Տարգալակտուց
Տարգալակտուց | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Հավալուսնանմաններ (Pelecaniformes) |
Ընտանիք | Իբիսներ (Threskiornithidae) |
Ենթաընտանիք | Plateinae |
Ցեղ | Տարգալակտուց (Platalea) Linnaeus, 1758 |
Տարգալակտուց (լատին․՝ Platalea leucorodia), արագիլների կարգի, քաջահավերի ընտանիքի թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը արագիլից քիչ փոքր է (երկարությունը մոտ 80 սմ, զանգվածը՝ 1,5 կգ), փետրավորումը՝ ամբողջությամբ սպիտակ։ Տափակ և լայն կտուցի ծայրը գդալանման կլորանում է։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում։ Տարգալակտուցը ջրաճահճային թռչուն է, սնվում է գլխավորապես ջրային մանր անողնաշարավորներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում է գաղութներով։ Դնում է 3-5 ձու։ Հայաստանում, մինչև Սևանա լճի մակարդակի անկումը, տարգալակտուցը ոչ մեծ քանակությամբ բնադրում էր Գիլլի լճի ճահճուտներում։ Տեսակը ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Այժմ տարգալակտուցը հանդիպում է միայն գարնանային և աշնանային չուի ճանապարհին (Արարատյան դաշտի ձկնաբուծական ջրավազաններում դադար է առնում 15-20 օր)։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Առաջավոր և Փոքր Ասիայում, Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Չինաստանում և Ռուսաստանում։
Հայաստանում 1930-40-ականներին հաճախ հանդիպում էր Արաքսի և Սևանա լճի ավազանում։ Ներկայումս չուի ժամանակ հանդիպում են Արփի լճում, Ստեփանավանի գերխոնավ տարածքներում, Ախուրյանի ջրամբարում, իսկ բնադրման շրջանում՝ նաև Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհետացող տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Սպառնացող վտանգներից է Գիլլի լճի և Արարատյան հարթավայրի ջրաճահճային հատվածների չորացումը, որը հանգեցրել է բնադրավայրերի ոչնչացմանը և կերային բազայի աղքատացմանը։
Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարգալակտուց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարգալակտուց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |