Վիքիպեդիա:Գիտեի՞ք որ/Հաջորդ թողարկման պատրաստում
Արտաքին տեսք
Արխիվ |
---|
Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի «Գիտեի՞ք, որ․․․» նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։
Պահանջներ առաջարկվող փաստերին
[խմբագրել կոդը]- Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
- Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
- Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
- Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
- Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
- Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։
Թողարկում
[խմբագրել կոդը]- Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
- Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է
գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։
Նոր տեղեկություններ
[խմբագրել կոդը]- ...«Նատյուրմորտ կիտրոններով, նարինջներով և վարդով» հայտնի կտավում (նկարում) կիտրոններ առհասարակ չկան:
- ․․․ամերիկյան այս փոքր քաղաքի համարյա ողջ բնակչությունն ապրում է մեկ տանիքի տակ։
- ․․․ Առաջին Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի չեմպիոնը փոստատար է եղել:
- ...Հոլթերմանի սալ (նկարում)
- ․․․արաբական մի երկրում, որտեղ կանայք զրկված են քաղաքացիական շատ իրավունքներից, քաղաքացիություն է ստացել օտարերկրացի այս «կինը»։
- ․․․այս կղզին 50 տարվա ընթացքում համարվել է ամենախիտ բնակեցված վայրը Երկրի վրա՝ 5259 մարդ կմ²-ի վրա, իսկ այժմ լքված է և անմարդաբնակ։
- ...Էդուարդ Մանեի «Իսպանացի կիթառահարը» (նկարում) սխալմամբ դարձել է ձախլիկ։
- ․․․որ աշխարհի ամենավտանգավոր կենդանին 1963 թվականին ցուցադրվել է Բրոնքսի կենդանաբանական այգում։
- ...որ թեև ԱՄՆ-ի Սենատի նիստերի դահլիճում արգելված է սննդի ընդունումը, բայց այնտեղ կա կոնֆետներով լի սեղան (լուսանկարում)։
- ․․․Ճեղքված խնձոր ժայռ
- Ամանորյա թողարկում
- ․․․սամուրայների ուտեստը դարձել է ամանորյա սեղանի անփոխարինելի բաղադրիչը։
- ․․․ամերիկյան այս երգչուհին իր մանկությունն անցկացրել է եղևնիների ֆերմայում։
- ․․․հարյուր տարի առաջ Սանտա Կլաուսին անհանգստացնում էր նվերների համար գումար հայթայթելու հարցը։
- ․․․Սանտա Կլաուսի ժամանակակից պատկերով առաջին մանկական գիրքը (նկարում) հեղինակն ու նկարիչը հրատարակել են անանուն։
- ․․․բրիտանական Ձմեռ պապը, ինչպես և նրա խորհրդային գործընկերը, որոշեց պարզել, թե ինչ է ամառը։