Վլադիմիր Պրելոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պրելոգ
բոս․՝ Vladimir Prelog
Vladimir Prelog ETH-Bib Portr 00214.jpg
Ծնվել էհուլիսի 23, 1906(1906-07-23)[1][2][3][…]
Սարաևո, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհունվարի 7, 1998(1998-01-07)[1][2][3][…] (91 տարեկան)
Ցյուրիխ
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրո-Հունգարիա, Flag of Yugoslavia (1918–1941).svg Հարավսլավիայի Թագավորություն և Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Զագրեբի համալսարան և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց
Գործունեության ոլորտօրգանական քիմիա և Կենսաքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՉեխիայի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինսլովեներեն[6]
Գիտական ղեկավարԷմիլ Վոտոչեկ
Եղել է գիտական ղեկավարHar Gobind Khorana?
Պարգևներ
Commons-logo.svg Vladimir Prelog Վիքիպահեստում

Վլադիմիր Պրելոգ (բոս․՝ Vladimir Prelog, հուլիսի 23, 1906(1906-07-23)[1][2][3][…], Սարաևո, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 7, 1998(1998-01-07)[1][2][3][…], Ցյուրիխ), խորվաթական ծագումով շվեյցարացի քիմիկոս-օրգանիկ։

Ավարտել է Պրահայի տեխնոլոգիական ինստիտուտը (1928), աշխատել տեղի նուրբ քիմիա նյութերի սինթեզի լաբորատորիայում։ 1941 թվականից ապրել է Շվեյցարիայում։ Աշխատել է Ցյուրիխի ֆեդերալ բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1957 թվականից՝ օրգանական քիմիայի լաբորատորիայում։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են բարդ օրգանական միացությունների հետազոտության ժամանակակից մեթոդների մշակմանը և ստերեոքիմիային։ Ստերեոքիմիական անվանակարգման հեղինակներից է։ Ուսումնասիրել է մանրէների, այդ թվում և ռիֆոմիցին անտիբիոտիկի կենսագործունեության պրոցեսում առաջացող նյութերի կառուցվածքն ու ազդեցության բնույթը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոբելյան մրցանակ (1975, Ջ. Կորնֆորդի հետ համատեղ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 425 CC BY-SA icon 80x15.png