Տիրամայր Մեդիչի (Միքելանջելոյի քանդակ)
Տիրամայր Մեդիչի իտալ.՝ Madonna Medici | |
---|---|
![]() | |
տեսակ | արձան |
քանդակագործ | Միքելանջելո |
տարի | 1521 |
բարձրություն | 226 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | քանդակագործություն |
նյութ | մարմար |
գտնվում է | Sagrestia Nuova? |
հավաքածու | Մեդիչիների ժամատուն |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
մասն է | Tomb of Lorenzo the Magnificent and Giuliano de' Medici? |
պատկերված են
| |
![]() |
Տիրամայր Մեդիչի (իտալ.՝ Madonna Medici, ինչպես նաև Տիրամայրը մանկան հետ), մարմարից քանդակված արձանախումբ, որը պատկերում է Մարիամ Աստվածածնին և նորածին Հիսուսին։ Քանդակը ստեղծվել է 1521-1534 թվականներին իտալացի Վերածննդի քանդակագործ Միքելանջելոյի կողմից։ Այս արձանախումբը նախատեսված էր Մեդիչիների կապելլայի համար[1]։
Տիրամայր Մեդիչին, ինչպես մտածում է Միխայիլ Լիբմանը, կարող է համարվել Աստվածամոր ամենահիասքանչ պատկերը, որը ստեղծել է Միքելանջելոն[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրամայրը քանդակում նստած է։ Ծնկներին պահել է նորածին մանկանը։ Աջ ձեռքը գտնվում է մեջքի մասում և բռնել է նստարանը, որի վրա Մարիամը նստած է։ Իսկ ձախ ձեռքով բռնել է երեխային, որը ամբողջությամբ շուռ է եկած դիտողից։ Նա մորը հակված փնտրում է վերջինիս կուրծքը, որպեսզի կաթ խմի։ Մանկան մարմինը քանդակված է կտրուկ շուռ եկած վիճակում։ Իսկ Մարիամը քանդակված է մի քիչ առաջ հակված։ Տիրամոր գլուխը թեքված է մի փոքր դեպի ձախ։ Նրա հայացքը ուղղված է դեպի անհայտությունը[3][4]։
Ընդհանուր առմամբ քանդակը հիշեցնում է Միքելանջելոյի կողմից ավելի վաղ արված «Մադոննան սանդուղքի մոտ» հարթաքանդակը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա առաջին քանդակներից մեկն է, որը Միքելանջելոն կերտել է Մեդիչիների կապելլայի Հին խորանի համար։ Ընդհուպ մինչև 1526 թվականը արձանը պատրաստ չէր։ Իսկ արդեն 1534 թվականին քանդակագործը Ֆլորնեցիայից մեկնեց Հռոմ և էլ հետ չվերադարձավ[5]։ Քանդակի ավարտմամբ զբաղվեց Նիկոլո Տրիբոլոն։
Տիրամայր Մեդիչին դրված է պատի կենտրոնի մոտ, պատվանդանին, խորանի դիմաց։ Դեպի արձանին են նայում Լորենցո և Ջուլիանո Մեդիչիների արձանները։
Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի կրկնօրինակների բաժնում պահպանվում է Միքելանջելոյի այս հրաշալի ստեղծագործության մարմարյա կրկնօրինակը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ William E. Wallace. The Treasures of Michelangelo, p. 38
- ↑ Либман М. Я. Микеланджело Буонарроти, с. 22
- ↑ «Medici Madonna». www.michelangeloexperience.com. 2010.
- ↑ «Богоматерь с Младенцем, или Мадонна Медичи (1521-1531)». www.mikelangelo.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Эрпель Фриц, Микельанджело, с. 14
- ↑ «Мадонна Медичи». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вазари Д. Жизнеописания прославленных живописцев, скульпторов и архитекторов = իտալ.՝ Le Vite de’piu eccelenti Pittori, Scultori e Architetti. — К.: Искусство, 1970. — С. 296 —429, 497 —507. — 520 с. (ուկր.)
- Микеланджело. Поэзия. Письма. Суждения современников / сост. В. Н. Гращенков. — М.: Искусство, 1983. — 451 с.
- Эрпель Фриц. Микеланджело / Пер. с нем. Сергея Данильченко. — Берлин: Хеншель, 1990. — 72 с. — ISBN 3-362-00044-4
- Eric Scigliano. Michelangelo's Mountain: The Quest For Perfection In The Marble Quarries Of Carrara. — Simon and Schuster, 2005. — 352 с. (անգլ.)
- John Addington Symonds. The Life of Michelangelo Buonarroti. — 1893. (անգլ.)
- William Wallace. The Treasures of Michelangelo. — Andre Deutsch, 2010. — ISBN 978-0-233-00253-8 (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տիրամայր Մեդիչի (Միքելանջելոյի քանդակ) կատեգորիայում։ |