Քեթրին Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեթրին Բաբայան
Ծնվել է1960
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Ջորջթաունի համալսարան և Ուելսլի քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունգիտնական և պրոֆեսոր
ԱշխատավայրՄիչիգանի համալսարան, Չիկագոյի համալսարան և Հյուսիսային Տեխասի համալսարան
ԱնդամությունԻրանագիտության միջազգային ընկերություն

Քեթրին Բաբայան (անգլ.՝ Kathryn Babayan, 1960, ԱՄՆ), ամերիկահայ պատմաբան, արևելագետ (արաբագետ, հայագետ և իրանագետ), միջնադարի պատմաբան։ Մասնագիտացել է սոցիալական դիսցիպլինների բնագավառում, ինչպիսիք են rud գենդերային և սեռական պատմությունը։ Ներկայումս Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է, աշխատել է որպես ադյունկտ-պրոֆեսոր Հյուսիսային Տեխասի համալսարանում և հրավիրյալ պրոֆեսոր Չիկագոյի համալսարանում։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, հանրագիտարանային հրապարակումների (մասնավորապես՝ 4 հոդված Իսլամի հիմնարար հանրագիտարանի երրորդ հրատարակության համար, որոնք թողարկվել են 2022 թվականին) և 5 մենագրությունների (ներառյալ խմբագրված և համահեղինակությամբ)։ Իրանագիտության միջազգային ընկերության անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Բաբայանը ծնվել է 1960 թվականին[1]։ 1981 թվականին ավարտել է Ուելսլի քոլեջը՝ ստանալով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան և ընդունվել Ջորջթաունի համալսարանի մագիստրատուրա, որն ավարտել է երկու տարի անց՝ ստանալով հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճան։ Հետագա տասը տարիներն անցկացրել է Փրինսթոնի համալսարանում, 1987 թվականին ստանալով երկրորդ կրթությունը և հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճան, իսկ 1993 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան Իրանի պատմության գծով։ Փրինսթոնում սովորելու վերջին տարվա ընթացքում եղել է Հյուսիսային Տեխասի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր, որտեղից նա ազատվել է 1995 թվականին։ Մեկ տարի անց նա աշխատանքի է անցել Միչիգանի համալսարանում նույն պաշտոնում (պատմության ամբիոնի ադյունկտ-պրոֆեսոր)։ 2005 թվականի գարնանը որպես հրավիրյալ պրոֆեսոր դասավանդել է Չիկագոյի համալսարանի Պատմության ինստիտուտում[2]։

2000 թվականի մայիսից Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի իսկական անդամ է (Փարիզ, Ֆրանսիա)։ Արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Ռիչարդ Հադսոնի անվան պրոֆեսորական մրցանակին (2018) և Սաիդ Սիրջանիի անվան գրական մրցանակին (2004՝ շնորհվել է Իրանագիտության միջազգային ասոցիացիայի կողմից)։

Մասնակցել է Մերձավոր Արևելքի վերաբերյալ բազմաթիվ միջազգային գիտական կոնֆերանսների, եղել է զեկուցող և կազմակերպչի օգնական[2]։

Տիրապետում է անգլերեն, հայերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին[2]։ Հեղինակ է Սեֆյանների (օրինակ՝ հոդվածներ շահինշահ Իսմայիլ I-ի մասին Փրինսթոնի հանրագիտարանի համար, ինչպես նաև «Իրանի պատմության Օքսֆորդի տեղեկատուում»), հայկական, իրանական և Մերձավոր Արևելքի պատմության մասին աշխատությունների[2]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Waning of the Qizilbash : The Spiritual and the Temporal in Seventeenth Century Iran. — Princeton: Princeton University, 1993. — 692 с.
  • Mystics, Monarchs and Messiahs : Cultural Landscapes of Early Modern Iran. — Cambridge, MA: Center for Middle Eastern Studies of Harvard University: Distributed by Harvard University Press, 2002. — LVI, 575 с. — (Harvard Middle Eastern Monographs, vol. 35). — ISBN 09-328-8528-4 — Книжная премия имени Саида Сирджани;
  • Sussan Babaie; Kathryn Babayan; Ina Baghdiantz McCabe; Massumeh Farhad Slaves of the Shah : New Elites of Safavi Iran. — Լ. ; N. Y.: I.B. Tauris, 2004. — XIII, 218 с. — (Library of Middle East history, vol. 3). — ISBN 18-606-4721-9 — научно-популярное издание;
  • Islamicate Sexualities : Translations Across Temporal Geographies of Desire / ed. by Kathryn Babayan; Afsaneh Najmabadi. — Cambridge, MA: Center for Middle Eastern Studies of Harvard University : Distributed by Harvard University Press, 2008. — XIV, 376 с. — (Harvard Middle Eastern monographs, vol. 39). — ISBN 978-0-674-03204-0
  • An Armenian Mediterranean : Words and Worlds in Motion / ed. by Kathryn Babayan; Michael Pifer. — 2nd ebook ed. — Cham: Palgrave Macmillan. An imprint of Springer International Publishing, 2018. — XXI, 337 с. — (Mediterranean Perspectives). — ISBN 978-3-319-72865-0 — doi:10.1007/978-3-319-72865-0
  • The City as Anthology : Eroticism and Urbanity in Early Modern Isfahan. — Stanford, CA: Stanford University Press, 2021. — XV, 260 с. — ISBN 978-1-503-62783-3 — doi:10.1515/9781503627833

Որոշ հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Babayan, Kathryn 1960-». WorldCat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Babayan Katryn (2021). «Babayan CV 2021» (անգլերեն). Toronto (University of Toronto): Association for Iranian Studies. էջեր 1–6. Վերցված է 2022 թ․ մայիսի 25-ին.