնպիսի նախկին մասնակիցների կողքին, ինչպիսիք են Ռիլան Քլարկը, Ջեդվարդը, Վագները, 2 Shoes-ը և Ջոննի Ռոբինսոնը։ 2013-ի հունվարին նա գնաց իր առաջին շրջագայությանը, որը անվանվեց «Glamour and Damage»։ Նա ներկայացրեց «The Damage is Done» երգը, որը ապագայում ներառվեց իր «Glamour and Damage» ալբոմի մեջ[8]։ Բրաքնելը Գերմանիայում թողարկեց «No Tomorrow» (Ոչ վաղը) անվանումով սինգլը[9]։
Օգոստոսին նա ներկայացրեց իր ինքնատիպ «Chains» (Շղթաներ) երգը, որը արժանացավ հետաքրքրության խոշոր օնլայն բլորգներում, նույնիսկ հիշատակվեց «Քուին» խմբի անդամ Բրայան Մեյի կողմից[10]։ Մայիսի 4-ին Բրաքնելը հայտնեց, որ իր նոր «Glitter in the Sky» սինգլը կթողարկվի 2014 թվականի հոկտեմբերի 19-ին։ Իր դեբյուտային ալբոմը ազատ արձակվեց 2014-ի նոյեմբերի 1-ին, Pledge Music-ի Արխիվացված 2014-05-13 archive.today միջոցով։
Բրաքնելը հավակնում էր ներկայացնել Շվեյցարիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում «Yearning» երգով։ Երգը գրվել էր Բրաքնելի կողմից, Դաի Սմիթի և Էլլիսոն Սամմերհայեսի հետ միասին։ 2014-ի նոյեմբերի 25-ին պարզ դարձավ, որ նա այն ինը անձանցից մեկը չէ, ով ընտրվել է Շվեյցարիայի Ռադիո և Հեռուստատեսության կողմից՝ Ցյուրիխում կենդանի լսումներին մասնակցելու համար[11]։ Ավելի ուշ նա ներգրավվեց Մոլդովան ներկայացնելու համար պայքարի մեջ՝ «Yearning» և «Remix» երգերով։ 2015-ի հունվարի 17-ին հայտարարվեց, որ «Remix»-ը անցել է կիսաեզրափակիչ փուլ[12]։ Երգչուհին դուրս մնաց մրցույթից 2015-ի փետրվարի 24-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում[13]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմի անվանում | Ալբոմի դետալներ | Հորիզոնական չարթում |
---|---|---|
ՄԹ | ||
Glamour and Damage |
|
N/A |
TBA |
|
N/A |
Կենդանի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմի անվանում | Ալբոմի դետալներ |
---|---|
The Glamour & Damage 2013 Live Tour |
|
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Սինգլ | Հորիզոնական չարթում | Ալբոմ |
---|---|---|---|
UK Indie Breakers | |||
2014 | "Glitter in the Sky" | 9 | Glamour & Damage |
2016 | "TBA" | - | TBA |
Որպես ընտրված արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Հորիզոնական չարթում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
ՄԹ [14] |
Իռլանդիա [15] |
SCO [16] | |||
2011 | «Wishing on a Star» (որպես 2011 թվականի Իքս ֆակտորի ֆինալիստներից մեկը) |
1 | 1 | 1 | Charity single |
2013 | «No Tomorrow» |
— | — | — | non-album |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Kitty Brucknell – Internet Movie Database». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Interference(2005)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Interference – Short Film Goes to Cannes Directed by 20yr Old Filmmaker Kimberley Dayle Edwards».
- ↑ «X Factor: Kitty Brucknell's 33 TV appearances in her quest to be a famous star». www.thesun.co.uk. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Britney Spears Saved My Life: Britney super-fans talk about how their love for the singer has made their lives worth living». Internet Movie Database. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «'X Factor' 2011 voting breakdown in full». Digital Spy. 2011 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Taylor, Sam. «Interview: X Factor's Kitty Brucknell on her Glamour & Damage tour, gay marriage and 'living the dream'». Mancurianmatters. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Kitty Brucknell – Official Website – Biography». KittyBrucknell. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Rollins, Claire. «Kitty Brucknell – 'Chains' (Official Video)». HitTheFloor. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Granger, Anthony (2014 թ․ նոյեմբերի 25). «Switzerland: SRF Announce Their 9 Finalists». Eurovoix. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Honciuc, Bogdan (2015 թ․ հունվարի 17). «MOLDOVA: 24 SEMI-FINALISTS SELECTED AFTER LIVE AUDITIONS». Wiwibloggs. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Granger, Anthony (2015 թ․ փետրվարի 24). «Moldova: O Melodie Pentru Europa Semi Final 1 Results». Eurovoix. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Peak positions for the featured singles in the UK:
- For "Wishing on a Star": «Chart Archive > 10 December 2011». Official Charts Company. 2011 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Peak positions for the featured singles in Ireland:
- For "Wishing on a Star": «Chart Archive > Week Ending: 1 December 2011». IRMA. 2011 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Peak positions for the featured singles in Scotland:
- For "Wishing on a Star": «Chart Archive > 10 December 2011». Official Charts Company. 2011 թ․ դեկտեմբերի 10.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Pledge Site Արխիվացված 2014-05-13 archive.today