Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2013/Ինչպես հասնել Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զվարթնոց միջազգային օդանավակայանը

2013 թվականի հունվարի 1-ից ԵՄ-ի և Շենգեն երկրների քաղաքացիները (նաև ԱՊՀ, Վրաստան և Արգենտինա) այլևս վիզայի ձեռք բերման կարիք չունեն որպեսզի ճանապարհորդեն մինչև 90 օր։

Աֆրիկյան երկրների քաղաքացիները կարող են Երևանի օդանավակայանից կամ երկրի սահմանն անցնելուց ձեռք բերել 21-օրյա տուրիստական վիզա 3000 դրամով կամ 120-օրյա վիզա՝ 15000 դրամով։

Սահմանը հատելիս աշխատեք Ձեզ մոտ ունենալ հայկական դրամ, քանի որ եթե օրինակ սահմանապահներին 100 ամերիկյան դոլար տաք, ապա նրանք դժվար թե կարողանան Ձեզ մանր վերադարձնեն։

Փոքր-ինչ թանկ տարբերակ է e-Visa-ն ($10 ԱՄՆ դոլար 21 օրվա համար; $40 ԱՄՆ դոլար 120 օրվա համար)։ Այս e-Visa-ները առցանց է կազմակերպվում է կարող է տևել մինչև 2 աշխատանքային օր։ Դրանք հնարավորություն են տալիս Հայաստան մտնել Երևանի Զվարթնոց օդանավակայանից կամ էլ Վրաստանից՝ Այրումի երկաթուղային կայարանից, Բավրայից, Բագրատաշենից և Գոգավանից, Իրանից՝ Մեղրիից։

21-օրյա վիզա կարելի է նախօրոք ձեռք բերել դեսպանատնից (ոչ առցանց), որը կարժենա 8 ԱՄՆ դոլար։

Հայկական վիզան հնարավորություն է տալիս նաև մինչև 5 օր մնալ Ռուսաստանում․ այս 2 երկրների միջև համաձայնագիր կա՝ հեշտացնել զբոսաշրջիկների տարանցումը։ Համենայն դեպս ապահովության համար մեկ անգամ ևս ճշտեք Ռուսաստանի դեսպանատան հետ նախքան տոմս պատվիրելը։

Նրանք, ովքեր չեն կարողացել վիզա ձեռք բերել նախօրոք, պետք է հրավեր ստանան Հայաստանից։

Ինչպես հասնել Երևան[խմբագրել կոդը]

Ինքնաթիռով[խմբագրել կոդը]

Երևանի կենտրոնից ընդամենը 14 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենամեծ օդավանակայանը՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանը:

Դեպի Երևան թռիչքներ են կատարում մի շարք խոշոր ավիաուղիներ, այդ թվում՝ Չեխական ավիաուղիները, Էյր֊Ֆրանսը, Ավստրաիական ավիաուղիները, Այրոֆլոտը, ԼՕՏ ՉԵխական ավիաուղիները, Էյր֊Արաբիան և այլն։

Գնացքով[խմբագրել կոդը]

Թբիլիսիից Երևան ամեն օր գործում են գիշերային չվերթներ։ Գնացքով Թիֆլիս կարելի է հասնել Եվրոպայից՝ Թուրքիայի միջոցով։

Ավտոբուսով[խմբագրել կոդը]

Թբիլիսիից Հայաստանի սահման կարելի է հասնել ավտոբուսով ընդամենը 17 դոլարով, իսկ Երևան՝ 35 ամերիկյան դոլարով։

Իրանից՝ մասնավորապես Թեհրանից կամ Թավրիզից Հայաստան կարելի է հասնել մոտ 50-60 ամերիկյան դոլարով։ Իրանի և Հայաստանի միակ ցամաքային սահմանի անցակետն է Ագարակը, որտեղ հասարակական տրանսպորտը վատ է գործում։ Հայկական կողմում Մեղրիից Երևան կարելի է հասնել ավտոբուսով մեկ օրում։ Ավտոբուսը մեկնում է վաղ առավոտյան։ Կապանից և Քաջարանից դեպի Երևան ավտոբուսներ հասանելի են, սակայն ճանապարհը լեռնային է և երկար (այդ պատճառով նաև թանկ)։ Մեղրիից դեպի սահման 8 կմ է և կարելի է գնալ տաքսիով։ Իրանական կողմում ամենամոտ հասարակական տրանսպորտը կարելի է գտնել 50 կմ հեռավորության վրա։

Մեքենայով[խմբագրել կոդը]

Մեքենայով Հայաստան կարելի է հասնել Իրանի և Վրաստանի տարածքներով։ Սահմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ է։ Տեղական զբոսաշրջային գործակալությունները կարող են կազմակերպել փոխադրումը սահմանից։ Թեև ավտոմեքենայով ճանապարհորդելն ավելի թանկ է, սակայն այս տրանսպորտի միջոցն ավելի հարմարավետ է․ բացի այդ էլ այսպես տեսարժան վայրերը տեսնելու հնարավորություն է ընձեռնվում։

Ռուսաստանից Հայաստան կարելի է հասնել Վլադիկավկազ-Թբիլիսի-Երևան ճանապարհով։

Որտեղ գիշերել[խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Հայաստանում շատ հյուրանոցներ են կառուցվել, իսկ հները վերանորոգվել են և համապատասխանեցվել եվրոպական չափանիշերին։ Բացի հյուրանոցներից կարելի է կանգ առնել նաև մասնավոր բնակարաններում, քոթեջներում, որոնք իրենց համեստությամբ հարմար են սովորական զբոսաշրջիկներին և շքեղությամբ՝ մեծահարուստ ճանապարհորդներին։