Ֆրեդ Քելեմենը ծնվել է 1964 թվականին Արևմտյան Գերմանիայում։ Մայրը հունգարացի է, հայրը՝ գերմանացի, տատիկներից մեկը՝ Ռուսաստանից։ 1989-1994 թվականներին սովորել է Կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիայի ռեժիսուրայի և կինեմատոգրաֆիայի բաժիններում։ Ուսումնասիրել է գեղանկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոն և Թատերագիտություն։ Այնուհետև աշխատել է որպես ռեժիսորի օգնական։
Նա անցկացնում է վարպետության դասեր և հանդիսանում է հրավիրված պրոֆեսոր տարբեր ազգային ու միջազգային կինոդպրոցներում և համալսարաններում (Գերմանիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիա Բեռլինում, Դիտարվեստի համալսարան, Թել Ավիվի համալսարան, Լատվիայի մշակույթի ակադեմիա Ռիգայում, Չիլիի համալսարան, Կատալոնիայի կինեմատոգրաֆիական հետազոտությունների կենտրոն, Թամասաթ համալսարան, Հարվարդի համալսարան և այլն)։