Վիքիկոնֆերանս Երևան 2013֊ըվիքիմեդիա֊նախագծերին, ազատ գիտելիքին, ազատ մշակույթին և կրթությանը նվիրված երկրորդ միջազգային կոնֆերանսն էր Երևանում։ Կոնֆերանսը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-6-ը։
Շնորհակալությո՜ւն բոլոր մասնակիցներին։ Մինչ հաջորդ տարի։
Վիքիկոնֆերանս Երևան 2013-ը Վիքիմեդիա Հիմնադրամի և Վիքիմեդիա Հայաստանի տարեկան կոնֆերանսն է։
Այն ամփոփում է հայկական վիքի համայնքի տարեկան ձեռքբերումները, մշակում է վիքի նախագծերի և ազատ բովանդակության զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ։
Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերին, հայաստանյան և այլ երկրների վիքիպեդիացիների փորձին և ներկայացնել Ձեր տեսակետը և գաղափարները։
Միջոցառման նպատակն է աջակցել Վիքիպեդիայի, մյուս Վիքի նախագծերի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում, տարածաշրջանում և սփյուռքում։
Կազմակերպողներ և գործընկերներ
Կազմակերպող՝
Գործընկերներ՝
» հոկտեմբերի 5: օր 1 » հոկտեմբերի 6։ օր 2
Ելույթի հայտեր Հայտեր ընդունվել են մինչև հուլիսի 31֊ը։ Սպասե՜ք արդյունքներին