Jump to content

Վիմ Քիֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիմ Քիֆտ
հոլ.՝ Wim Kieft
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 12, 1962(1962-11-12)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 190 սանտիմետր
Դիրք հարձակվող

Վիլլեմ Կոռնելիս Նիկոլաս (Վիմ) Քիֆտ (հոլ.՝ Willem Cornelis Nicolaas "Wim" Kieft, նոյեմբերի 12, 1962(1962-11-12)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմ Քիֆտն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսում»։ Իր առաջին մրցաշրջանում Քիֆտն անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում, սակայն Նիդերլանդների առաջնության 1980/81 մրցաշրջանի երկրորդ հատվածում 18-ամյա Քիֆտը 33 խաղում խփել է 17 գնդակ, իսկ «Այաքսը» առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 12 միավորով հետ մնալով ԱԶ-ի չեմպիոնից։ 1981/82 մրցաշրջանում «Այաքսի» հետ նվաճած Նիդեռլանդների Չեմպիոնների կոչումից բացի, Քիֆտը դարձել է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր՝ որպես Եվրոպայի լավագույն ռմբարկու՝ 32 խաղում խփելով 32 գոլ։ «Այաքսի» կազմում իր վերջին՝ 1982/83 մրցաշրջանում Վիմը դարձել է Նիդերլանդների գավաթակիր և Նիդերլանդների եռակի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում «Այաքսի» ֆուտբոլիստների խփած 101 գոլերից 19-ը եղել են Քիֆտի կազմում, որոնք նա խփել է 28 խաղում։

«Այաքսից» հեռանալուց հետո Վիմը տեղափոխվել է Իտալիա, երեք մրցաշրջան Քիֆտը հանդես է եկել «Պիզայում»։ Պիզայի ակումբի կազմում Վիմը 91 խաղում խփել է 25 գնդակ։ Իտալիայի առաջնության 1986/87 մրցաշրջանում Քիֆտն իր վերջին մրցաշրջանն անցկացրել է Թուրինի «Տորինոյի» կազմում՝ 19 խաղում խփելով 8 գնդակ Վիմը լքել է Իտալիան և վերադարձել Նիդերլանդներ, որտեղ նախկինում հաջող էր հանդես գալիս։

Նիդերլանդներ վերադառնալը Վիմի համար հաղթական դարձավ՝ դառնալով ՊՍՎ-ի խաղացող Քիֆտը երկու անգամ նվաճեց Նիդեռլանդների առաջնությունը, իսկ 1988 թվականին մայիսի 25-ին գերմանական Շտուտգարտի «Նեկար» մարզադաշտում կայացած Չեմպիոնների գավաթի եզրափակիչ խաղում ՊՍՎ-ն հետխաղյա 11 մետրանոցներով 6:5 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային», հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: «Բենֆիկայի» դարպասը 11 մետրանոց հարվածաշարում երկրորդ գնդակը խփեց Քիֆտը, սակայն հանդիպման իրական հերոսը ՊՍՎ-ի դարպասապահ Հանս վան Բրյոկելենն էր։

Որոշելով երկրորդ անգամ իրեն փորձել մեկ այլ առաջնությունում՝ Քիֆտը 1990 թվականին տեղափոխվեց ֆրանսիական «Բորդո»։ «Բորդոյում» Քիֆտը 26 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ ակումբը մրցաշրջանն ավարտել է Ֆրանսիայի 1990/91 մրցաշրջանի առաջնության 10-րդ տեղում։ Ֆրանսիայից հեռանալուց հետո Վիմը վերադարձել է Նիդերլանդներ, որտեղ ՊՍՎ-ի կազմում երեք մրցաշրջանում անցկացրել է 88 հանդիպում և խփել 34 գնդակ, իսկ 1991/92 մրցաշրջանում դարձել Է Նիդեռլանդների չեմպիոն։ 1994 թվականին Քիֆտը 31 տարեկան հասակում ավարտեց իր կարիերան։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների ազգային հավաքականում Վիմը նորամուտը նշել է Շվեդիայի հավաքականի դեմ խաղում 1981 թվականի սեպտեմբերի 1-ին։ Քիֆտը մասնակցել է 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը, որում Նիդեռլանդների հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 2:0 հաշվով գերազանցելով ԽՍՀՄ հավաքականին։ Մրցաշարում Վիմը խփեց մեկ գնդակ, բայց նրա գոլը շատ առումներով օգնեց հավաքականին դուրս գալ խմբից, Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում հոլանդացիներին միայն հաղթանակ էր պետք, ուստի 82-րդ րոպեին Քիֆտը բացեց խաղի հաշիվը, որն ավարտվեց 1:0 հաշվով։ Կիսաեզրափակչին և եզրափակչին Քիֆտը չմասնակցեց, պա պահեստային խաղացող էր։

Երկու տարի անց՝ 1990 թվականի աշխարհի առաջնությունում, Նիդեռլանդների հավաքականը հասավ միայն 1/8 եզրափակիչ, որում 2:1 հաշվով պարտվեց Գերմանիային։ Քիֆտն աշխարհի առաջնությունում աչքի է ընկել մեկ գնդակով՝ 1990 թվականի հունիսի 12-ին խմբային մրցաշարի խաղում խփելով Եգիպտոսի հավաքականին, խաղն ավարտվել է 1:1 հաշվով։

1992 թվականի Եվրոպայի առաջնությունում Քիֆտը միայն մեկ անգամ է խաղացել հավաքականում, 1992 թվականի հունիսի 22-ին Դանիայի հավաքականի դեմ կիսաեզրափակիչ խաղում Քիֆտը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին՝ փոխարինելով Ֆրանկ դե Բուրին։ Դանիացիները 4:5 հաշվով հաղթեցին 11 մետրանոց հարվածաշարում։

Հավաքականի կազմում իր վերջին հանդիպումը Քիֆտն անցկացրել է 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Սան Մարինոյի դեմ խաղում, որն ավարտվել է ջախջախիչ 7:0 հաշվով՝ հօգուտ հոլանդացիների։ Ընդհանուր առմամբ, Վիմ Քիֆթը հավաքականի կազմում անցկացրել է 43 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմ Քիֆտն ամուսնացած է, ունի երեք երեխա, երկու դուստր՝ Մատիան (ավագ) և Մաիրան (կրտսեր), և մեկ որդի՝ Ռոբինը։ Ռոբինը նաև ֆուտբոլիստ է, նա հանդես է եկել «Գրոնինգենում»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ազգային

  • Եվրոպայի չեմպիոն 1988

Անձնական

  • Նիդերլանդների առաջնության լավագույն ռմբարկու՝ 1982, 1988
  • 1982 «Ոսկե խաղակոշիկ» մրցանակակիր

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ակումբ[3] Եվրոգավաթներ[4] Այլ[5] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 1979/80 1 0 0 0 0 0 0 0 1 0
1980/81 34 17 7 9 3 0 0 0 44 26
1981/82 32 32 2 1 1 0 0 0 35 33
1982/83 29 19 7 0 1 0 0 0 37 19
Ընդհանուր 96 68 16 10 5 0 0 0 117 78
Պիզա 1983/84 23 3 5 4 0 0 0 0 28 7
1984/85 38 15 6 4 0 0 0 0 44 19
1985/86 30 7 6 3 0 0 2 1 38 11
Ընդհանուր 91 25 17 11 0 0 2 1 110 37
Տորինո 1986/87 19 8 7 3 6 5 0 0 32 16
Ընդհանուր 19 8 7 3 6 5 0 0 32 16
ՊՍՎ 1987/88 32 28 6 3 9 1 0 0 47 32
1988/89 20 6 3 1 2 1 1 0 26 8
1989/90 30 21 4 4 5 1 0 0 39 26
Ընդհանուր 82 55 13 8 16 3 1 0 112 66
Բորդո 1990/91 26 3 1 0 4 0 0 0 31 3
Ընդհանուր 26 3 1 0 4 0 0 0 31 3
ՊՍՎ 1991/92 33 19 2 1 2 0 1 0 38 20
1992/93 25 11 1 0 8 1 0 0 34 12
1993/94 30 4 3 0 2 0 0 0 35 4
Ընդհանուր 88 34 6 1 12 1 1 0 107 36
Ընդհանուր ՊՍՎ-ում 170 89 19 9 28 4 2 0 219 102
Ընդհանուր կարիերայի ընթացքում 402 193 60 33 43 9 4 1 509 236

Քիֆտի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 43 խաղ / 11 գոլ, 20 հաղթանակ, 9 չ-ոքի,ո 14 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Wim Kieft 43 interlands - 11 doelpunten» (հոլանդերեն). voetbalstats.nl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. Кубок Нидерландов, Кубок Италии, Кубок Франции.
  4. Кубок европейских чемпионов, Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА.
  5. Суперкубок Нидерландов, Межконтинентальный кубок, Кубок Митропы.