Վիքիկոնֆերանս Երևան 2013֊ին վիքի-նախագծերի ու տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ հետաքրքիր մտահղացումներ, գաղափարներ ու ծրագրեր՝ ներկայացնել ցանկացողները կարող էին ելույթների հայտեր ներկայացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը։
Այժմ ելույթների հայտեր այլևս չեն ընդունվում։ Հայտեր ներկայացրած անձինք մինչև օգոստոսի 15֊ը կստանան պատասխան իրենց մասնակցության վերաբերյալ։
Կարևոր ժամկետներ
մասնակցության հայտերի ընդումնան մեկնարկ - հունիսի 1, 2013
մասնակցության հայտերի վերջնաժամկետ - հուլիսի 31, 2013
ընտրված հայտերի մասին ծանուցում - օգոստոսի 15, 2013
կոնֆերանսի օրերը - հոկտոմբերի 5 և 6, 2013
Ձևաչափ
Կոնֆերանսին կարելի է մասնակցել հետևյալ ձևաչափերով․
կարճ ելույթ (15 րոպե տևողությամբ)
երկար ելույթ (25 րոպե տևողությամբ)
վորքշոփ
Թեմատիկ ուղղություն
Հայտեր կարելի է ներկայացնել հետևյալ թեմատիկ ուղղություններով․
Պրեզենտացիաներ
Վիքի-մշակույթ և վիքի-համայնք
Օրինակներ՝ Հայերեն Վիքիպեդիան, վերջին տարվա ձեռքբերումները, Ի՞նչ է վիքի-մշակույթը, այս մշակույթը կրողները
Բովանդակություն և զարգացում
Օրինակներ՝ Տպագիր նյութերի թվայնացումը, Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի օգտագործումը, Վիքիպեդիայի հավաստիությունը, Այլ երկրների հետ համագործակցության նախագծեր, Խմբագրումների ավտոմատացում
Մշակութային և կրթական տարածում
Օրինակներ՝ Վիքի-տեխնոլոգիաները կրթական համակարգում, ԳԼԱՄ նախագծեր (Պատկերասրահներ, գրադարաններ, արխիվներ և թանգարաններ), Վիքին սիրում է հուշարձաններ