Վ
Արտաքին տեսք
(Վերահղված է Վևից)
| Վ, վ | |
|---|---|
| Մեծատառ | Վ |
| Փոքրատառ | վ |
| Մասն է | Հայոց գրեր |
| Այբուբեն(ներ) | Հայերեն այբուբեն |
| Տեղը այբուբենում | 30-րդ |
| Հնչույթ | վէվ |
| Կազմված է | Վ և վ |

| Հայերենի այբուբեն | ||
|---|---|---|
| Ա ա | Ծ ծ | Ջ ջ |
| Բ բ | Կ կ | Ռ ռ |
| Գ գ | Հ հ | Ս ս |
| Դ դ | Ձ ձ | Վ վ |
| Ե ե | Ղ ղ | Տ տ |
| Զ զ | Ճ ճ | Ր ր |
| Է է | Մ մ | Ց ց |
| Ը ը | Յ յ | Ւ ւ |
| Թ թ | Ն ն | Փ փ |
| Ժ ժ | Շ շ | Ք ք |
| Ի ի | Ո ո | և |
| Լ լ | Չ չ | Օ օ |
| Խ խ | Պ պ | Ֆ ֆ |

(վերևի ձախ անկյունում)։
Վ, վ (անվանում՝ վեվ), հայկական այբուբենի 30-րդ տառը։ Թվային արժեքը՝ «3000»։
Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406 թվականներին։ Միջնադարում օգտագործվել են «երկաթագիր», «գրչագիր», «նոտրգիր», «շղագիր» տառատեսակները[1][2][3][4]։
Վ նշանագրում ժամանակակից հայերենի վ շրթնատամնային շփական ձայնեղ բաղաձայն հնչույթը։ Արևմտահայերենում և գրաբարում որոշ դիրքերում այդ նույն հնչույթն արտահայտվում է նաև ւ-ով։ Վ նշանակել է երեք հազար և երեք հազարերորդ, բյուրի նշանով՝ երեսուն միլիոն։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվական արժեքով։
Յունիկոսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Յունիկոդում ներկայացված է՝
- մեծատառ Վ՝
U+054E - փոքրատառ վ՝
U+057E
Բրայլով ներկայացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]| Արլ. | Արմ. |
| Dots 2456 |
Dots 1236 |

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- ↑ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- ↑ Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |