Տիպատատուկ ցանկապատային
Տիպատատուկ ցանկապատային | |
![]() Տիպատատուկ ցանկապատային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Պատատուկազգիներ (Convolvulaceae) |
Ցեղ | Calystegia |
Տեսակ | Տիպատատուկ ցանկապատային (C. sepium) |
Միջազգային անվանում | |
Calystegia sepium | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Տիպատատուկ ցանկապատային (լատ.՝ Calystegia sepium), պատուտակազգիների ընտանքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փաթաթվող, բարակ ցողունով, մինչև 2,5 մ երկարությամբ թունավոր, սողացող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Խոշոր ծաղկակից տերևներով, երկար ծաղկակոթերով, խոշոր, հնգանդամ ծաղիկները աճում են տերևանութներից մեկական։ Բաժակաթերթերը խորը բաժանված են ձվաձև կամ նշտարաձև, սրված մասերի։ Բաժակից 3-4 անգամ երկար ձուլաձև պսակը սպիտակ է և ձագարաձև։ Օվալաձև կամ գնդաձև, բազմաթիվ կլորավուն-ձվաձև, կնճռոտ սերմերով պտուղը չորսփեղկավոր տուփիկ է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, ցանկապատերի մոտ, գետափնյա բուսուտներում և այգիներում։ Տարածված է Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են արմատներն ու վերգետնյա զանգվածը, որը հավաքում են ծաղկման շրջանում և չորացնում։ Բույսի վերգետնյա մասի թուրմը արտաքին կիրառման եղանակով օգտագործում են վերքերի, վնասվածքների, խոցերի բուժման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|