Վիքիպեդիա:Վիքիկոնֆերանս Երևան 2013/ՀԱՀ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասնակցության մասին[խմբագրել կոդը]

Արդյոք կոնֆերանսին մասնակցելուց պարտադի՞ր է գրանցված լինելը։

Ոչ, կոնֆերանսին մասնակցել կարող է յուրաքանչյուր ոք։ Գրանցվելը պարտադիր չէ, բայց ցանկալի։ Գրանցված այցելուները կստանան վիքի֊շապիկներ։

Որտե՞ղ է գտնվում Երևանը։

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։

Ի՞նչ եղանակ է հոկտեմբեր ամսին և ի՞նչ հագնել։

Եղանակը զով է, երբեմն՝ անձրևային։ Ձեզ հետ կարող եք ժակետ վերցնել և անձրևանոց։

Ո՞րն է երկրի դրամական միավորը։

Երևանում շրջանառվում է հայկական դրամը, սակայն կարելի է Ձեր գումարը փոխանակել քաղաքի ցանկացած անկյունում։

Բացի անձնագրից այլ փաստաթուղթ պե՞տք է Հայաստան մտնելիս։

Որոշ երկրների քաղաքացիներ պետք է նաև ձեռք բերեն մուտքի վիզա։