Չելթնհեմ
Չելթնհեմ (Առողջարանային Չելթնհեմ, անգլ.՝ Cheltenham, Cheltenham Spa), խոշոր հանգստավայր և թաղամաս Անգլիայի Գլոստերշիր քաղաքում՝ Գլոստերի և Սիրենստերի մոտակայքում: Բնակչությունը կազմում է՝ 115 600 (2011)։ Քաղաքի կարգախոսն է՝ Salubritas et Eruditio («Առողջություն և կրթություն»):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելթնհեմը գտնվում է Քոթսուոլդի եզրին։ Քաղաքի միջով հոսում է Չելթ փոքր գետը և ջրհեղեղի ժամանակ երբեմն տաքացնում է քաղաքը:
Չելթնհեմն այն վայրն է, որտեղ անցկացվում է Մեծ Բրիտանիայի Սթիպլ չեզ ոսկե գավաթի գլխավոր խաղարկությունը։ Սա Չելթնհեմյան փառատոնի գլխավոր իրադարձությունն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր մարտ:
Քաղաքին առևտրային արտոնություն է տրվել 1226 թվականին, և դա այն է, ինչ քիչ է հայտնի Չելթնհեմի մասին նախքան առողջարանային քաղաք դառնալը:
Չելթնհեմը դարձել է առողջարանային քաղաք 1716 թվականին, երբ մոտակայքում հայտնաբերվել են հանքային ջրերի աղբյուրներ: Չելթնհեմի հաջողությունը, որպես առողջարանային քաղաք, արտացոլվում է քաղաքի երկաթուղային կայարանի անվանումով, որը մինչ այժմ կոչվում է «Չելթնհեմ առողջարան», և այլ քաղաքների առողջարանային շենքերում, որոնք ոգեշնչվել են և կոչվել Չելթնհեմի անունով:
Ձիարշավը Չելթնհեմում սկսվել է 1815 թվականին և դարձել է երկրի զբոսաշրջային լավագույն վայրերից մեկը 1902 թվականին փառատոնի հիմնադրումից ի վեր: Այժմ հանգստավայր այցելող զբոսաշրջիկների քանակը նվազել է, բայց ամեն տարի մրցավազքերը ներգրավում են փառատոնի տասնյակ հազարավոր այցելուների։ Այցելուների նման մեծ թիվը էական ազդեցություն ունի քաղաքի վրա:
1974 թվականի ապրիլի 1-ին, տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, Չելթնհեմը միացել է Չարլթոն Քինգսին և ստեղծել Չելթնհեմի մունիցիպալ շրջանը: 1991 թվականին Թուքբերի քաղաքից Չելթնհեմ քաղաքին կցվել է ևս 4 շրջան:
Մշակութային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հայտնի է իր ռեգենտության ժամանակաշրջանի ճարտարապետությամբ և ասում են, որ դա Անգլիայի ամենա «ռեգենտ» քաղաքն է: Շատ շենքեր, ներառյալ Չելթնհեմի սինագոգը, Նիկոլոս Պենսների կողմից գնահատվում են որպես Մեծ Բրիտանիայի ոչ անգլիկան եկեղեցական ամենալավ շենքեր:
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Չելթնհեմի արվեստի պատկերասրահը և թանգարանը» ունի դեկորատիվ արվեստի հայտնի հավաքածու՝ Արվեստի և արհեստների շարժման դարաշրջանից: «Գուստավ Հոլսթի հայրենիքի թանգարանը» պարունակում է այս կոմպոզիտորի անձնական իրերը, ներառյալ նրա դաշնամուրը: Ցուցահանդեսը ներառում է նաև Վիկտորյական խոհանոց և լվացքատուն, ռեգենտության դարաշրջանի հյուրասենյակ և Էդվարդյան դարաշրջանի մանկական սենյակ:
Հուշատախտակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելթնհեմի քաղաքացիական հասարակությունը[1] քաղաքում 1982 թվականից սկսել է հիշատակի հուշատախտակների տեղադրումը՝ կապույտ հուշատախտակներ, շենքերի հիշատակի համար, որտեղ ապրում էին հայտնի մարդիկ, և կանաչ հուշատախտակներ՝ հիշելու համար այն պատմական վայրերը, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները[2]։
Փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելթնհեմը ամեն տարի քաղաքում կազմակերպում է երաժշտության, ջազի, գրականության և գիտության փառատոններ` հրավիրելով Բրիտանիայի հայտնի մարդկանց և նույնիսկ ամբողջ աշխարհի։ Փառատոնները տեղի են ունենում քաղաքապետարանում, քաղաքացիական թատրոնում, դրամատիկական թատրոնում և Pittville Pump Room-ում՝ Չելթնհեմի ամենամեծ և ամենահին առողջարանային շենքում:
Չելթնհեմի ֆոլկոր փառատոնը մասնակիցներ է գրավում ամբողջ աշխարհից: Չելթնհեմի կատարողական արվեստի փառատոնը միջազգային մակարդակով այդքան էլ տարածված չէ, սակայն այն 1926 թվականից ի վեր հանդիսանում է ավելի քան 300 կատարողների վայր և Չելթնհեմի արվեստի փառատոններից ամենահինը:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելթնհեմի ամենահին դպրոցը Պեյթի ավագ դպրոցն է (հիմնադրվել է 1574 թվականին): Չելթնհեմ քոլեջը, որը հիմնադրվել է 1841 թվականին, Վիկտորյական շրջանի խոշորագույն անկախ կրթական հաստատություններից մեկն էր: 1968 թվականին այս քոլեջը նկարահանման հարթակ է եղել Լինդսեյ Անդերսոնի «Եթե» ֆիլմի համար: Քոլեջում ամեն տարի անցկացվում է նաև Չելթնհեմի կրիկետի փառատոնը, որն առաջին անգամ կազմակերպվել է 1872 թվականին՝ այն դարձնելով կրիկետի աշխարհի ամենահին փառատոնը:
Քաղաքի ամենահայտնի դպրոցը, ըստ Good School Guide-ի, Չելթնհեմի կանանց քոլեջն է (հիմնադրվել է 1853 թվականին): Դին Քլոզ դպրոցը հիմնադրվել է 1886 թվականին՝ ի հիշատակ Չելթնհեմի նախկին ռեկտոր սրբազան Ֆրենսիս Քլոուսի (1797-1882): Քաղաքը ներառում է նաև Գլոսթերշիրի մի քանի համալսարաններ, մեկ հանրակրթական և վեց այլ հանրակրթական դպրոցներ, և շարունակական կրթության հաստատություններ:
Սպորտ և ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]
Չելթնհեմում գործում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Չելթնհեմ Թաուն», որը խաղում է Անգլիայի առաջնության երկրորդ ֆուտբոլային լիգայում:
Չելթնհեմի ձիարշավարանում, հարևան Պրեսթբերի գյուղում, Միացյալ Թագավորությունների ազգային որսորդության մրցավայրն է: Հանդիպումներն անցկացվում են հոկտեմբեր-ապրիլ ամիսներին: Սեզոնի հիմնական իրադարձությունը Չելթնհեմի ոսկե գավաթն է, որը սովորաբար անցկացվում է մարտի կեսերին Չելթնհեմ փառատոնի ժամանակ: Դրա համընկնումը Սուրբ Պատրիկի օրվա հետ երաշխավորում է իռլանդական ձիարշավի սիրահարների հսկայական հոսքը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսի (ֆր․՝ Annecy), Ֆրանսիա
Չելթնհեմ, ԱՄՆ
Գյոթինգեն (գերմ․՝ Göttingen), Գերմանիա
Սոչի, Ռուսաստան
Վեյհայ (չին․՝ 威海, փինյին՝ Wēihǎi), Չինաստան
Քաղաքը նաև բարեկամական կապեր է պահպանում հետևյալի հետ.
Ստամպերսգատ, Նիդեռլանդներ
Կիսումու (անգլ․՝ Kisumu), Քենիա
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինգլֆիլդ, Էդուարդ Օգուստ (1820-1894), բրիտանացի փոխծովակալ
- Գուստավ, Թեոդոր Հոլստ (1874-1934), կոմպոզիտոր
- Բրայան Ջոնս (1942-1969), անգլիացի ռոք երաժիշտ, կիթառահար, բազմագործիքավորող, բրիտանական բլյուզի պիոներ, The Rolling Stones..-ի հիմնադիր
- Քեյթ Թորնթոն (ծնվ. 1973), ամերիկացի լրագրող և նորաձևության մոդել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Челтнемское Гражданское Общество
- ↑ Cheltenham Civic Society Plaques List Archived 2010-12-09 at the Wayback Machine.